Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները փետրվարի 13-ից սկսեցին նշել Տրնդեզը: Տոնի մասնակիցները բաժանվեցին 2 խմբի: Մի մասը հենց փետրվարի 13-ի առավոտյան մեկնեց Արագած լեռան Հարավային գագաթ՝ երեկոյան ծիսական արարողություն անելու համար: Մյուս խումբը մեկնեց Լոռի բերդի տարածք՝ փետրվարի 14-ի առավոտ ծեգին ծիսական արարողության համար:
Այսօր Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին տրնդեզյան ավանդական քաղցրանուշ մատուցեցին՝ կավե ամաններով չրե հալվա, սալորաչրով աղանձ, կաթնահունց գաթա, կտավատի հատիկներով հացիկներ՝ արեւի տեսքով:
Հետո հայ արի քրմերը փակ գաղտնածես անցկացրին՝ Տիեզերքի Արարչին եւ Տիեզերակարգին ուղղված, որից անմիջապես հետո սկսվեց տոնական բաց ծեսը: Ներկաները վառեցին Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու Սրբազան կրակը:
Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այս անգամ եւս փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայկական Տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ նորից հավաստեցին իրենց նվիրվածությունը Մեկարարչական Բազմաստվածային Համակարգին:
Հայ Աստվածների պատվին եւս կրակներ վառվեցին:
Գինեձոներից ու փառաբանումներից հետո սկիզբ առավ հայոց խաղն ու երգը:
Օրվա վերջում Հայ Արիական Միաբանության անդամները աշխատանքային խորհրդակցություն կանցկացնեն: Օրակարգում Արցախի խնդիրն է, ներքաղաքական հարցեր: Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կխոսի արտաքին մարտահրավերներից:
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
14.02.2020թ.
* * *
Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնում–վերանորոգում–վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական Ազգերի համար Ծիսական Տոները կյանքի անբաժան մաս են կազմում:
Արարիչը, Ում Արարած Մարդիկ Արէգակի Խորհուրդ Կրակներով են ընդառաջ գնում Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի մշտական սպասումով…
(Ձոն-Փառաբանումները՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի)
* Խորհուրդ Երդումի
Հա՛յր իմ ԱրԱրիչ,
Մա՛յր իմ Բնություն,
Տու՛ն իմ Տիեզերք.
Սիրու՜մ եմ ես Ձեզ,
Գալի՜ս եմ ես Ձեզ,
Կհասնե՛մ ես Ձեզ…
– ՏԵՐ
Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք-երազ արթմնի…
Նու՜րբ եթերական, բայցեւ իրակա՛ն,
Ահե՛ղ, զորավո՛ր Հա՛յր մեր փառավո՜ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՛ր մեզ Դու Տեր, Արարի՛չ Բարի,
Իմաստ տու՛ր նորից ու Քե՛զ ուղղորդի,-
– Կանչը մեր հոգու,
– Զարկերը՝ սրտի,
– Միտքը՝ ուղեղի,
– Փա՜ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…
– Տե՛ր Ամենայնի:
Սիրու՜մ եմ Քեզ Տե՜ր,-
Քո աներեւույթ Մարմինն ու Հոգին
Կարծես տեսնում եմ հոգուս մտքի մեջ…
Որի ներսում էլ գոյատեւում եմ
Ու կրում Գենը Տիեզերային…
Բայց, ների՛ր Դու Տե՛ր՝
Արարիչ-Հա՜յր իմ,-
Քո զավակին փոքր-ինչ համարձակ,
Որ կարծում է՝ թե Դու իր մեջ ես,
Ինչպես նա՝ Քո մեջ…
Մի տարբերությամբ սիրասուն Տե՜ր իմ,-
Որ ապրելով Քո Շնչող Մարմնում՝
Ես Քեզ կրում եմ իմ փոքրիկ Գենում,
Մտքիս մեջ, հոգում ու… երազներում,-
Անծայր Մարմինդ՝ իմ փոքրիկ մարմնում…
Փա՜ռք Քեզ Արարիչ, ես Քե՛զ եմ փնտրում նաե՛ւ
Տիեզերքի հեռաստաններում…
Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –
Արարիչն արարեց Աստվածներ…
…………………………………………….
Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –
Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………
Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –
Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
…………………………………………………………..
Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),
Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի…
………………………………………………………………………



