…այլի Աստվածներին դիմելով (կապ չունի՝ ում)՝ այլոց ենք զորացնում՝ նրանց Աստվածների «կշիռը» Տիեզերքում մեծացնելով… / իսկ այլի Աստվածներն ըստ Տիեզերակարգի Երկրում կարող են օգնել եւ իրականացնել միայն իրենց ազգերի-մարդկանց ցանկությունները․․.
…(այսպես՝ միլիոնավոր հայերի աղոթքներն ու բոլոր կանչերը հզորացնում են Եհովային՝ հրեաների Աստծուն (ուրեմնեւ՝ հրեաներին իրենց երկրում եւ Երկիր մոլորակում առհասարակ)՝ փոխարենը, ամենամեղմը՝ ոչինչ չտալով հայությանն ու տվյալ դիմող-աղոթող անհատին)…
…(եւ Հայ Աստվածներն էլ, անգամ մեծագույն ցանկության դեպքում, պարզապես չեն կարող արձագանքել ո՛չ իրենց ուղղված կանչերին ու մտածումներին – անգամ ամենածանր պահերին (այդ աղոթքների ու կանչերի տերը Նա է (Նրանք են)` ում ուղղված են դրանք…)՝ Արարչակարգը նաեւ հավատ ու հավատարմություն է պահանջում փոխադարձ – Արարչակարգը Արդար է՝ եւ՛ Արարիչ է եւ՛ Ավերիչ, երբ պատժում է)…
Հրեածին կրոնի եւ չինածին տարեփոխության խորհուրդների հայ հետեւորդներին մեկ անգամ եւս հորդորում ենք, որ գան մեր Ազգային Հավատին եւ Տարեփոխության Կարգին, որ Տիեզերական ծնունդի ու հաշվարկի արդյունք են եւ միայն այսպես հայերը կարող են իրենց ցանկությունները Տիեզերք՝ Արարչին եւ Հայ Աստվալներին հասցնել – ապա համապատասխան ազդակներ եւ աջակցություններ ստանալ… / Հայ Արիները հիշեցնում են, որ միա՛յն Բնական Ազգերն Աստվածներ ունեն (մենք` հայերս այդ 7 եւ հատուկ Ազգերից ենք), Ովքեր էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները, անձնական ցանկությունների հետ իրականացնել ազգային ու պետական նպատակները…
Հայ Արիները հիշեցնում են նաեւ ֊ ո՛ր Աստծուն (Աստվածներին) հավատում ու պաշտում ես, բոլոր մտքերը, աղոթքները, ցանկություններն ու անգամ անեծքները ուղղորդվում են ա՛յդ Աստծուն (Աստվածներին) եւ ըստ Վերին Արդարության Կարգի՝ համարժեք ազդակներ են իջնում… միաժամանակ զորություն հաղորդելով ա՛յդ Աստծուն (Աստվածներին)… քանզի, կրկնենք, ըստ Հայ Արիական Տիեզերատեսության՝ միայն Բնական Ազգերն Աստվածներ ունեն, Ովքեր էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները կամ՝ կարող են ընթացք տալ առաջարկված պատիժներին եւ այլն…
(փաստորեն, այսօրվա հայերի զգալի մասն իր միտքն ու խոսքն ուղղում է հրեական Եհովա Աստծուն եւ մնում է անպատասխան, քանի որ Եհովայի ընտրյալ ազգը հրեականն է, իսկ մնացյալն ըստ «Բիբլիա»-ի («Սուրբ Գիրք» կոչվածը, որ միայն հայերեն է «Աստվածաշունչ» թարգմանվել)՝ հրեաներին ծառայելու համար են ստեղծվել: Այսպես՝ միլիոնավոր հայերի աղոթքներն ու բոլոր կանչերը հզորացնում են հրեաների Աստծուն (ուրեմնեւ՝ հրեաներին Իսրայելում եւ աշխարհում)՝ ոչինչ չտալով հայությանն ու տվյալ դիմող-աղոթող անհատին…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)



