Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Սիսեռով բանջարեղենային աղցան
Բաղադրությունը – Խաշած սիսեռ- 2 բաժակ, մանրացրած վարունգ – 2 բաժակ, մանրացրած լոլիկ – 2 բաժակ, մանրացրած կանաչ սոխ – 1 բաժակ, անկորիզ կանաչ ձիթապտուղ – 1 բաժակ, մաղադանոս -1 կապ, նանա-1 կապ:
Թանձրուկի համար՝ կիտրոն – 2 հատ, ձիթապտղի յուղ – 100 գ, սխտոր – 1 պճեղ:
Պատրաստման եղանակը – Նախ՝ պատրաստել թանձրուկը: Սխտորը ճզմել զեյթունի բուսայուղի մեջ, ավելացնել քամած կիտրոնը, աղով համեմել, խառնել: Խառնել նաեւ սիսեռը, բանջարեղենն ու կանաչեղենը:
Թանձրուկը լցնել սրա վրա: Այնուհետ մատուցել: Անու՛շ լինի:
Վերջապես որոշում կայացվեց
Հրաչյա Հարությունյանի հարազատները սպասում են, թե երբ է դատարանի որոշումը հասնելու Արդարադատության նախարարությանը: Հունիսի 16-ին կայացած նիստում որոշվել է Հրաչյային արտանձնել, որոշումը նաեւ նրան է տրամադրվել:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013թ. հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, զոհվել էր 18 մարդ։
Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Հրաչյա Հարությունյանն իր պատժի մնացած մասը պետք է կրի Հայաստանում:
Նա նաեւ առողջական խնդիրներ ունի, հարազատները հույս ունեն, որ Հայաստանում պատիժը կրելու ընթացքում անհրաժեշտ վիրահատությունները կկատարվեն:
20 տարվա ջահելն ու ահելը
Այսօր մեր երկրում նշվում է այս համակարգի 20-ամյա տարեդարձը: Համակարգ, որ հիմնադրվեց բառացիորեն զրոյից եւ կարճ ժամանակ անց այնպիսի զարգացման հասավ, որին իբրեւ օրինակ մեջբերեցին եվրոպական զարգացած այնպիսի երկրներ, որտեղ այդ համակարգը 300-ամյա պատմություն ուներ: Խոսքը մեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասին է: Կառույց, որի ստեղծման հետ հավասարապես սկսել եմ իմ մասնագիտական գործունեությունը: Երբ լրագրողներին հետաքրքրում էր, թե որ պաշտոնյան ինչ գույնի ու արժեքի փողկապ է կրում, ինձ հետաքրքրում էր, թե ինչ է կադաստրը, ինչու է այն համարվում տնտեսության հայելին, ինչպես է արձագանքում երկրի քաղաքա-տնտեսական վայրիվերումներին, զարգացման ինչ ուղի են անցել նմանատիպ համակարգերը այլ երկրներում եւ, վերջապես, այդ ինչ արեցինք մենք, որ չեն արել կադաստրի ոլորտում հարյուրամյակների փորձ ունեցողները: Սա լրատվական գործունեության իմ տիրույթում այն եզակի համակարգերից եղավ, որից չհոգնեցի ժամանակի ընթացքում:
Վստահաբար կարող եմ փաստել, որ անկախության շրջանում Հայաստանում ներդրված է լիովին կայացած միասնական կադաստրի համակարգ, որը գործում է լավագույն չափանիշներով: Եվ, ի դեպ, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խումբը կադաստրի վարման հայաստանյան մոդելը անցումային շրջանում գտնվող երկրների համար համարել է օրինակելի:
Արմենուհի Մելքոնյան
«Երեւանյան ռոք»-ը Ազատության հրապարակում, իսկ Ջազը՝ Կասկադում
Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հետաքրքիր անակնկալ է մատուցվել նաեւ ռոքի սիրահարներին: Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է «Երեւանյան ռոք» փառատոնը, որին մասնակցել են «Էմ Փի Ռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» եւ «Ադանա» ռոք խմբերը:
Իսկ Երեւանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում ամերիկացի ջազ վոկալիստ Մայքլ Մեյոն եւ հայ ջազմեն Արմեն Հյուսնունցը Ջազ համերգ են ներկայացրել: Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ մեկնարկel է երկշաբաթյա «Ամերիկյան շրջագայություն» նախաձեռնությունը
