Վաղվա գործդ արա՛ այսօր, հաջորդ կյանքին նախապատրաստվի’ր ա՛յս կյանքում: Դրանից կշահեն եւ՛ Ընտանիքդ, եւ՛ Ազգդ, եւ՛ Մոլորակդ, եւ՛ Տիեզերքդ… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայ-Արիականության ուղենիշային դրույթներ

Իբրեւ ԱՐԱՐՈՂ ՑԵՂ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի եւ ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Արարչից մեզ տրված Բնատարածքը՝ Հայկական Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:

Հայկական Բարձրավանդակը Արարչի եւ Մարդ-Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է, Հայ-Արիացիների արարման վայր:

– Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը եւ կմերձենաս Արարչին:  

– Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ եւ մարդկանց առջեւ ունեցած պարտականություններդ:

– Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:

– Առաջնորդվի՛ր ցեղասիրության եւ բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:

– Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:

– Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:

– Երբե՛ք խոստումդ, երդումդ եւ ուխտդ մի խախտի՛ր:

– Գնահատի՛ր եւ սիրի՛ր կյանքը, սակայն մի հանդուրժի՛ր չարը, անարդարը, անազնիվը:

– Եղի՛ր արիասիրտ, զօրավոր եւ քաջ կռվող:

– Թշնամուդ եւ հակառակորդիտ ների՛ր միայն պատժելուց հետո:

– Տու՛ր ինչպես Արեւը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան:

* * *

Հայ Ազգայնականության ուղենիշային դրույթներ

Արարչի կամոք մենք արարվել ենք իբրեւ ՀԱՅԵՐ եւ գոյություն ունենք Արարչագործության սկզբից:

Արարչից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական Բարձրավանդակն է, որ միայն Հայերինս է:

Մենք ունենք Արարչից շնորհված Ցեղային յուրատեսակ հոգե-մարմնական գծեր՝ պայմանավորված մեր Ոգով և Արյամբ:

– Ճանաչի՛ր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, նրա հոգեւոր-բարոյական օրենքները, եղի՛ր հպարտ՝ ՀԱՅ լինելուդ համար:

– Հավատա՛ Ազգիդ ուժին, կարողություններին եւ առաքելությանը:

– Գիտցի՛ր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա միայն անմիջական ծնողներդ:

– Քո երջանկությունը տե՛ս Ազգիդ հզորացման եւ Հայաստանի բնական սահմանների վերականգնման մեջ, ամեն ինչ զոհաբերի՛ր հանուն դրա:

– Եթե հարկ է՝ մեռի՛ր, որ Ազգդ ապրի. մեռի՛ր այնպես, որ մահդ ծառայի Հայրենիքին:

– Եղի ՛ր ուժեղ՝ հոգով, մտքով եւ մարմնով:

– Կրթվի՛ր եւ մտածի՛ր հայերեն:

– Հայ մարդու հետ խոսի՛ր հայերեն:

– Սերու՛նդ տուր՝ ընտանիք կազմելով ազգակցիդ հետ:

– Մշտապես մտածի՛ր՝ նոր ուխտակիցներ գտնել, գաղափարներդ քարոզի՛ր անձնական օրինակով:

– Ուր էլ լինես, նյութական ինչ վիճակ էլ ունենաս, ինչ քաղաքական ու կրոնական գաղափարներ էլ դավանես, մնա՛ հպատակն ու մարտիկը Ազգիդ:

https://www.facebook.com/photo.php?fbid=210355856613406&set=a.102637077385285&type=3&eid=ARA8KVxOxBan5x1Vgf5ngIvhJLMu3hrD8kot6JNCeI-_4rL_NXBwXP7l4xt5aqgZpwfoYCBM-sl7wbLj – Հայ-Արիականության ուղենիշային դրույթներ / Հայ Ազգայնականության ուղենիշային դրույթներ

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.