Այսօր Հայաստանում ամենուր իրավիճակներ են փոխվում: Հոգեւոր-հավատամքային, քաղաքա-տնտեսական, կրթա-մշակութային, բարոյա-հոգեբանական եւ այլ … մինչեւ ջրմուղ-կոյուղի:
Հեղափոխությունը վերջինի դեպքում վերածվել է կոյուղափոխության:
Տասնյակ տարիների քաքն ու ամենատարբեր կեղտերը , որ խցանել էին մեր տների, բազում շենքերի ու երկրի կոյուղիները՝ նոր ժամանակներում անցել են ինքնամաքրման գողծողությունների: Երբ մեր տների, մեր շենքերի ու պետության կոյուղիների մաքրման ընթացքին չենք հետեւում, երբ շենքերի համատիրությունները եւ պետության պատասխանատուները կոյուղին առաջնային չեն դիտարկում … սկսվում է ինքնամաքրման գործընթացը, ինչպես հոգեւոր-հավատամքային, քաղաքա-տնտեսական, կրթա-մշակութային, բարոյա-հոգեբանական եւ այլ ոլորտներում:
Հիմա, ինչպես նշեցի, ինչքան քաք ու կեղտ կա, դուրս է եկել ասպարեզ, միանգամից չի նկատվում կեղտի բաղադրությունը, քանզի դրանք տարբեր գույներ ունեն եւ տարբեր տեղերից են դուրս եկել, ինչպես մեր տեղական, այնպես էլ միջազգային սպասարկման կոյուղիներից…
Եվ քանի որ երկրում դեռ շարունակվում է սիրո եւ համերաշխության հեղափոխության արձագանքը, կոյուղափոխության քաքն ու կեղտը եւս պահանջում են սիրո եւ համերածշխության դրսեւորումներ… Այսպես է՝ երբ երկրում պարտականությունների փոխարեն միայն իրավունքներ են ճոճվում… Եվ համապատասխան մարմիններն այլեւս ջանքեր չեն կիրառում, որպեսզի այդ բազմագույն ու բազմատարր քաքն ու կեղտը մաքրեն հետզհետե փողոցներ, ապա նաեւ մեր տներ լցվելու վտանգից…
Բայց լավ է, որ հեղափոխականները հակահեղափոխականներ են հայտնաբերել, դա նշանակում է, որ մեր երկրում կան նաեւ հակակոյուղափոխականներ, որոնք երբքե չեն թողնի որ դուրս ժայթքած կոյուղաջրերը քչքչալով հոսեն մեր քաղաքներում եւ գյուղերում:
Ըստ ամենայնի, դրանք միջազգային սպասարկման կոյուղիներով ետ կուղարկվեն, որից հետո դրանցից օգտվող կոյուղատերերը պիտի այլեւս մտածեն նոր առաջացած իրավիճակի մասին…
Մնում է գործել եւ միշտ աչալուրջ լինել:- www.hayary.org
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – (ՀԱՄ) Արմեն Ավետիսյան
https://www.facebook.com/armenuhi.melqonyan – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակ
https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Հայ Արիական Միաբանության առաջնորդԱրմեն Ավետիսյան



