…Ղազախստանը այն երկիրն է ֊ որի նախկին նախագահ եւ ներկայումս ստվերային ղեկավար Նուրսուլթան (իրականում` ղազախական նոր սուլթան) Նազարբաեւը (ԵԱՏՄ պատվավոր նախագահը) բացահայտ հայտարարել է, որ իր երկրի համար այն տասնյակ դաշինքներից, որոնց մեջ ներգրավված է Ղազախստանը, ամենակարեւորը համաթուրքականն է (Թուրքիա/Ադրբեջան/Ղազախստան/Թուրքմենստան/Ուզբեկստան/Ղրղզստան + եվրաթուրքական Հունգարիան` դիտորդ)…
ԱՊՀ֊ԵԱՏՄ֊ՀԱՊԿ֊ներում Ղազախստանը մշտապես (ցայսօր) պաշտպանել է Ադրբեջանի շահերը ֊ եղել է Թուրքիայի կողքին…
44֊օրյա Հայրենական Պատերազմում թուրք֊ադրբեջանական ներխուժումները ընդդեմ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների` չարժանացան պաշտոնական Երեւանի կողմից ՀԱՊԿ զորքեր կանչելու պատվին… իսկ ահա, թուրքական Ղազախստանի համար հայ զինվորների կյանքը դրվում է վտանգի տակ…
…հիմա ոնց չասեմ` այն հրճվողները, թե այլեւս Ղարաբաղում չեն ծառայի իրենց որդիները (չնայած տխմարացած ու վախեցած են, որ իրենց տղերքը արդեն Սյունիքի կամ Տավուշի սահմաններին են` Երեւանից մի քայլ հեռու…), ի՞նչ են սսկվել ֊ Ղազախստանը Ղարաբաղից հայկակա՞ն է… / դե Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ախպերացող ներկայիս Հայաստանում սա թերեւս նորմալ է… / ներքին ու արտաքին թուրքերը մեկտեղվել են վաղուց…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
ՀԱՊԿ֊ն կմեկնի Ղազախստան ֊ ՀՀ կառավարսւթյունը հայկական զինուժ է տրամսդրել` 100 զինվոր…֊ https://www.shantnews.am/news/view/1050038.html?fbclid=IwAR12a0Uh_4bXKc2wEyXd1WqHsFVgQjBvRZXMySOSoGqaA5gMcmqyg-ukYw4



