Հիշողության կորուստը անձնակա՞ն է. թե՞ պետական…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հիշողությունը վատացել է.֊ երեւի թե տարիքային խնդիր է ֊ քանզի դեռ չենք ցանկանում մտածել. որ հիշողության կորուստը պետական է…
Որովհետեւ այս դեպքում պիտի մտածել. թե ՌԴ֊ն պատրաստվում է ԱՊՀ֊ն ԽՍՀՄ֊ի վերածել…
Ինչեւէ. ըստ հիշողության հետ խնդիրներ ունեցող ռուս դիվանագետի. ով կիսով չափ հայ է ծագմամբ (տարօրինակ խեղումներ ենք տալիս գենետիկ…) վերստին նշել է. թե հայերն ու ադրբեջանցիները պիտի ապրեն կողք֊կողքի … քանի որ դա է ապահովելու սոցիալ֊տնտեսական զարգացումը եւ անվտանգ համատեղ բարեկեցիկ կյանքը (…Լավրո՛վ` անվտա՞նգ)…
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԽՄԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒ՛Ն. ՈՐ ՄՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՀՈՒ՞Ն…
Այս պատմական դասերն արդեն անցել ենք շուրջ 100 տարի առաջ. երբ մասոնա ֊ թուրք֊բոլշեւիկյան ԽՍՀՄ֊ը արհեստականորեն ստեղծեց երբեւէ չգոյ Ադրբեջանի (ԽՍՀ) պետությունը եւ մեզ եղբայրություն պարտադրեց ֊ որ բարեկեցիկ ապրենք “գալիք կոմունիզմի ժամանակ”…
Հիմա էլ … հիշողությունը կորցրել եւ ժամանակի ու տարածության մեջ ապակողմնորոշվել է Սերգեյ Լավրովը … թե՞ չի՛ ապակողմնորոշվել ֊ մեզ է նորից փորձում ապակողմնորոշել…
Պետք է արագ հստակեցնել խնզիրը ֊ եւ ոչ միայն հայերի ու ադրբեջանցիների / հայերի ու թուրքերի բարեկեցության հարցին սպառիչ պատասխան տալ… այլեւ` հայերի ու ռուսների համատեղ բարեկեցության հեռանկարին. եթե այլեւս առկա է հիշողության պետական կորուստ (թեկուզ մասնակի)…
Իսկ արող է ռուս դիվանագետկ մոտ Արցախի հարցով “Լավրովի պլանը” ոչ միայն “պլան” է եղել…



