Աշխարհը հետզհետե ազգայնանում է եւ ազգային պետությունների ստեղծման կանխումը դարձել է իսրայելա֊անգլո֊ամերիկյան անդեմ, անբարո եւ անհավատ համագործակցության “սրբազան գործը” ֊ ինչն էլ այս ավերիչ դաշինքի ինքնապահպանման հերթական ու միակ երաշխիքն է…
Ազգայինը` հակազգայինի֊հակամարդկայինի մահն է բերում, իսկ հին աշխարհակարգը ապրել է ուզում ֊ դեռ չի հասել իր “ոսկե միլիարդի” (մեկ միլիարդ բնակչությամբ մոլորակ) տեսության հաղթանակին (եւ այս թագավարակներն էլ են նպաստում աշխարհի բնակչության “բեռնաթափմանը”, հատկապես մեկմիլիարդից ավելի բնակչությամբ Չինաստանում եւ Հնդկաստանում վերստին սաստկացել է վարակը), որ համաշխարհային “մեկ պետություն ֊ մեկ ազգ” անդեմության (չիպավորված լսող֊կատարող, ամենուր հասանելի֊տեսանելի մարդկության) ստեղծելուն է միտված…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)
* * *
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ի սկզբանե վստահ էր, որ ռուս֊ուկրաինական պատերազմն ավարտվելու է Մոսկվայի հաղթանակով, բայց այդ պատերազմն անհրսժեշտ էր ամերիկացիներին, քանի որ անգլո֊սաքսոնական տիրույթից դուրս ձգտող եվրոպական որոշիչ եռյակը` Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան վերստին անկախ քաղաքական դրսեւորումներ էին ցուցադրում, ինչը չդադարեց նաեւ Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու նախազգուշացումից հետո։
Այդ նախազգուշացումը անգլո֊ամերիկյան էր (չնայած շատ նախաձեռնություններ արդեն գալիս են Անգլիայից) եւ Լոնդոնի պարզաբանումներից մեկը թերեւս գլխավորն էր` թե ԵՄ֊ն սահմանափակում է բրիտանական անկախ քաղաքական գիծը։ Իրականում հակառակն էր` Վաշինգտոն֊Լոնդոն համաշխարհային անենախառնակիչ ռազմա֊քազաքա֊սոցիալ֊տնտեսա֊գիտա֊մշակութա …֊յին կապին այլեւս չէր հաջողվում եվրոպական համագործակցությանը իր որոշումները պարտադրել … եւ ԵՄ֊ԵԱՏՄ համագործակցության հեռանկարներ էին ի հայտ եկել… հենց վերոնշյալ եվրոպական եռյակի անկախ քաղաքական գիծ դրսեւորելու հետեւանքով։
Այս ամենին գումարած` մեծանում էր Մոսկվայի ազդեցությունը այն տարածաշրջաններում եւ հակամարտություններում, որտեղ անգլո֊ամերիկյան ձեռքը խցկել էր իր բութ եւ արնախում գործիքը` թուրքական քաղաքական խառնակչությունը, երբեմն էլ զինուժը, իհարկե Անկարայի հետ որոշակի համաձայնությունների գալով… ֊ Սիրիա, Իրաք, Լիբանան, Կիպրոս, Հունաստան, Լիբիա, Եգիպտոս … եւ հայ֊ադրբեջանական հակամարտության գոտի, որտեղ նաեւ համաթուրքական շահն է առկա…
Արցախյան պատերազմում (որտեղ Հայաստանն ու Ադրբեջանն էին միաժամանակ գործիք ծառայում) Թուրքւայի դիրքերն ամրապնդելուց հետո, երբ աճեցին հակառուսական տրամադրությունները, անգամ Հայաստանում, որտեղ իհարկե իր դերն ունեցավ (Հայաստան֊Արցախի պարտությունն ապահովելու հարցում եւս) եւ դեռ ունի թուրքա֊արեւմտանետ հայադավ֊հակահայ իշխանությունը) ավելացավ նաեւ ուկրաինական գործիքը եւ կրկին գործի դրվեց փորձված գործելաոճը` պատերազմ սանձազերծվեց…
