Վերադարձնե՛նք Մայիսյան Հաղթական Տոների Խորհուրդն ու Փառքը…

Կվերադարձնենք մեր Եռատոնը… ֊ Մայիսյան հաղթական տոները կավելացնենք եւս մեկով՝ դարձնելով Քառատոն… 

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ/ Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

– – –

Ասել ենք` մայիսյան տոները տարաբնույթ են, որպես ազատագրական, ինքնապաշտպանական ու քաղաքական եւ բարոյա-հոգեբանական հաղթանակներ՝ Շուշի, Սարդարապատ, Ավարայր… բայց տոնական խորհուրդներ ունեն, որ տանում են Հայ Դատի Ակունքներ… 

…իսկ Հայ Դատի – Հայկական Հարցի Նպատակն այն է, որ հայ մարդը պետք է ապրի իր Ամբողջական Հայրենիքում եւ Հայաշունչ Ընտանիքում, որ Միջուկն է ոչ միայն սեփական Գերդաստանի, Տոհմի, այլեւ ամբողջ Ազգի… 

– – –

Հայ Արիական Միաբանության (ներառյալ կառույցի «Արցախի բոլոր ազատամարտերի մասնակիցներ»-ի խորհրդի) եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս շնորհավորում են Եռատոնի (2-րդ աշխարհամարտի կամ ինչպես ասել ենք՝ Հայրենական Մեծ Պատերազմի հայ հերոսների, Շուշիի Փառապանծ Ազատագրման եւ Երկրապահի (ոչ այսօրվա, այլ երկիրը պահած բոլոր հին ու վերջին պատերազմի կամավորականների ու զինվորականների)) բոլոր մասնակիցներին եւ հայտարարում են, որ հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, այդպիսին էլ մնում է, որը մեր պայքարը վստահաբար պիտի ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…

Սա նշում ենք հատկապես այս օրերին, երբ ներքին` պետական դավաճանության, թրքալախվածության հետեւանքով կորցրել ենք Հայաստանի ու Արցախի փաստացի միացյալ պետության տարածքի զգալի մասը եւ տվել ենք հազարավոր մարդկային կորուստներ եւ այլ վնասներ… իսկ աշխարհի վերաբաժանման, նոր աշխարհակարգի ձեւավորման ալիքներն ավելի նկատելի են դառնում… 

Եվ մենք նպատակայնորեն հիշում ու նշում ենք վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները, որպեսզի վերակազմակերպվենք եւ մեր նախնյաց ոգիների հետ ավելի խրոխտ գնանք դեպի մեր նպատակները, Հայոց Գերնպատակը…

Համաշխարհային 2-րդ պատերազմում հայությունը (սփյուռքը եւս ձեռք մեկնեց, ինչպես միշտ ու բոլոր հարցերում) մարտնչելով Խորհրդային Միության ռազմական ուժերում՝ ընդդիմացան ո՛չ միայն կեղծ արիական տեսության տարածմանը, այլեւ իրապես համամարդկային վտանգ դարձած նացիստա-ֆաշիստական տեսությունների ներդրմանը: Շուրջ 1,5 միլիոնանոց Խորհրդային Հայաստանից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայորդիներ (բնակչության 1/3֊ից ավելին), ինչը եւս նպաստեց ջախջախելու գերմանական զավթարար բանակին՝ այսպիսով կասեցնելով հայկական սահմանների մոտ մինչեւ ատամները զինված եւ կազմ ու պատրաստ կանգնած նացիստական գերմանիայի դաշնակից Թուրքիայի զինուժի առաջխաղացումը՝ դեպի Հայաստան եւ Կովկաս…

Հայաստանում մնացած, թիկունքի աշխատանքները կատարող ծերերը, հիվանդներն ու անչափահասները չէին կարող դիմակայելու փորձ անգամ անել, ինչը թուրքական յաթաղանին նոր հնարավորություն կտար իր ցեղասպան գործը շարունակելու… որին վստահաբար կմիանային նաեւ մեր «եղբայր հանրապետության»՝ Ադրբեջանի հայակեր հրոսակներն ու լամուկները, գուցե նաեւ այլ եղբայրներ ու հարեւաններ… 

