
Հայ Արիական Միաբանություն — Թիվ 1 – փետրվար 2002
Սույն պարբերականը Հայաստանում գոյություն ունեցող ԶԼՄ-ների հորձանուտում վստահաբար կունենա իր ուրույն ասելիքը, որը տարիներ շարունակ, հետևողականորեն մերժում են տպագրել ամենատարբեր կուսակցական և «անկախ» համարվող բոլոր թերթերը: Հայ-Արիական գաղափարախոսությունը գոյություն ունի մեր ծագման սկզբից ևեթ ու զարգանում է մեր պատմությանը զուգընթաց: Այն կառուցվում է մեր Տեսակի գենետիկ հիշողության և Հայոց պատմության իմաստասիրության (նաև՝ լուրջ պատմագիտական տվյալների) համադրության վրա, ուստի Հայ Արիական Միաբանությունը վստահորեն առաջնորդվում է այդ «հոգեմարմնական» սկզբունքով: Հայն ինքը հոգեմարմնական յուրահատուկ տեսակ է, որի Էությունն ու Ինքնությունը Արարչահաղորդ են, և Արարչական է Հայի Բնօրրանը: Հայկական Բարձրավանդակն է Հայերի Հայրենիքը և այն միայն Հայերինս է: Այդ Սրբազան Տարածքին ամբողջապես տիրելով է, որ Հայը կրկին ձեռք կբերի Աստվածատուր որակներ… և կվերագտնի իր ներուժն ու անսպառ հզորությունը: Հայ Արիական Միաբանության Գերնպատակը Հայոց Հողահավաքն ու Ազգահավաքն է, և այն բոլոր ներքին ու արտաքին ուժերը, որոնք սրան կընդդիմանան, պետք է ոչնչանան… Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, ազգային պետական գաղափարախոսությունը, դրամամիջոցները, տնտեսությունը, գիտամշակութային ու կրթական համակարգերը, հոգևոր ու նյութական ողջ ներուժը և գոյություն ունեցող ամեն ամեն բան պիտի ծառայեն Հայության շահերին: Հայի համար չկա ավելի սրբազան գործ, քան Հայաստանի և Հայության համար ապրելը, գործելն ու նահատակվելը: «Մեռի°ր այնպես, որ մահդ էլ ծառայի Հայրենիքիդ»…
Քանի դեռ Հայ մարդու փառասիրությանը չի միանում վտանգն ու մահը անգիտակցող արիությունը, քանի կա անարի հայը կլինի ներքին թշնամին:
—-
-Պատմությունը դա անավարտ վեպ չէ, այլ՝ չավարտված ճակատամարտ, և էջերը՝ ռազմադաշտեր, որոնք արյունով են ներկում եկող-անցնող սերունդները:
—-
-Հայաստան և ճշմարտությունահա° իմ աստվածությունները:
Գարեգին Նժդեհ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առաջին անգամը չէ, որ օտարերկրյա դեսպանները լկտիաբար վիրավորում են Հայությանը ու միջամտում Հայաստանի ներքին գործերին: Ահա, ևս մի ցինիկ դեսպան, Հայաստանում Իսրայելի դեսպան° Ռիվկա Կոհենը (նստավայրը՝ Թբիլիսի), հայտարարել է, թե Իսրայելի ժո-ղովուրդն ու կառավարությունը շատ են ցավում 1915 թվականի ողբերգական փաստի առթիվ, սակայն Հայոց ցեղասպանությունը որևէ ընդհանրություն չունի Հոլոքոսթի հետ. ….
Հայ Արիական Միաբանության
Քաղաքական Խորհուրդ
ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅՆԵՐ.