Այսպես կոչված Հարավային Կովկասում հաջողելուց հետո անգլռ֊ամերիկյան ու իսրայելական (սիոնիստա֊մասոնական) չարագույժ ուժերը սանձազերծեցին ռուս֊ուկրաինական պատերազմը, որի սկզբնամասում վերստին Թուրքիան էր հայտնվել Արեւմուտքի դերում, սակայն երբ Անկարայում համոզվեցին, որ Մոսկվան լրջորեն է պատրաստվել այս պատերազմին, ինչը չկար (իհարկե Հայաստանի թուրքահաճ իշխանության առկայությամբ եւս պայմանավորված) հայ֊ադրբեջանականի ժամանակ եւ հրաժաևվեցին ուղղակի առճակատումից կամ զորք տրամադրելուց, անգամ հակառուսական պատճամիջոցներից, չնայած ցայսօր շարունակում են մտածել Ղրիմին տիրելեւ մասին, ինչպես Ղարաբաղի դեպքում է, որ առկա է նաեւ այսօր…
Ռուսաստանի Դաշնություն ֊ Եվրոպական Միություն մերձեցման յուրաքանչյուր փորձ կենաց֊մահու խնդիր է անգլո֊ամերիկյան տիրապետության համար եւ ժամանակին Լոնդոնի քաղաքական հսկողությամբ Վաշինգտոնն էր հանդես գալիս բիրտ ուժի դերում ֊ չար ոստիկանը ԱՄՆ֊ն էր, բարի ոստիկանը` Անգլիան…
Եվ այդպես տեղի ունեցան իրաքյան պատերազմները, Հարավսլավիայի, ապա Սերբիայի մասնատումները, հակաահաբեկչական գործողությունների նախաձեռնումները (չնայած հայտնի էր, որ իսլամական ահաբեկչական վտանգավոր կառույցները հենց ամերիկյան “ծագում” ունեն), որոնք ուղղված էին առավելապես ռուս֊եվրոպական մերձեցման դեմ… իսկ վերոնշյալ հակամարտությունները առաջացնում էին ռուս֊ամերիկյան առճակատում, որի ժամանակ եվրոպական երկրների մեծամասնությունը ուզած֊չուզած կանգնում էր անգլո֊աներիկյան նժարին…
Բայց ամերիկյան ռազմա֊քաղաքական սանձարձակությունն ի վնաս ԱՄՆ֊ի գործեց, խաթարելով ամերիկյան “բարի ազատարար համբավը”… եւ “չար ոստիկանի” դերում նախատեսեցին Թուրքիային, որին հատուկ չարությամբ օժտելու կարիք չկար ֊ սա արնախում է ի սկզբանե…
Հիմա էլ Արեւմուռք֊Ռուսասռան կոչվող հակամարտությունները շարունակում են նույն տրամաբանությամբ ընթանալ, իհարկե միաժամանակ փորձելով թուլացնել Ռուսաստանի Դաշնությունն ու նրա ազդեցությունն աշխարհում։
Այսօր էլ ռուս֊ուկրաինական պատերազմը հնարավորինս ձգձգում է Արեւմուտքը, զինելով Ուկրաինան ֊ սնելով վարձկաններով, որին համոզում է կռվել “մինչեւ վերջին ուկրաինացին”, ինչը հիմնավորում է, որ Կիեւը չի հաղթելու, բայց գոնե “հալումաշ” կանի Մոսկվային… Այն Մոսկվային, որն ավերիչ ուժ է ըստ Վաշինգտոնի, որ իրեն էլ արարիչ ուժ է համարում…
…բարի եւ չար, սպիտակ ու սեւ, արարիչ եւ ավերիչ ու նման համեմատականները վաղուց ծիծաղելի են, քանզի այս չարի սեւ ու ավերիչ աշխարհակարգում դերակատարում, այն էլ համաշխարհային բեւեռ մնալու համար, չեն կարող ունենալ֊լինել այլաբնույթ ուժեր ֊ պարզապես ընտրությունը վատի ու ավելի վատի մեջ է` ըստ այս կամ այն բեւվեռն ընտրողի ազգային ու պետական շահի…