Եվ այստեղ հիշարժան է այն փաստը, որ Գարեգին Նժդեհը, Դրոն եւ այլ փառապանծ հայորդիներ (ինչպես Հայկ Ասատրյանը) հիմնվելով արիական-հնդեվրոպական տեսության գաղափարաբանության հայկական արմատներին, փորձեցին հայերին ազատել սեմիտական-հրեական ծագման սինաբանությունից, ինչպեսեւ նպատակ դրվեց ռազմագերի հայ զինվորականներից ստեղծած «լեգեոնները» հասցնել Հայաստան, քանզի վստահ էին, որ Ստալինգրադի անկումից անմիջապես հետո թուրքերը ներխուժելու էին Հայաստան, իրենց աջակցությունը հայտնելով նացիստական Գերմանիային, ինչը մինչ այդ հետաձգում էին հայտարարել եւ հարձակվել ԽՍՀՄ-ի վրա… 

Ինչեւէ, հայության հաղթանակների ու նպատակների շարունակականության համար բեկումնային էր նաեւ Շուշիի ազատագրումը, այն բեկումնային էր նաեւ ռազմական առումով՝ քանզի Արցախյան 1֊ին պատերազմում ամրագրեց մեր սերնդի հաղթական ուժը եւ ազատագրության կամքի վեհ զգացումը: Ի վերջո այդքան սպասված Հայոց Պահանջատիրության Կանչը, որից հետո միայն միս ու արյուն կստանար (եւ ստացել էր) Միացյալ Հայաստանի տեսլականը…

Շուշիի արագ ազատագրումը Արցախի անկախությանը, դրանով էլ՝ մեր Բնատուր Հայրենիքի վերատիրմանը նոր լիցք հաղորդեց: Իսկ ամենակարեւորը՝ այս հաղթանակը ապահովեց Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու բնախոսական իրավունքը ներկայիս աշխարհի երկրների ու ազգերի կողքին: 

Ամեն տարի կրկնվելով, ասում ենք գրեթե նույն խոսքերը, սակայն դրանք էական են իրենց ազդեցությամբ, որը կրում ու կրելու ենք սերնդե սերունդ՝ մեր մեջ ամուր պահելով հայրենասիրության ոգին ու հայրենատիրության կանչը… Եվ ուրեմն միշտ պետք է խոսել մայիսյան կարեւոր հաղթանակներից, որոնք բազմաբնույթ են, սակայն պետականակերտ եւ գալիքի հաղթանակներին միտված. 

– Ավարայրը բնույթով որոշակիորեն կրոնական ճակատամարտ էր, բայց իրականում հանուն քաղաքական անկախության, պետականության պահպանման մղված վճռական մարտ էր, անչափ կարեւոր՝ տվյալ ժամանակի համար… 

– Սարդարապատը վճռական մի մարտ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության եւ գոյատեւման: Այն հերոսամարտ էր, որ Լոռվա տարածաշրջանից Բաշ Ապարանով հասնում էր Սարդարապատ, որտեղ էլ եռա-մարտ հաղթանակ արձանագրվեց՝ հաստատելով հայի ուժը հայոց պետականության վերակերտման ճանապարհին… 

– Շուշիի ճակատամարտը վաղուց սպասված մի հաղթանակ էր, որն ազատագրության ու հայրենատիրության շունչը բացեց հայի մեջ եւ վստահություն բերեց՝ գալիք ազատագրական ժամանակաշրջանին, հաղթական ապագային ուղղված…

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ 2016-ին, մինչմայիսյան հաղթանակների նշումը, հայոց զինուժը մի նոր սխրանք գրանցեց, որը քառօրյա պատերազմ կոչվեց… Այստեղ հերոսաբար գործեցին արդեն հայկական կայացած բանակի 18-20-ամյա զինվորները եւ նրանց՝ տարիքով փոքր ինչ ավագ հրամանատարները: Այստեղ եւս եղան սխրանքներ, որոնք նույնպես ոսկե տառերով գրվեցին ինչպես մեր, այնպես էլ՝ համաշխարհային ռազմական պատմության մեջ… 

Սա վկայեց, որ Հայոց Հաղթանակած Զինուժը իրավամբ է համարվում տարածաշրջանի ամե-նապատրաստված ու մարտունակ բանակը: Եվ սա ասում են ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատասխանատուները: 

Հայկական Զինուժը այսօր էլ նույն հաղթանական բանակն է, եթե մեր հրամկազմի, պաշտպանության նախարարությունում մի քանի նվիրյալ գեներալներ լինեին, անգամ 44-օրյա (մինչ այդ եւ այժմ էլ) պետական դավաճանությունից հետո մեր բանակը կարող էր բոլորովին այլ արդյունքներ գրանցել ռազմադաշտում, անգամ լուրջ հաղթական, եթե այդ ընթացքում նաեւ դավաճանները կալանավորվեին…

