Տիեզերական Գարունն ընթացքի մեջ է (թերեւս 2012թ.֊ից) եւ ահա, Երկիրը եւս, հերթական անգամ մտնում է Գարնան երկրային ընթացքի մեջ…
Շնորհավոր Հայոց Ամանորը եւ Վահագնի Երկրային Վերածնունդը… / ըստ Արարատյան Դիցաբանության` 2022թ մարտի 21-ին Հայոց Ռազմի եւ Զորության Աստված Վահագնի Երկրային Վերածննդի 9605/9606֊ամյակն է…
֊ ֊ ֊
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը Ամանորյա Գարնանային շնորհավորանքներ են հղում Արիադավան Հայությանը, բոլոր Արիածին Ազգերին եւ Առաջադեմ Մարդկությանը, որոնց համար Արարչադիր Օրենքները, Տիեզերակարգը, Արարչահավատարմությունն ու Աստվածահավատարմությունը, ինչպեսեւ Սերը մեր Երկիր Մոլորակի հանդեպ առաջնային են եւ իրական ու նվիրական…
֊ ֊ ֊
Հայոց Սրբազան Տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 20֊ի գիշերը֊լույս 21-ին) Հայ Արիներն ու Համախմբված Հեթանոս Ազգայնականները տոնում են Հայոց Ամանորը, քանզի գարնանն է վերազարթնում Բնությունը ձմռան խոր նիրհից եւ Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին՝ Ամանորը իրականում կայանում է Գարնանամուտին…
֊ ֊ ֊
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր Հանձնախմբի Քրմական դասի 9 ներկայացուցիչներ այս տարի կատարեցին Ծիսական Արարողություն` մարտի 21-ի վաղ առավոտյան, Սյունաց աշխարհի Խուստուփ լեռան լանջին:
Նախ նշվել է Գարնանամուտը, որի առաջին Աստվածային Տոնը (մարտի 1֊ին) Հայ Արիները նշում են փառաբանելով Աստվածահայր Արային, նշելով Հայր Արայի Հրաշագործության տոնը… Հայոց Գերագույն Աստվածը հսկում է Բնակարգի ընթացքը եւ գարունը սպասված արեւային ջերմությամբ մտնում է իր գործառույթների մեջ՝ Նոր Տարի, Նոր Կյանք բերելով Հայ Արիներին ֊ Արիադավաններին (այլ կերպ` Հեթանոսներին` Ազգային Հավատի Հետեւորդներին)…
֊ ֊ ֊
Իսկ Արեգ ամսվա Արեգ օրը Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնը, Բ(Ա)րի Աստվածը սանձում է Չարի Վիշապւին, որից հետո Գարնանամուտը լիարժեք մտնում է իր ընթացքի մեջ՝ նոր ուժ տալով Արիադավան Հայորդի֊Արորդիներին…
֊ ֊ ֊
Խուստուփի լանջի Գարնանամուտի ծեսին հետեւել է Գաղտնածես՝ նվիրված Հայոց Ռազմի ու Զորության Աստծուն, որը կատարվել է երկրային կյանքից հեռացած ցայսօր վերջին Հայ Աստվածամարդու՝ Գարեգին Նժդեհի մասունքների մոտ (ով Երկիր եկավ որպես Հայամարդ / ապրեց ու գործեց որպես Ցեղամարդ / Երկինք գնաց որպես Աստվածամարդ): Նժդեհը խոսել է Հայ Աստվածների հետ եւ իր Հայաշունչ Ցեղակրոն ուսմունքը կապել է Վահագնի Զորության ու Փառքի ֊ Վահագնին հետեւելու հետ…
Այդ պահին Հայ Արի 3 Քրմեր էլ Ծիսակարգ են իրականացրել քաղաքամայր Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ…
Հայ Արիները դիմել են իրենց Զորավոր Աստծուն՝ հայությանը ոտքի կանգնեցնելու, ներքին ու արտաքին թշնամիների դեմ պայքար մղելու … Հողահավաքի ու Հայահավաքի Նպատակին աջակցելու եւ այդ ամենը առ Տիեզերք, առ Արարիչ հասցնելու…
֊ ֊ ֊
Հայ Արի Քրմերը կրկին հայտնել են, որ Տիեզերական (Արեգակնային Համակարգի) Գարունն ընթացքի մեջ է, ինչը նշանակում է, որ այս Գարնան, ապաեւ Ամռան ու Աշնան Լուսավոր ու Դրական Լիցքերը հազարամյակներ շարունակ ուղեկցելու են Արիադավան Հայերին, հատկապես եթե Հայությունը վերջնականապես դառնա իր Ակունք-Արմատներին եւ Ինքնության ու Հավատի վրա կառուցված կազմակերպի Համազգային Կյանքը…
Վահագն Աստծուց խնդրել են, որ առաջնորդի եւ Հայի Արարչակնիք Գենը նույնպես մղի Վերազարթոնքի, որպեսզի Հայ Տեսակի Արարման Վայրը` Ծննդավայրը՝ Բնօրրանը՝ Հայկական Լեռնաշխարհ ֊ Արարատյան Աշխարհը վերագտնի եւ պատկանի իր միակ Բնիկին՝ Բնօրրանատերին` Հային…
֊ ֊ ֊
Ինչպես Տիեզերական Պարբերափուլերն են ազդարարում՝ ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր եւ ինչպես ասում են Հայ Արիները, գալիս է (Բ)Արիների հաղթական ժամանակաշրջանը ինչպես Տիեզերական, այնպես էլ Երկրային Չարիների նկատմամբ, ինչի համար իհարկե նաեւ մարտնչում են Հայ Արիներն իրենց Աստվածների հետ…
Ըստ Ավանդույթի`
այս օրը Հայ Արիները իրենց տներում զարդարում են տոնածառը` տոնական ծառը, որը ավելի հաճախ ծառզարդար է կոչվում եւ իրենց տներում փոքրիկ կրակներ են վառում, օգնելով Վահագնին՝ Վիշապի հետ ահեղ մարտում Հայ Մարդկանց նվիրական Հուր-Բոցերի Զորությունը ստանալու համար…
֊ ֊ ֊
Հայ Արիական Միաբանության Լրատվական Կենտրոն
20֊ի գիշեր֊լույս 21/03/2022թ. ֊ Վահագն Աստծո Ծնունդից` 9605֊9606թթ. ֊ Խուստուփ լեռ ֊ Նժդեհի մասունքների մոտ



