Ապրիլ 24. Վրեժ եւ Հայրենատիրություն.֊ Սա՛ է փոխխհատուցումը միլիոնավոր անմեղ զոհերի… Պարբերաբար անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը, դրա միջազգայնորեն ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված համայն հայության ջանքերին՝ այնուամենայնիվ նշում ենք, որ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելուն, ոգեկոչելուն զուգահեռ, Ապրիլ 24-ը հայերիս համար պիտի դառնա Ազգային Վրեժի ու Հայրենատիրության օր: Ցեղասպանության զոհերի հիշատակի պահպանման եւ հարցի միջազգայնացման համար անուրանալի է Արդար Վրիժառությամբ առաջնորդված տասնյակ հայորդիների Նահատակությունը… Ցեղասպանության միայն բարոյական ճանաչումն ու դատապարտումը պահանջողները պարզապես թույլի, սփոփանքի կարիք զգացողի հոգեբանություն ունեն, ովքեր թշնամու ներողության (իմա՝ ներողամտության) խոսքին են սպասում, որով փորձում են ձերբազատվել մորթվողի բարդույթից: Սա նմաններին հիմնովին բավարարում է: Ուժեղի եւ Արդարի համար Ցեղասպանության Նահատակների Միակ Փոխհատուցումը Պահանջատիրությունն է՝ Հայրենատիրությունը: Այս տեսակը նման է իր այն Նախնյաց, ովքեր զենքը ձեռքին ինքնապաշտպանվելով Նահատակվեցին եւ ոչ թե հանձնվեցին առանց դիմադրության… Այնժամ, երբ ցեղասպանվածների ժառանգները կվերատիրեն իրենց պապերի հողերն ու ընդմիշտ կապրեն, կարարեն այնտեղ, այդժամ Ցեղասպանության Զոհերի Փոխհատուցումը կլինի լիովին ու վերջնական… Պատասխան են տալու բոլո՛րը` Հայոց Ցեղասպանությունը ծրագրողները, իրականացնողները, թուրքերին աջակցողները, Ցեղասպանության ականատեսներն ու լռողները (ժողովուրդներն ու երկրները) … այսօր էլ լռողներն ու թուրքերին աջակցող ժողովուրդներն ու երկրները, տարաբնույթ միջազգային կառույցները… Հավե՛րժ Հիշատակ Ցեղասպանության Զոհերին եւ Ինքնապաշտպանության Հերոս Նահատակներին… Փա՛ռք Վրիժառու Հայորդիներին եւ Հայոց Հայրենւքում Ազգային Պետությունը Վերակերտողներին… Փա՛ռք Հային ու Հայք֊Հայաստանին.. (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.