…ազգայնամոլությունը (շովինիզմ) ժողովրդավարության (այլեւս ամբոխավարության) աջակցությամբ վերստին փորձում է գրավել ազգայնականության (նացիոնալիզմ) քաղաքական ոլորտը… Ուկրաինական վայրագ նեոնացիստները (ինչպես Հայաստանի դեմ պատերազմած թուրքական արնախումները)` եվրա֊ամերիկյան ժողովրդավարների պաշտպանության տակ` ընդդեմ Ռուաստանի… ֊ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ազգայնականության քաղաքական ոլորտը երկար ժամանակ է չի կայանում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում…

Ժողովրդավարական հռչակված ամբոխահաճ համակարգը աշխարհում վերածվել է ազգ, ազգային, ազգայնական բնական երեւույթների ու դրսեւորումների թշնամին ու արգելափակողը, քանի որ միայն այդպես է կարողանում պահպանել իր ապազգային ու անմարդկային համաշխարհային տիրապետությունը, իր հակաբնական արժեհամակարգը…

Հայաստանում էլ, անկախացումից ի վեր, շուրջ 30 տարի թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունները երկու քաղաքական բեւեռներում էլ արգելափակել են հայ ազգայնականների առաջխաղացումը` հայտաիարելով, թե ծայրահեղականները տեղ չունեն մեր կյանքում (իրականում` իրենց ազգահայրենաթալանին լծված կյանքը խորտակելու գործում)… 

…թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը տասնյակ տարիներ փոխարինելով մեկմեկու, առաջնորդվում են միջազգային օրենքներով ու իրավունք֊պարտականություններով եւ ստորադասում են ազգային օրենք֊իրավունք֊ավանդույթները…

* * *

…այսօր էլ ազգայնամոլությունը  ժողովրդավարության (այլեւս ամբոխավարության) աջակցությամբ վերստին փորձում է գրավել ազգայնականության քաղաքական ոլորտը` միտումնավոր ազգայնական սկզբունքները քարոզչության միջոցներ դարձնելով եւ ապա դրանք գործնականում խեղելով ու վարկաբեկելով…

…ամբոխի վերածված ժողովուրդ֊զանգվածը հրճվանքով է տեղ բացում ազգայնամոլների համար, որպեսզի սրանք իրենց այլամերժ եւ արնախում գործունեությամբ վախ սերմանեն ամբոխների համար, որոնց կթվա, թե ազգայնականներն են դրանք … եւ ազգայնականությունից հեռու մնալու հետեւանքները պատրաստ կլինի արդեն… եւ ժողովրդավարություն ասվածի վերարտադրվելն ապահովված կլինի վերստին…

…այսօր ռուս֊ուկրաինական դեպքերի համապատկերում Եվրոպան, Արեւմուտքն ամբողջությամբ սատարում է ուկրաինական նեոնացիստներին, անգամ եվրոպական մի շարք երկրներից նեոնացիստներ են գալիս Ուկրաինա, որ ռուսական զինուժի դեմ կռվելով` հմտանան…

Ժողովրդավար Եվրոպան ու ժողովրդավարության հայր ԱՄՆ֊ն առանց վարանելու աջակցում են ուկրիանական ազգայնամոլությանը (շովինիզմ)` մի քանի նպատակ հետապնդելով.

֊ Զինելով եւ փողեր շպրտելով` ուկրիաինացի նացիստ֊շովինիստներին հնարավորության տալ իրենց եւ այլ ուկրաինացիների դիակների վրայով պարտության մատնել ռուսական բանակին։

Հետեւանքը կլինի հակառուսական Ուկրաինան, որի փորձը կարտահանվի Ռուսաստանի ռազմա֊քաղաքական միջազգային ազդեցության գոտի.. 

֊ Պարտվելու դեպքում կշարունակվի հակառուսական գիծը (գուցե ոչ միայն Մոսկվայի դեմ)` ուկրաինացի նացիստ֊շովինիստներին արդեն որպես ահաբեկիչներ գործածելով, որոնք կտեղակայվեն եվրոպական երկրներում եւ կսնվեն իրենց նեոնացիստներից…

֊ Երկու դեպքում էլ կվարկաբեկվի ազգայնականությունը (նացիոնալիզմ), քանի որ ուկրաինական ազգայնամոլները հանդես են գալիս որպես ազգայնականներ, ինչը կրկնում են արեւմտյան լրատվամիջոցները, զարմանալիորեն նաեւ` ռուսաստանյան։

Այս ամենը չի կարող չառնչվել նաեւ Հայաստանին, քանի որ ուզենք, թե չուզենք Հայաստանը համարվում է ռուսական ազդեցության գոտի… 

Անգամ եթե Երեւանը փոխի իր ազդեցության գոտին, միեւնույնն է կմտնի ազգայնամոլություն֊ազգայնկյանություն կեղտոտ խաղի մեջ…

Բոլոր ՀՀ իշխանություններին ուղղակի կամ անուղղակի ասել, լսեցրել ու հնարավորինս հասկացրել ենք, որ իրական ազգայնականության դեմն առնելը ճանապարհ կբացի կա՛մ օտարահաճ խառնագեն “հայ” ազգայնականների, կա՛մ թերուս հայ ազգայնականների, կա՛մ հայ ազգայնամոլների առջեւ (գուցե նաեւ միասին բոլորի)…

Արդյունքը` հայ֊հայամետ֊հայակրոն֊հայաստանակենտրոն ազգայնականության համար կլինի` (0) լավագույն դեպքում, քանզի (֊) ֊ները ավելի հավանական են…

Այսօր էլ այս խնդիրը առկա է հայ ազգայնական քաղաքական ոլորտում եւ նորից ճշմարիտ լուծման կարիք կա։

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.