Էրդողանյան Անկարան չի դադարում երազել նորօսմանական եւ մեծթուրանական ծրագրերի մասին, հատկապես, երբ համաշխարհային ռազմա֊քաղաքական սրացումներ են լինում…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)
֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊
Էրդո(ղ)֊խանը ամեն կերպ փորձում է հայտնվել այդ սրացումների կիզակետում եւ բարձրացնել իր դերն ու նշանակությունը, այդպիսով նաեւ թուրքա֊համաթուրքական նպատակները առաջ մղելով…
…ռուս֊ուկրաինական հակամարտության համապատկերին թուրքական “Karar” հրատարակչությունը վերջերս հրապարակել էր հոդված, որում Ռուսաստանի 10 շրջաններ անվանված են “թուրքական հանրապետություններ, որ անկախություն չունեն”… այսինքն` պիտի նպաստեն, որ ունենան… եւ այդ շրջաններն են` Թաթարստանը, Բաշկորտոստանը, Չուվաշիան, Սախա֊Յակուտիան, Ալթայը, Կաբարդինա֊Բալկարիան, Դաղստանը, Խակասիան, Կարաչայա֊Չերքեզիան։
Սա դեռ քիչ է, նշված են նաեւ այլ հանրապետություններ, որոնք եւս համարվել են թուրքական, դրանք թուրքական մեծամասնություն ունեցող շրջաններ են` Չինաստանում` Սինցզյան֊Ույղուրական ինքնավար շրջանը, որը կոչել են Արեւելյան Թուրքեստան, Մոլդովայում` Գագաուզիան, Ուզբեկստանում` Կարակալպակստանը եւ Ադրբեջանում` Նախիջեւանը (դե Արցախն արդեն իրենցն են համարում, քանզի Ադրբեջանը մեծթուրանական ծրագրի մեջ է)։
Սա, այս օրերին իհարկե հստակ պատվեր է Թուրքիայի նապագահ Ռեջեփ Թայիփ Էրդո(ղ)֊խանի կողմից` իր նորթուրքական հեքիաթների` նորօսմանական ու նաեւ մեծթուրանական ծրագրերի հիմնավորման համար…
…սրանց կողմից ենթադրվում է, թե աշխարհում կա 200֊250 մլն. թուրք, որի 1/3֊րդը ապրում է Թուրքիայում… վերահիշյալ հոդվածում նշված է նաեւ, որ կան 7 թյուրքական երկրներ` Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ոզբեկստան, Թուրքմենստան Ղրղզստան եւ Հյուսիսային Կիպրոս (Կիպրոսից զավթված տարածք, որ ճանաչվել է միայն Անկարայի կողմից)։ Չնոռանանք, որ թյուրքալեզու երկրների համաժողովներին մասնակցում է նաեւ եվրաթուրքական Հունգարիան (հիշենք հայ սպա Գուրգեն Մարգարյանի քնած ժամանակ կացնահարումը ՆԱՏԻ֊ի ռազմա֊կրթական ուսումնական դասընթացների ժամանակ` Բուդապեշտում` Ռամիլ Սաֆարովի կողմից, եւ նրա` եղբայրաբար արտահանձնումը Ադրբեջանին (իհարկե նաեւ թուրքավարի` փողի դինաց)` Հունգարիայի որոշմամբ…)
Իհարկե նախկինում էլ էին տպագրվել ու հրապարակվել համաթուրանական սին քարտեզներ եւ ծրագրեր, բայց վերջերս այս ամենին տրվել է պետական կարգավիճակ` անցյալ տարի թուրքական ազգայնականների (իրականում` ազգայնամոլների) առաջնորդ Դեւլեթ Բահչելին “թուրքերի նոր հայր” կարգավիճակին ձգտող Էրդո֊(ղ)խանին էր հանձնել “թուրքական աշխարհի քարտեզը”, որում վերոնշյալ ոչ թուրքական տարածքները (տափաստանի քոչվորներին որտեղի՞ց սեփական տարածք… ֊ մի քանի հարյուրամյակ է ինչ դարձել են նստակյաց, այն էլ այլազգերից զավթած տարածքների վրա բռնությամբ տեղավորվելով) արդեն թուրքական էին … գումարած Ռուսաստանի էլի մի շարք տարածքներ` Սիբիր եւ Հեռավոր Արեւելք հասնող…
Հավելենք, որ նախկինում եւս հրատարակված “թուրքական քարտեզներում” նույնպես ցինիկաբար ներառված էին “թուրքական պատմական տարածքներ”` Բալկանները, Անդրկովկասը, Մերձավոր Արեւելքը, Կենտրոնական Ասիան, Ռուսաստանի հարավը եւ Վոլգայի շրջանը։
Իսկ ԱՄՆ֊ի “Stratfor” հետազատական ընկերության (որին համարում են “Ստվերային ԿՀՎ”) կանխատեսմամբ` “թուրքական ազդեցության ընդլայնման քարտեզը” ներառում է նաեւ Ռուսաստանի հարավային տարածքները, Ղրիմը (թաթարներին էլ են թուրքեր համարում), Կուբանը, Ռոստովի մարզը։
Եվ Արցախյան վերջին պատերազմը հենց այդ նպատակով տեղի ունեցավ այսքան մեծ ուժեր բացահայտորեն (նաեւ իսրայելական եւ պակիստանհան հստակ աջակցությամբ եւ եվրա֊ամերիկյան քար լռությամբ) ներգրավելով, ինչը անակնկալ էր ինչպես հայերիս, այնպես էլ ռուսական յողմի համար (այ ուկրաինական մեծածավալ հակամարտությանը սպասում էին ֊ պատրաստ էին)…
Հաջորդ հարցածը թուրքական յաթաղանը վերստին ուղղել է հայության կողմը` այս անգամ թիրախը բուն Հայաստանն է լինելու, որ թուրքերի համար “անիծյալ սեպ” է համաթուրանականության ճանապարհին…
Հաջորդը` իրանն է, Արեւմտյան ու Արեւելյան Ադրբեջաններով… ապա Պակիստանի հետ եղբայրությունը կհանգեցնի Չինաստանի ու Հնդկաստանի դեմ ոտնձգություններին` կօգտագործվեն այս երկրներում միլիոնների հասնող թուրքերն ու մուսուլմանները…
Այսօր Իսրայելի հետ գործընկեր Թուրքիան ու Ադրբեջանը վաղը արաբների հետ թշնամի կդառնան հրեաներին` Մերձավոր Արեւեկքում իրենց ծրագրերն իրականացնելու համար…
Դե Բալկանների եւ մյուս “թուրքական տարածքների” հարցն էլ ներառված են համաթուրքական օրակարգում…
Եվ Ռուսաստանի հաջողությունը Ուկրաինայում կկասեցնի թուրքական արշավանքը Հայաստանի վրա (չնայած մեր երկրում իշխող ներքին թուրքերն այլ նպատակներ ունեն…), անգամ մեր նախահարձակման հիմք կհայտնվի, ինչը կարող ենք ամրացնել եւ հակահարձակման անցնել…
Հիմա ուղղակի Հայաստանը պիտի առաջնահերթ վերադարձնենք մենք մեզ` հայերիս, եւ անցնենք հաջորդ քայլերին…



