Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան
Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին Հայոց ամանորը եւ Արեգ ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 8-ին Զատիկը նշելուց հետո մայիսին հայ արիները տոնում են Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը:
Վանատուրի տոնն այս անգամ կնշվի մայիսի 15-ին:
Վանատուրի տոնը հարյուրամյակներ անց վերականգնված տոներից է:
Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրըն–կալությունն ու հյուրասիրությունը: Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամ–ռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի:
Մայիսյան տոնը կսկսվի վաղ առավոտյան՝ Սեւանի ափին՝ Վանատուր աստծուն նվիրված ծիսակարգով: Ծեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը: Նրանք ձոն կհղեն առ Վանատուր Աստված:
Ձոնի ընթացքում ներկաները չրերով առատ, հալվայով ու մածնով գաթաներով լցված սկուտեղները վեր կբռնեն:
Հայ օջախների պահապան Վանատուր Աստծու տոնը հայ արիները երեկոյան նշում են դռնբաց՝ փայտից, թղթից, խմորից կամ ցանկացած այլ նյութից պատրաստված կայծակի նշանը դռնից կախած: Սա նշանակում է՝ հյուրի առաջ հայ օջախի դռները միշտ բաց են, բայց նա պետք է հարգի օջախն ու նրա հացը, այլապես դաժանորեն կպատժվի:
Հայարիները ամբողջ օրվա ընթացքում կայցելեն միմյանց օջախներ՝ փառաբանելով հայոց տներն ու Մեծ տուն – Հայրենիքը:
Երեւի զուգադիպություն է, որ Հայոց օջախների Աստծո տոնի օրերին, մայիսի 15-ին էլ ՄԱԿ-ն է նշում Ընտանիքի օ-րը:
Հայ արիները հույս են հայտնում, որ աշխարհն ի վերջո կվերադառնա ազգային ու ընտանեկան ավանդական-բնա-կան կեցակարգին ու նաեւ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
* * *
Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսի 15-ը ճանաչվել է Ընտանիքի օր, որը միջազգային տոն է:
Հայ Արիական Միաբանությունը ընդհանրապես մաղթում է, որ ոչ մի հայ անընտանիք եւ անօթեւան չմնա, աշխարհի որ անկյունում էլ գտնվի: Հայ արիները մաղթում են նաեւ, որ հայերն իրենց ընտանիքներով վերջնական հանգրվան գտնեն հայրենիքում եւ միւասնաբար լծվեն Միացյալ Հայաստանի վերակերտմանը:
Հայ ընտանիքն ինքը յուրատեսակ արժեհամակարգ է, ինչը իր նիստուկացով եւ գործունեությամբ պետության մանրակերտն է հիշեցնում, ինչն էլ թույլ է տալիս հայ ընտանիքը համարել հայկական պետության մանրակերտը:…
Չնայած արտաքին ազդեցություններին, մենք շարունակում ենք մնալ հայ ընտանիքի կաղապարի մեջ, ինչը թույլ է տալիս ծնողի, զավակի, հարազատի հանդեպ մեր վերաբերմունքը ճշմարիտ դրսեւորել, նույնը դրսեւորել նաեւ հարեւանների, այլ ընտանիքների նկատմամբ:
Այս ամենը բնական է ու անկեղծ, որովհետեւ գենետիկորեն մենք մնացել ենք հայի բարոյա-հեգեբանական կեցակարգում: Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները խաղաղություն, բարեկեցություն եւ հա-մերաշխություն են մաղթում բոլոր հայ ընտանիքիներին, որը կամրապնդի նաեւ հայի ազգային բնութագիրը:
Մի հետաքրքիր զուգադիպությամբ էլ մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների եւ երիտասարդների օր:
Մեր երիտասարդներին հղվում են այն մաղթանքները, ինչն անհրաժեշտ է մեր գալիք սերնդին՝ իր առօրյան, ապագան եւ բոլոր նախասիրություններն ու նպատակները հաջողելու եւ կյանքում առաջադիմելու համար:
«Լուսանցք» թիվ 17 (495), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



