Բբրիտանացի հայտնի համասեռական երգիչ Էլթոն Ջոնը, ով մեր երկրի նախագահի հրավերով մայիսի 26-ին ժամանել էր Հայաստան, նշել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ փոփոխություններ են նախաձեռնել Հայաստանում, եւ ինքը երջանիկ է, որ նախատեսվող փոփոխությունների ցունամիի մի մասն է:
Դե, ով կարող է կասկածել դյուրագրգիռ Էլթոն Ջոնի եղանակի տեսության ներկայացման հավաստիությանը, ինչը, փաստորեն ցունամի էր՝ ուղարկված Հայաստան: Եվ եթե, ներողություն արտահայտությանս համար, տիկին Էլթոն Ջոնը այդ ցունամիի մի մասնիկն է, ապա այդ ցունամին ուղարկվել է Լոնդոնից…
Եվ անգլիահպատակ մեր նախագահը անմիջապես հրավիրել է Մեծ Բրիտանիայի գունավոր ցունամիների լավագույն մասնագետներից մեկին, ով անմիջապես հնչեցրեց ի լուր աշխարհի եւ սեփական կառավարության, որ անգլիական ցունամիները կարող են աշխատել նաեւ լեռնային պայմաններում…
Ըստ որոշ անհավատների եւ հակաանգլիականների, քանի որ անգլիական նավերը 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության ընթացքում այդպես էլ չկարողացան հայկական լեռները բարձրանալ (Անգլիան անգամ պաշտոնապես դա հայտարարեց) եւ չկարողացան փրկել մայր ու մանուկ ցեղասպանվող հայերին … ապա անգլիական ցունամիները եւս չէին կարողանալու բարձրանալ լեռնային երկիր Հայաստան…
Բայց, արի ու տես՝ ցունամին կարողացավ բարձրանալ: Ըստ մեր մեկնաբանության, դա մի քանի պատճառ ունի:
- Բրիտանական նավերին 1915-1923թթ. Հայաստանում ոչ ոք անգլիական դրոշներով չէր դիմավորելու:
Իսկ ովքեր դրված էին զոհասեղանին, նրանք էին, որոնց միջոցով Անգլիան իր շահերը ամրացնում էր տարածաշրջանում (իհարկե, այլ երկրներ եւս):
– Իսկ այսօր ամենաբարձր մակարդակով, պատվով ու դրոշով դա անում են Հայաստանում:
Անգամ անգլիական ամենացածր քայլերը ամենաբարձր մակարդակով են ընդունվում Հայաստանում:
- Բրիտանիան միակ երկիրն է Եվրոպայում, որ ունենալով ազդեցություն մեր տարածաշրջանում, երբեք չի պաշտպանել հայության նպատակները: Լոնդոնը գործել է բացառապես թուրք-ադրբեջանական շահերի համար:
Անգամ մինչեւ վերջերս, երբ ամբողջ առաջադեմ մարդկությունը 2015թ. հայերիս հետ նշում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը Երեւանում, Անգլիայի արքայազն Չարլզը այցելեց Թուրքիա, որտեղ հակընդդեմ մեր միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի՝ նշվում էր մի ինչ-որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակ…
– Իսկ այսօր, անգլիական թագուհու ամենախոհեմ հպատակներից մեկը անգլիական ձիու քայլը սեփական պատվախնդրության քայլ է համարել:
- Բրիտանիան այսօր էլ չի հրաժարվել իր թուրքա-ադրբեջանական բարեկամությունից, սակայն Հայաստան ուղարկած ցումանին առայժմ հնարավորություն է տվել Արեւմուտքի հետեւորդ Նիկոլ Փաշինյանին եւ Անգլիայի հպատակ Արմեն Սարգսյանին (երկուսի ժպիտներն էլ ռուսական կողմի հետ անգլիական հերթական ձիու քայլերն են…) ներքաշել անգլո-սաքսոնական հակահայ տիրույթ: Իսկ այդ տիրույթը կոչում են «Մշուշապատ Ալբիոն», որտեղ հայտնվածները կարող են կողմնորոշվել բացառապես գենետիկ մաքրությամբ…
