Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու մրցույթը հայտարարված է: Այն կտեւի մինչեւ ապրիլի 1-ը: Ամենաուշը մայիսին պարզ կդառնա, թե ով է Հայաստանում ատոմակայան կառուցողը լինելու: Նոր էներգաբլոկը, որ 5 մլրդ դոլար կարժենա, կունենա 1000 ՄՎտ հզորություն: Նախատեսված է, որ էներգաբլոկի շինարարությունը կսկսվի 2011թ., եւ նոր էներգաբլոկը հավանաբար շահագործման կհանձնվի մինչեւ 2016թ.:
Բայց մասնագետները նշում են, որ նոր բլոկ կառուցելը առնվազն 7 տարի է տեւում: Ինչեւէ, թող սկսենք շինարարությունը, հետո կտեսնենք, թե երբ ենք ավարտելու: Կարեւորը որակն է: Իսկ թե հանկարծ չհասցնենք մինչեւ 2016թ. ավարտել նոր բլոկի շինարարությունը, ապա գործող բլոկի շահագործման ժամկետը երկարաձգել կարող ենք: Այդ փորձը աշխարհում կա:
Սակայն, պարզ չէ, թե ատոմակայան կառուցելու գործում
ինչու ենք նետվում Թուրքիայի գիրկը:
Ինչու՞ ենք կանչում Թուրքիային, չէ՞ որ ատոմակայան կառուցելը սովորական արտադրամասի շենք-շինություն սարքելու պես մի մի բան չէ: Եվ ատոմակայանը այն օբյեկտն է, որ անպայման պետք է կառուցի ատոմային էներգետիկայի բնագավառում տարիների մասնագիտական, այն էլ հաջողված փորձ ունեցողը: Իսկ դա հաստատ Թուրքիան չէ: Թուրքիան ինքը ատոմակայան չունի եւ նոր-նոր է ծրագրում կառուցել:
Լրատվության մեր աղբյուրի համաձայն, վարչապետի այդ՝ Թուրքիային հրավիրելու հայտարարությունից հետո, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ուսն է թափ տվել՝
«հիմա սրա տակից ո՞նց ենք դուրս գալու»: Ի դեպ, զայրացած են եղել նաեւ ատոմայաին էներգետիկայի բնագավառի որոշ մասնագետներ: Բայց դե, վարչապետ է, «դեղին մամուլի» համար ինչ «դեղին մտքեր» ուզես կասի: Մամուլին ամբողջ օրը կոչ է անում սենսացիաների չտրվել, բայց ինքն ամբողջ օրը դրանով է զբաղված…Իսկ Թուրքիայի հետ սիրախաղերը ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու, չափազանց վիրավորական են: Երեւանն իրեն ամենավերջին հեշտամոլի պես է պահում, ով պահի հաճույքի համար կարող է մոռանալ, որ իր հաճախորդը քիչ առաջ իր մորը սատկացնելով (թուրքական մտածելակերպով) բռնաբարել ու սպանել է: Ով պահի հաճույքի համար կարող է մոռանալ, որ ինքն այլեւս ցանկալի չէ նույնիսկ այդ հաճախորդին: Վերջ պիտի ունենա՞ այս ամենը: Թե… դրա համար էլ ոչ մի հայհոյանք սրտներս չի հանգստացնում…
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 7(93), 2009թ.



