…Վրաստանն ընդամենը 2 ժամ դիմացավ ռուսական զինուժի հարձակմանը` հանձնվեց եւ պատերազմն ավարտվեց տարածքների կորստով ու խայտառակ պարտությամբ, քանի որ ռուս զինվորն արդեն մոտեցել էր Թբիլիսիին…
Ուկրաինան երկու անգամ ավելի դիմացավ` 4 ժամ, որից հետո ռուսական զինուժը հասավ Կիեւի մատույցներ… եւ ուկրաինական իշխանությունները դիմեցին զինադադարի ու բանակցության համար (չնայած ուղղակի փորձում են պատերազմը ձգձգել, թերեւս արեւմտյան պատվերով)…
...ռուսական զինուժը Կիեւը, ապա ամբողջ Ուկրաինան դեռ չի վերցնում միայն մեկ պատճառով, որ ավերածություններ չլինեն ու խաղաղ բնակիչները զանգվածաբար չզոհվեն… / պաշտոնական Մոսկվան անգամ հանեմատություններ արեց ամերիկա֊իրաքյան եւ ռուս֊ուկրաինական հակամարտությունների առումով` ինչպես ամերիկացիները ավեր ու մահ սփռելով հաղթեցին, ինչը ռուսները չեն կարող անել իրենց ազգակիցների նկատմամբ…
֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊
Եվ այս ամենի համապատկերում վերստին վերագնահատում ենք Հայի Ոգին, Հայ Զինվորի կամքն ու մարտունակությունը` Արցախյան 1֊ին, 2-րդ եւ 3-րդ պատերազմների ընթացքում, անգամ վերջին Հայրենականում, որի ընթացքում թուրք֊ադրբեջանական տասնյակ հազարավոր արնախումների հետ մասնակցում էին պակիստանյան եւ արաբ իսլամական հազարավոր ահաբեկիչներ, իսկ տարաբնույթ զինատեսակներով եւ տեխնիկական սպասարկումներով (հատկապես օդային տարածքում)` կրկին Թուրքիան, նաեւ Ուկրաինան, Վրաստանը, Իսրայելը, Անգլիան, ԱՄՆ֊ն, Ֆրանսիան, Կանադան, Չեխիան … ֊ որոշակի նաեւ Իրանը` սկզբնական շրջանում … եւ այլք…
Մեր 1֊ին եւ 2֊րդ հաղթական պատերազմներից չխոսենք, որքնց ժամանակ էլ մենք մենակ էինք կռվում, իսկ Ադրբեջանը էլի աջակցողներ ուներ … իսկ 3֊րդ պատերազմում 44֊օրյա լրջագույն դիմակայություն էր եւ հաղթելու լուրջ հնարավորություն կար … եթե մի ուժ էլ չմիանսր մեր բազում թշնամիներին, ներքին թուրքը` պետական ամենաբարձր մակարդակներում… ինչն էլ որոշեց պատերազմի ելքը` հօգուտ միավորված արտաքին ու ներքին թուրքերի…
Մենք էլի՛ կհաղթեինք, եթե թիկունքից դավադիր֊թուրքավարի հարվածներն այդքան անսպասելի ու զանգվածային չլինեին պետական լծակների գործադրմամբ…
* Ազգային իշխանափոխությունից օրեր անց մենք շատ արագ կսկսենք վերականգնել մեր Ազգային Ոգին ու Պետական Կամքը … եւ Հայ Զինվորը կկատարի իր Սրբազան Պարտականությունը` Հայրենի տարածքների կորստի վերատիրումը եւ Միացյալ Հայաստանի հետեւողական վերականգնումը…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)



