…ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, թե ԵԱՏՄ–ում էներգակիրների գները պետք է լինեն իրար մոտ կամ հավասար, ողջունելի է: Ասել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի գիտխորհրդի անդամ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն: Միաժամանակ, նշել է, որ այդ առաջարկը դժվար թե Ռուսաստանի ու Ղազախստանի կողմից դիտարկվի որպես շահեկան: «Դա շատ բարդ հարց է, որովհետեւ գոյություն ունեն տարբեր մոտեցումներ: Խոսքս հատկապես Ռուսաստանի ու Ղազախստանի մասին է: Ընդհանուր առմամբ, եթե էներգակիրները լինեն նույն գնի, դա կունենա իր դրական արդյունքը, օգուտները, բայց ԵԱՏՄ–ում ամեն երկիր առաջնորդվում է իր ազգային շահով»… Իսկ մեր ազգային շահերով ո՞վ պիտի զբաղվի…
– Հայաստանում ապրանքների, հատկապես սննդի, համատարած թանկացումներն էլ հենց այս պատճառով է… Աշխատավարձերի ուշացումը եւս այս պատճառով է… Տնտեսության անշարժ՝ հետաճին խփող կարգավիճակը՝ նույնպես… Եթե ոմանք պատրաստ են հանդուրժենլ նոր 1900-ականների սովի ու մթության, կտրոնային համակարգով կյանքը (արդեն առանց համացանցային լայքերի)… ապա շատերը հաստատ չէ… եւ վախենամ այս անգամ հեղափոխության թավշյա գույնը խիստ կարմիր է լինելու…
………………………………………………………
Այսպես կոչված՝ հեղափոխված երկրի ու հեղափոխական հռչակած ժողովրդի շահերն ուղղակի պետական հայտարարություններով ու նեղընտանեկան հայաստանյան եւ միջազգային շրջագայություններով հնարավոր չէ պաշտպանել… Վարչապետական սելֆիները այս կամ այն երկրի կամ միջազգային կառույցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը…
Հիշեցնենք, որ Հայաստանի ու երկրի բնակչության (անգամ այն տխմարների ու ինքնավաճառքի ելածների, որ տասնյակ տարիներ վազեցին այս կամ այն հանրահավաքից շահույթ ստանալու համար, թքած ունենալով, թե ինչ է լինելու հետո… նաեւ՝ այսօր…) անվտանգությունը համացանցից դուրս է գտնվում, այն իրական է եւ պաշտպանվում է լուրջ ու համակարգված պետական կառույցի լիարժեք գործունեությամբ…
Մեր երկրի էներգետիկ անվտանգությունը արդեն ակնհայտ հարցականի տակ է…- https://www.tert.am/am/news/2019/03/18/Alexey-malashenko/2950746 – Փաշինյանի առաջարկը, թե ԵԱՏՄ-ում էներգակիրների գները պետք է լինեն հավասար, ողջունելի է, բայց այն չի բխում Ռուսաստանի ու Ղազախստանի շահերի…
* * *
Ով կտրոնի պայմաններում ապրել է՝ լա՜վ գիտի… Ով տեսել է՝ էլ չի՛ թողնի, որ սրան հասնի… / …Հայաստանում ապրանքների, հատկապես սննդի, համատարած թանկացումներն էլ հենց այս պատճառով է… Աշխատավարձերի ուշացումը եւս այս պատճառով է… Տնտեսության անշարժ՝ հետաճին խփող կարգավիճակը՝ նույնպես… Եթե ոմանք պատրաստ են հանդուրժենլ նոր 1900-ականների սովի ու մթության, կտրոնային համակարգով կյանքը (արդեն առանց համացանցային լայքերի)… ապա շատերը հաստատ չէ… եւ վախենամ այս անգամ հեղափոխության թավշյա գույնը խիստ կարմիր է լինելու…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)