ՄԱԿ. Մինչեւ 2100թ. բնակչության թիվը կհասնի 11 միլիարդի
Երկիր մոլորակի բնակչությունը 2050թ. կհասնի շուրջ 10 միլիարդի, եւս 50 տարի անց կգերազանցի 11 միլիարդը: Այդ մասին նշված է ՄԱԿ-ի ուսումնասիրության մեջ:
Այժմ Երկիր մոլորակում բնակվում է շուրջ 7,4 միլիարդ մարդ: Ըստ կանխատեսումների, առաջիկա 13 տարիներին բնակչութ-յունը կավելանա միլիարդով՝ 2030-ին հասնելով 8,6 միլիարդի, մինչեւ 2050թ. կհասնի 9,8 միլիարդի, իսկ 2100-ին՝ 11,2 միլիարդի:
Նշվում է, որ Երկրի բնակչության թիվն աճում է ավելի դանդաղ, քան նախկինում. տաս տարի առաջ տարեկան աճը կազմում էր 1,24%, այժմ՝ 1,10%:
Մինչեւ 2050թ. բնակչության թվաքանակի հիմնական աճ սպասվում է Հնդկաստանում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Պակիստանում, Եթովպիայում, Տանզանիայում, ԱՄՆ-ում, Ուգանդայում, Ինդոնեզիայում:
ԱՄՆ-ում հանդես են եկել Ֆրեզնոյի հայկական թաղամասը պատմական ժառանգություն ճանաչելու նա-խաձեռնությամբ
ԱՄՆ-ում հանդես են եկել Ֆրեզնո քաղաքի Հայկական թաղամասը պատմական ժառանգություն ճանաչելու նախաձեռնությամբ: Այս առաջարկը տեղադրվել է Charge.org կայքում: Առաջարկը ստորագրել է 256 մարդ անհրաժեշտ է 500:
«Պատմական թաղամաս ճանաչվելը թույլ կտա պահպանել «Սուրբ Երրորդություն» հայ առաքելական եկեղեցու շուրջ գտնվող տների արտաքին տեսքը եւ պաշտպանել թաղամասը կառուցապատումից»,- նշել է թերթը:
ԱՄՆ դեսպան. Հայկական մշակույթը կարողանում է խոսել մարդկանց հետ
Հայ-ամերիկյան բարեկամության 25-ամյակի մեկնարկին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացած ընդունելության ժամանակ դեսպան Ռիչարդ Միլսն ազդարարեց Ամերիկյան մշակութային շրջագայության մասին: Առաջիկա 2 շաբաթնե-րին Երեւնում եւ մյուս մարզերում կլինի կինո, ջազ, գրքերի ընթերցանություն: Հատուկ այս առիթով Հայաստանում է ամերիկացի ջազ վոկալիստ Մայքլ Մեյոն, որ Արմեն Հյուսնունցի ու նրա ջազ-բենդի հետ միասին ելույթ կունենա Երեւանում եւ Գյումրիում: Մեյոն ծնվել ու մեծացել է Լոս Անջելեսում, շատ հայ ընկերներ ունի, եւ ինչպես ինքն ասաց, միշտ հետաքրքիր է եղել ծանոթանալ իր ընկերների հայրենիքին, ինչից եւ տպավորված է;
Ամերիկյան մշակութային շրջագայության մեկնարկը հուլիսի 1-ից է՝ Երեւանում, իսկ հուլիսի 2-4-ը մշակութային կանգառ կլինի Գյուրիում, Վանաձորում եւ Իջեւանում, հարավում՝ Սիսիանում, Գորիսում եւ Մեղրիում:
Դեսպան Միլսն անդրադարձավ նաեւ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: «Մշակութային բազմաթիվ միջոցառումներին զուգահեռ մենք այցելելու ենք ԱՄՆ ՄԶԳ, Խաղաղության կորպուսի եւ ԱՄՆ դեսպանատան հետ այս տարիների ընթացքում համագործակցող մարդկանց, բնակավայրերն ու համայնքները՝ ներկայացնե-լով ընթացիկ եւ ավարտված ծրագրերը եւ արժեւորելով հայաստանցիների առօրյայում այս ծրագրերի շնորհիվ արձանագրված իրական ձեռքբերումները; Մեր ընդհանուր նպատակն է բարգավաճ եւ ժողովրդավար Հայաստանը»,- ասել է դեսպան Միլսը:
Ապա լրագրողների հետ զրույցում ԱՄն դեսպանը ուրախությամբ նշեց, որ ինքը հայկական մշակույթի մեծ ջատագով ու գովազդող է. «Հայկական մշակույթն իր մեջ մարմնավորում է աշխարհի տարբեր ուղղությունները, այն կարողանում է խոսել մարդկանց հետ: Լինեն Փարաջանովի ֆիլմերը, թե Ազնավուրի երգերը, մարդիկ, երբ առնչվում են հայկական մշակույթի հետ, դա հասնում է նրանց հոգուն ու սրտին, անգամ եթե տեղյակ էլ չեն, որ դա հայկական է»;
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 25 (458), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



