Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին հայտարարել է, որ «բրիտանական ազգը ցնցված է կատարված բարբարոսական ակտի հետեւանքով բազմաթիվ զոհերից։ Թագուհին ցավակցել է զոհվածների հարազատներին եւ երկրի քաղաքացիներին: «Ամբողջ ազգը սարսափահար վիճակում է Մանչեսթերում այդքան մարդկանց՝ չափահասների ու երեխաների մահվան եւ վիրավորվելու պատճառով, ովքեր համերգ Էին գնացել»,- ասված է մամուլի համար նրա հայտարարության մեջ:
Նա երախտագիտություն է հայտնել քաղաքի բնակիչներին, որոնք համերաշխություն են հանդես բերել տուժածների, ոստիկանների, բժիշկների ու փրկարարների հետ: «Ես իմ հիացմունքն եմ հայտնում բոլոր բնակիչներին, որոնք մարդկայնությամբ եւ զորակցությամբ արձագանքեցին այդ բարբարոսական ակտին»,- ասել է նա։
Իրավապահ մարմինները ձերբակալել են 8-րդ կասկածյալին, ով կարող է մասնակից լինել մայիսի 22-ին Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունին: Հիշեցնենք, որ 22 մարդ է զոհվել, որոնց թվում՝ երեխաներ, կան բազմաթիվ վիրավորներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
CBS News հեռուստաալիքը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, ով ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթերի մարզահամերգային համալիրում: «CBS News-ը կարող է հաստատել, որ այդ ահաբեկչության կասկածյալը 23-ամյա Սալման Աբեդին է», – այս մասին ասվում է հեռուստաալիքի թվիթերյան էջում։
Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչը ռումբը բերել է ուսապարկի մեջ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլադիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ: «Կորստի այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին եւ զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը խստորեն դատապարտում է նման անմարդկային գործողությունները եւ վճռական է համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության եւ ահաբեկչության դեմ»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում:
Կարեն Բալյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 20 (453), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