Մայիսի 27-ին «Երեւան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ ունեցած կարճատեւ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ապագային (ի՜նչ պատիվ, տեսեք ո՜վ է մտածում Հայաստանի ապագայի մասին, …ասում են՝ անգամ Մասիսների վերադարձի մասին են խոսել)՝ տիկին Էլթոն Ջոնը շեշտել է, որ միանգամից հնարավոր չէ ամեն բան փոխել, պետք է քայլ առ քայլ գնալ բարեփոխումների: Երեւի թե այդ բարեփոխումները հենց գունափոխումներն են, որ սկսում է կրել «Նոր Հայաստանը»: Բոլորն են տեսել, թե անգլիական ցունամի անողների մեջ ինչ դերակատարում էին ստանձնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները … Միայն հանրային արձագանքից վախենալով իրենց ծիածանագույներով դրոշները չէին պարզել վերեւ:
Բայց այսօր Հայաստանի բարեփոխումներից խոսում է մի զառամյալ համասեռական, ով այդ իրավունքը ստացավ բացառապես «Նոր Հայաստանում»…
Եվ իզուր չէ, որ անգլիական սառը հումորով պատսպարվելով ԼԳԲՏ-ականները փորձում են սեփական վարչապետն ու նախագահն ունենալով, Երեւանի քաղաքապետն էլ ունենալ, հետո էլ ԱԺ նախագահ հաստատ… եւ արդեն ստորագրություններ են հավաքում:
Մի բան է զարմանալի, թե ինչու՞ նրանք չեն պաշտպանում «Ելք»-ի Ալեն Սիմոնյանին, ով խոստացել է Հայաստանում օրենք հաստատել՝ մարիխուանան նաեւ բանակում լեգալացնելու համար: Դե «հայերեն» ասած՝ պլանքյաշությամբ զբաղվել, ինչը նոր կայֆեր կբերի «Նոր Հայաստանին»… Ի՞նչ է, սա ձեռք չի տալի՞ս ԼԳԲՏ-ականներին: Ալեն Սիմոնյանը նաեւ հայտարարել է, որ լավ է անում, որ խաղատներ է գնում, իր փողերով է գնում, համ էլ ինքը Տարոն Մարգարյանից «սիրունա» եւ ավելի լավ քաղաքապետ կլինի…
Հիմա տեսեք ինչ քարոզ է գնում ու քանի ուղղությամբ… Սրա՞ համար էր այս պայքարը…
Ճանաչելով հայության ազգային հատվածին, վստահ ենք՝ անգլիական կրքերը երկար չեն մնա, մենք այսպիսի ցունամիներ չէ, որ տեսել ենք…
Նարե Մշեցյան
Հ.Գ. – Անգլիայի թագուհու հրամանագրով տիկին Էլթոն Ջոնը օրերս կրկին կայցելի Հայաստան եւ կառավարության ընդլայնված նիստում, որը կվարի նախագահ Արմեն Սարգսյանը, կհայտարարի՝
- «Նոր Հայաստանը» փոխում է իր գույնը, բոլոր քարտեզների վրա այլեւս ոչ թե ծիրանագույն, այլ՝ երկնագույն է լինելու Հայաստանը:
- «Նոր Հայաստանը» փոխում է իր պետական դրոշը՝ այն այլեւս եռագույն չի լինելու, այլ՝ ծիածանի բոլոր գույներով:
- «Նոր Հայաստանը» փոխում է իր օրհներգը՝ այն այլեւս առանց օրհնելու երգ է՝ երգ վասն բազմազանության:
- «Նոր Հայաստանը» փոխում է իր Սահմանադրության մի քանի գլխավոր սկզբունքներ՝
ա/ Հայաստանն այլեւս ազատ չէ, այլ՝ սանձարձակ է:
բ/ Հայաստանում ընտանիքը այլեւս ընտանիք չէ, այլ՝ բազմաբջիջ երեւույթ:
գ/ Հայաստանում 16 տարեկանից բարձր անձանց ծխելն արգելվում է, քաշում են միայն մարիխուանա:
դ/ «Նոր Հայաստանը» փոխում է իր Ընտրական օրենսգիրքը: Երկրի խորհրդարանը ընտրվում է հանրահավաքից հանրահավաք՝ ըստ գոռոցների ու ծափահարությունների ձայնային տվյալների: Երկրի վարչապետն ու նախագահը եւս ընտրվում են ըստ գոռոցների ու ծափահարությունների ձայնային տվյալների՝ բայց այս անգամ հանրահավաքի ընտրյալ պատգամավորների:
Տեղական ինքնակառավարման մարմիններն առաջադրվում եւ ընտրվում են ըստ վարչապետի հորդորների եւ հաստատվում են տեղային հանրահավաքներում՝ ըստ գոռոցների ու ծափահարությունների ձայնային տվյալների:
- «Նոր Հայաստանը» փոխում է իր կերպը, այն այլեւս ամբոխավարության, առանց բռնության ատելության եւ համացանցային ուղիղ կառավարման անցած անպետություն է…
- «Նոր Հայաստանը» ուղղակի դեռ զգացողություն է՝ հին մեղքերի համապատկերին…
Գուցե շատերը նեղանան այս սարկազմից, բայց դրան բերել է մտահոգությունն ու, անկեղծ ասած, վախը՝ ապագայի հանդեպ:
«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