Բայց ամերիկյան խայծը ցայսօր աշխարհի, հատկապես Եվրոպայի շատ երկրների համար ավելի “կուլ տալու” են, քանի որ այդ մեծամասնությունը որոշակիորեն կախված է ամերիկյան զանազան օժանդակություններից֊ներդրումներից եւ երբ փորձում են դուրս գալ այդ կախվածությունից (հատկապես Եվրոպայի առումով), ավելին, երբ այլ օժանդակման ուղղություն են փնտրում, Վաշինգտոնը մոգոնում է որեւէ հակամարտություն` իր դերը միտումնավոր կարեւորելու եւ պահպանելու համար, քանզի քարոզչական ամերիկյան միջոցները այլեւս համոզիչ չեն եւ միայն զենքի կիրառմամբ, մահ ու ավեր սփռելով է կարողանում “հիմնավորել” իր գերկարեւոր լինելը…
Պարզ ասած, Մոսկվային որեւէ տեղային պատերազմի մեջ ներքաշելով, Վաշինգտոնը կարողանում է երկարաձգել իր գերակայությունը աշխարհի մեծ մասի վրա։
Այսպես եղավ հայ֊ադրբեջանական վերջին 44֊օրյա պատերազմի ժամանակ, երբ իսրայելա֊անգլո֊ամերիկյան եւ համաթուրքական շահերի համար, որպեսզի նաեւ Հարավային Կովկասից հեռացվի Ռուսաստանը, զոհաբերվեց Հայաստանը (ավելի քան 30 տարի անկախացած եւ փաստացի Հայաստան դարձած Արցախով), ինչը դրսեւորվեց ոչ միայն թուրք֊ադրբեջանական (+ պակիստանյան եւ իսլամական վարձկանների) դաշինքին օժանդակելով.֊ որեւէ ծպտուն չհանելով ՞՞՞ … Արցախի նկատմամբ հակամարդկային ֊արգելված զենք ու զինանթերք, քիմիական նյութեր կիրառելու եւ խաղաղ բնակչությանը (նաեւ հիվանդանոց/դպրոց/մանկապարտեզներըավերելու) սպանդի ենթարկելու համար… ինչպեսեւ թուրքական ու իսրայելական ԱԹՍ֊ների անմիջական մասնակցությամբ…
Այդպես է նաեւ այժմ Ուկրաինայում, բայց այս անգամ հարձակվող կողմի դեմ … քանի որ հենց այդ կողմն իրենցը չէ…
Ուստի թուրքական, իսրայելական եւ Արեւմուտքի տասնյակ երկրների զենքերն ու զինյալները այս անգամ իրենց պաշտպանյալ պաշտպանվող գործիքի կողմում են ֊ հակառակ մեր դեպքում, երբ իրենց թուրք֊ադրբեջանական հարձակողական ջարդարար գործիքի կողքին էին…
…Այս ամենը դեռ կշարունակվի, եթե ընթացող պատերազմում չհաղթի Ռուսաստանը եւ չփորձի փոխել աշխարհակարգը, ասենք Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի եւ այլ երկրների հետ միասին։ Հայաստանը եւս պիտի նպաստի նոր աշխարհակարգի հաստատմանը, քանզի այս հինը թուրքանպաստ է եւ ուրեմն` հակահայ…
Անգլո֊ամերիկյան խառնակչությունը դեռ կվերադառնա հայ֊ադրբեջսնական հակամարտությանը, առավել եւս քանի դեռ ներքին թուրքերն են իշխում Հայաստանում եւ անգլիական շահեր կան տարածաշրջանում։ Չի բացառվում, որ դա զուգորդվի Իրանի հետ առճակատմամբ` ադրբեջանա֊իրանական անվամբ (կրկնվի նաեւ Սիրիայում եւ Իրաքում), բայց թուրք֊ամերիկա֊իսրայելական ղեկավարմամբ … ապա կհասնի Թայվան` ընդդեմ Չինաստանի, Քաշմիր` ընդդեմ Հնդկաստանի (որոշակի նաեւ Պակիստանի), Կոսովո` ընդդեմ Սերբիայի … եւ այսպես շարունակ` այն երկրների դեմ, որոնք կարող են Ռուսաստանի հետ միանալ ու միասին վերափոխել աշխարհակարգը…
Հայաստանը պետք է արագ դառնա Ազգային Պետություն` Ազգային Օրակարգով, որը պիտի առաջ տանի որպես միջազգային նոր օրակարգի մաս… / Հայաստանն ի վերջո պիտի հանդես գա որպես տարածաշրջանի գործող ` սեփական շահերը հետապնդող երկիր, եւ ո՛չ թե գործիք` ինչպես նախկինում…



