Հայ Ազգը ընդունում է պայքարի բոլոր այն ձեւերը, որոնք անհրաժեշտ եւ օգտակար են Ազգի ու Հայրենիքի անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար… Հայ Ազգը Ազգային Պետության (ո՛չ հանրա(յին)֊պետության) ստեղծման երաշխավորն է` Ազգային Իշխանության ձեւավորմամբ… Ազգային Պետությունը առաջնորդվելու է Ազգային Գաղափարախոսությամբ` հիմնված ազգային պետա֊քաղաքական եւ դրամա֊տնտեսական համակարգի վրա… Ազգային տնտեսության առաջընթացը երաշխավորն է Հայոց Պետության զարգացման ու զորացման ֊ եւ պետք է ձուլվի առաջնային համարվող ռազմարդյունաբերությանը … Ազգային Պետության ռազմականացումը պետք է դառնա օրախնդիր… Հայաստանը շրջապատված է թշնամիներով, ունի նաեւ հզոր թշնամի֊թուրքամետ երկրներ … ինչը Ռազմականացված Պետությանը այլընտրանք չի թողնում… Հաջորդ քայլը պետք է լինի Ազգ֊Բանակի ձեւավորումը եւ Համազգային տարաբնույթ կառույցների ստեղծումը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.