Բազմիցս նշել եմ՝ գերմանական (հիտլերյան) նացիզմը գաղափարախոսություն է, որտեղ ամեն բան եւ ամեն ինչ ծառայում է գերմանական ազգին, այդ թվում՝ Գերմանիա պետությունը, իտալական (մուսոլինյան) ֆաշիզմի պարագայում ամեն բան եւ ամեն ինչ ծառայում է Իտալիա պետությունը, այդ թվում՝ իտալական ազգը (տարբերությունների բացատրությունները եւս տրվել են)…
Հայկական (նժդեհյան) ցեղակրոնությունը հստակ ազգային ուսմունք-գաղափարախոսություն է՝ ամեն բան եւ ամեն ինչ ծառայում են Ազգին ու Հայրենիքին, Հայահավաքի ու Հողահավաքի իրականացմանը…
Այլաբանորեն Ազգը Հոգին է, Հայրենիքը Մարմինը, իսկ Հայկական Պետությունն էլ՝ Միտքը՝ հոգե-մարմնական ներդաշմակությունը պահպանելու համար…
Սա նաեւ հայ-արիական գաղափարաբանության հենքն է…
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=210346436614348&id=100029169784366
…………………………….
«Ես կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի – ես դարձա ցեղակրոն»:
Ցեղակրոն շարժման գաղափարաբանությունը Ցեղակրոնությունն է:
(Գարեգին Նժդեհ)
Ցեղակրոն Ուխտերի մասին – Կազմակերպությունն ուներ իր Ծրագիր–Կանոնագիրը եւ «Հավատամքը», որից ներկայացվում է հատված…
Ցեղակրոնության հավատամքը
Ա. Ես ցեղակրօն եմ –
Եվ ահա` կÿերդվեմ Վահագնի աջի վրայ` երբեք չմեղանչել ուխտիս դէմ – ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:
Բ. Ինձ համար անհատականության եւ ազատութեան ամենաբարձր արարքը – դա հնազանդուելն է ցեղիս:
Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա` գիտեմ թէ մեծ իմ ցեղն աւելին է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորոգոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը:
Դ. Ես ցեղահաւատ եմ, եւ ահա` պաշտում եմ եւ մի այլ աստուածութիւն – ցեղիս արիւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:
Ե. Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի իմ գերագոյն ծնողին – իմ ցեղին է պատկանաում, քան իմ անմիջական ծնողներին:
Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:
Է. Ցեղակրօն եմ, ասել է` ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:
Ը. Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ինչ վիճակում էլ որ լինեմ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր` անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՛, վերադարձ կայ:
Թ. Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ ցեղակրօնի իմ բաժինը – առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:
Ժ. Ցեղակրօնը, որի նշանաբանն է – աւելի զօրութիւն–պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա` Հայ Ցեղ. Դաշնակցութեան հանդէպ:
ԺԱ. Զոհապաշտ եմ ես, եւ ահա` երկիւղածօրէն կÿոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան, իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար:
ԺԲ. Ցեղակրօնն էլ է ձգտում երջանկութեան – տեսնել թէ ինչպէ՜ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը:
ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչո՛ւ ցեղային անհատականութեան եղծումը ցեղակրօնը համարում է ոճիր` ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ:
ԺԴ. Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն – կաթէն:
Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, որոնք թեպէտև հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր ազգայնականութեան դէմ:
Աւելի՛ պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից – ազգայնական անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն – ցեղակրօնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ–անհատի արդար եւ արգասաւոր ձգտումը` հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը:
Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջադիմութեան բարձր սկզբունքներին:
ժե. Մե՛ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե՛ծ է իմ պաշտամունքը:
Ցեղիս թշնամիներ են թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալները, ամէն անուան ու ծպտումի տակ – որոնց վճռաբար կը հակադրեմ իմ զօրութենական ցեղապաշտութիւնը:
– Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը:
– Ես խորշում եմ բոլշևիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետեւ հակահայ է՝ թուրքի չափ, որովհետեւ թուրքի հետ զինակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց ցեղիս գերեզմանափորը – թո՛ւրքը, միա՛յն թուրքը:
Ցեղադրուժ բոլշևիկը իր շնական հրաժարիմքն ունի.
Ես՝ իմ վճռական այո՛ն ցեղիս.
Նա իր թուղթէ անզօր եղիցի՛ն ունի.
Ես՝ իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս համար:
Զզուելիօրէն բացասական է բոլշևիկը, եւ դիմազուրկ՝ հոգեպէս:
Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով:
ԺԶ. Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդենականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն – այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը:
ԺԷ. Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէտք է գերազանցեմ ցեղիս թշնամիներն – նախ թուրքին:
ԺԸ. Ուժապաշտ՝ տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա մօտ կենդանի է ծարաւը՝ ոյժի, քաղցրութիւնը՝ զօհաբերութեան, եւ ճիգը՝ ցեղի ոյժերի կենդրոնացման: Արտաշիսեան իր նախնիքների մեծության հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա:
ԺԹ. Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութեան օրը – Մայիս 28-ը – եւ այն խորհրդանշող սրբազան Եռագույնը, որ է՝ սրբութի՛ւն, քաղաքական դա՛տ եւ վախճանաբանութի՛ւն, միաժամանակ:
Ի. Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը:
ԻԱ. Ինքնամսխումի մէջ ազատ չէ ցեղակրօնը:
Քաջառողջ լինելու իրաւունք եւ պարտականութիւն ունի նա, որի ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը:
ԻԲ. Նրա համար նախասիրելի են այն գիտությունները, արուեստներն ու արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ յաղթանակին: Ցեղակրօնը՝ մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ այդպիսին:
ԻԳ. Անձնական կամքի մշակութեամբ՝ ցեղակրօնը սատարում է հայ ոգու հսկայացումին:
Ցեղի կամքի աստուածացումը – ահա, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրոնն ասում է վճռաբար՝ այո՛ եւ ամէն:



