Սնվի՛ր Ազգայինից` Ազգը Անմա՛հ է… / Ազգայինից Սնվող Անհատը` Ազգ է` Ազգի Մանրակերտը… ֊ ֊ ֊ Ազգը երբեք չի՛ պարտվում / ազգուրաց չի՛ / լինում / չի՛ հայրենալքում / չի՛ ձուլվում օտարին / չի՛ արժեզրկում մադկայինը, ազգայինն ու աստվածայինը… / չի՛ հրաժարվում անցյալ֊ներկա֊ապագա հավերժակապից… Ազգը կա՛մ հաղթում է ֊ կա՛մ` տրոհվում.֊ * մարմինը նահատակվում է` մայր հողին կամ հուր կրակին միաձուլվելով` սլանալով հայր բնության գիրկը… * միտքը սփռվում է հայրենիքում` միաձուլվելով ակունքից հոսող ջրին եւ հայրենաշունչ օդին ֊ եվ այդպես տրվում է հայրենաշունչ արեւաջերմ քամու ընթացքին` տարածվելով սերունդների մեջ… * Հոգին վեր է սլանում` արարչատուն, վերագտնելու իր տիեզերական սկիզբը, որ երկրային նահատակության հավերժապտույտից է ծնվում… Ազգային ինքնության ծնունդը երկնա֊երկրային կյանք է վերաձուլում եւ Ազգը վերածնվում է երկրում եւ հոգին հայր բնությունից իր մարմինն է վերցնում ֊ հայրենաշունչ քամին էլ իր միտքն է վերադարձնում… Ազգը չի՛ մեռնում ֊ Ազգը Անմա՛հ է… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.