Քարտեզապատերազմները պակաս կարեւոր չեն միջազգային ասպարեզում, ոչ միայն քարոզչական, այլեւ իրականության բացահայտման համար … / Ոմանց նման քարտեզների պակաս չունենք հազարամյակների առումով, բայց ոմանց նման քարտեզապատերազմելու պակասն ունենք եւ շա՜տ ենք զիջել մեր դիրքերը միջազգային ասպարեզում…
…այս քոչվորները հասկացել են, որ գաղափարա֊քաղաքական քարոզչությամբ կհասնեն ներքին համախմբման եւ արտաքին խառնակչության, գոնե` որոշակի, իրենց համար նպաստավոր, թքած ունեն ստի ու կեղծարարության վրա ֊ որ հասնեն իրենց ստոր նպատակներին…
…իսկ երբ մենք մեր երկրում խոսում ենք մեր ազգային յուրահատկությունների եւ բնական առավելությունների ու հնարավորությունների մասին, որ իրական են ու պատմականորեն փաստարկված, որ կարող են իրավիճակ փոխել եւ ազգային զարթոնքի ու համախմբման հիմք ստեղծել … “մեր” վերեւների հակահայ քարոզչությունը թերարժեքության բարդույթի սրսկմամբ` հայի բնականությունն ու իրականությունը որպես գերարժեքության բարդույթ է ներկայացնում` թշնամու ջրաղացին պարբերաբար ջուր լցնելով ֊ միաժամանակ թշնամու կեղծիքները որպես իրականություն (անգամ` անհրաժեշտություն) հրամցնելով…
Հայը պիտի՛ ճանաչի իր Ինքնությունը, որը եւ՛ Երկրային է եւ՛ Երկնային…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
https://m.facebook.com/story.php?story_fbid=766719220977064&id=100029169784366