Հայ արիականները համախմբված հեթանոս ազգայնականների հետ Եռատոնը նշեցին Քրմական Հաղթության Ծեսով: 

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շնորհավորել են նաեւ՝ մեր երկիրը պահողի՝ երկրապահ կամավորական ազատամարտիկի տոնը, որը տոնն է բոլոր կամավորականների, անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է ներկայանում հանրությանը՝ ֆիդայի, ազատամարտիկ, երկրապահ, ուղղակի կամավորական, թե մեկ այլ կերպ… 

– Մեր հայրերին ու պապերին, որ մարդկության մի մեծ հատվածի հետ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար: Նրանք աշխարհակուլ եւ իրականում հակաարիական ուժերի դեմ կռվեցին իրապես արիաբար՝ տալով հարյուրավոր հերոսներ, տասնյակ բարձրաստիճան սպաներ ու մարտական գեներալներ, ինչպես նաեւ՝ 4 (նշվում է եւ ավելի) մարշալներ… 

Հայությունը փրկվեց նաեւ նոր թուրքական սպանդից, եւ կարող ենք հստակ ասել՝ ո՛չ միայն հայությունը: 

– Փա՛ռք բոլոր հայ նահատակներին՝ Ավարայրից մինչ Սարդարապատ, Բեռլին հասած եւ Շուշին ազատագրած հերոսներին, նաեւ Արցախյան պատերազմի բոլոր քաջարի հայորդիներին, ինչպես կամավորական, այնպես էլ հայկական բանակի զինվորներին… – Փա՛ռք Հայքին ու Հային, փա՛ռք Հայ Աստվածներին, որ Վահագնյա ուժը ներդնեն Հայոց Ռազմուժի Երակներում, որ Հայն Աստվածային Զորությամբ ու Լիարժեք արժանանա այն համաշխարհային վաստակին, որին հասել է մաքառելով… Սպարապետ Նժդեհը այսօր էլ կասեր՝ հայը մարդկությանը տվել է ավելին, քան ստացել է երբեւէ…

– – – 

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ամեն տարի ասել եւ ասում են՝ հայ մարդը պետք է ապրի հզոր, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում: Բնական ու ներքին կյանքի աղետները, հատկապես երկրաշարժի եւ պատերազմի դաժան տարիները, ինչպես նաեւ տասնամյակներ շարունակ պետության պատասխանատուների ու կառավարիչների ապազգային կամ ապաշնորհ գործունեությունը՝ հետեւողականորեն նոսրացել են աշխատավոր մարդկանց շարքերը (էլ չասենք՝ արտագաղթի մասին), ինչը շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել ինչպես հայ մարդու, հայ ընտանիքների, այնպես էլ հայոց պետականության պահպանման, կայացման ու զարգացման համար: Էլ չասենք՝ ամբողջական Հայաստանի վերակերտմանը հասնելու համար… 

Ի վերջո պիտի դրվի պետականության այն քարը, որը սկիզբ կդնի արտագաղթի կանխմանը եւ ներգաղթի վերսկսմանը… Եվ փա՛ռք եկող ու այդօրվան տանող իշխանությանն ու հայրենակերտության անխոնջ նորարարներին… 

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը դիմում են հայ աշխատավորին, հողին կքված գյուղացուն, գիտության եւ մշակույթի մարդուն, զինվորականին եւ հոգեւոր ոլորտի նվիրյալին, բոլոր-բոլորին, ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող: Հայը մի՛շտ պիտի լինի, քանզի բնականորեն արարող է եւ ոչ՝ ավերող – ինչպես օրվա մարդկության մեծ մասը… 

Որպես համազգային մաղթանք, մայիսյան այս հաղթական օրերին վերստին նշում ենք, Հայաստանում չպե՛տք է լինեն մանկատներ ու ծերանոցներ, մուրացկաններ եւ անտուններ… Հայաստանը պիտի՛ դառնա ազատության եւ արդարության երկիր եւ վերստին Հայկական Քաղաքակրթությունը պիտի՛ տիրի աշխարհում վասն Հայ Մարդու եւ Համամարդու…

Այո, Հայ Մարդը պե՛տք է ապրի իր Ընտանիքում, որ Միջուկն է ոչ միայն սեփական Գերդաստանի, Տոհմի, այլեւ ամբողջ Ազգի…

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.