…այս պահին այլ հարմար տարբերակ չկա ֊ տարբերակներ պեղելու ժամանակ էլ չկա… իրապես ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է, երբ պետականակործանության հստակ ծրագիր է իրականացվում ՀՀ ազգադավ իշխանությունների եւ թուրք֊ադրբեջանական հայակերների կողմից… Ռոբերտ Քոչարյան / Սերժ Սարգսյան դաշինքը կարող է այս օրերին կանգնեցնել ներքին ու արտաքին հայակործան քայլերը…/ պարզապես պետք է հստակ տարանջատվեն ՀՀ 2֊րդ եւ ՀՀ 3֊րդ նախագահների գործառույթները… / Ռոբերտ Քոչարյանը կզբաղվի ներքին բազմաբնույթ խնդիներով ֊ Սերժ Սարգսյանը` արտաքին մարտահրավերներով… Միայն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ՀՀ տնտեսությունը կայունացավ, աշխատանք կար֊աշխատատեղ եւ տնտեսական աճ էլ արձանագրվեց… ինչը կարող է նախաձեռնվել ու կրկնվել այս դժնդակ օրերին… Միայն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին արտաքին ոլորտը բոլոր ուղղություններով սկսեց ծառայել ՀՀ֊ին ֊ ստիպողական “կամ` կամ”֊ին փոխարինեց նպաստավոր “եւ֊եւ”֊ը, ինչը թույլ տվեց աշխատել համաշխարհային բոլոր բեւեռների հետ (Արեւմուտք֊Ռսւսաստան֊Չինաստան)` մեծացնելով ՀՀ դերը տարածաշրջանում… Այսօր վերոնշյալ ոլորտների վերագործարկման կարիքը կա եւ դա պետք է շատ արագ կյանքի կոչվի… ՀՀ֊ն պետք է միաժամանակ իր դերն ամրապնդի միջազգային կառույցներում (նաեւ գաղգնի) եւ պատրաստ լինի աշխարհի վերաձեւման հերթական փուլին (երբ անխուսափելիորեն մասնատվեն նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը)… Հայաստանի Հանրապետությունը պիտի Հայքի դերն ու նշանակությունը ստանձնի տարածաշրջանում ֊ ապա աշխարհում… (Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.