Սնվի՛ր Ազգայինից` Ազգը Անմա՛հ է… / Ազգայինից Սնվող Անհատը` Ազգ է` Ազգի Մանրակերտը…
֊ ֊ ֊
Ազգը երբեք չի՛ պարտվում / ազգուրաց չի՛ / լինում / չի՛ հայրենալքում / չի՛ ձուլվում օտարին / չի՛ արժեզրկում մադկայինը, ազգայինն ու աստվածայինը… / չի՛ հրաժարվում անցյալ֊ներկա֊ապագա հավերժակապից…
Ազգը կա՛մ հաղթում է ֊ կա՛մ` տրոհվում.֊
* մարմինը նահատակվում է` մայր հողին կամ հուր կրակին միաձուլվելով` սլանալով հայր բնության գիրկը…
* միտքը սփռվում է հայրենիքում` միաձուլվելով ակունքից հոսող ջրին եւ հայրենաշունչ օդին ֊ եվ այդպես տրվում է հայրենաշունչ արեւաջերմ քամու ընթացքին` տարածվելով սերունդների մեջ…
* Հոգին վեր է սլանում` արարչատուն, վերագտնելու իր տիեզերական սկիզբը, որ երկրային նահատակության հավերժապտույտից է ծնվում…
Ազգային ինքնության ծնունդը երկնա֊երկրային կյանք է վերաձուլում եւ Ազգը վերածնվում է երկրում եւ հոգին հայր բնությունից իր մարմինն է վերցնում ֊ հայրենաշունչ քամին էլ իր միտքն է վերադարձնում…
Ազգը չի՛ մեռնում ֊ Ազգը Անմա՛հ է…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)



