Մեր սերնդի շուրջ 30-ամյա դիմակայության եւ մաքառումների. հերոսացման ու հաղթանակների վաստակն եւ կյանքը 2֊3 տարում գցեցին ջուրը…
Եվ դա արեցին անհարգալից եւ անբարո կերպով ֊ եւ դավադրաբար ու դավաճանելով…
(Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
…մեր սերունդը 1988֊1999թթ. մի կողմից դժվարությունների ու արհավիրքների. մյուս կողմից ազգային ինքնության. ազատության եւ անկախության անմոռանալի ուղիներով անցավ. որն ավարտվեց ազգային֊ազատագրական պայքարով եւ հայը շուրջ 6 դար անց դարձավ ոչ միայն ինքնիշխան պետականության վերականգնող. այլեւ Արցախի ազատագրմամբ հիմք դրեց Միացյալ Հայաստանի վերականգնմանը (այնուհետեւ Արցախյան պատերազմների արդյունքով նախաձեռնեց Ամբողջական Հայաստանի վերականգնումը` շուրջ 50 հազ. քառ. կմ տարածք վերամիավորելով)…
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
…մեր սերունդը 1988֊1999թթ. ապրեց այնպիսի իրավիճակներ. որ կբավակսնացներ մեկ դար. 10 տարում ապրեցինք 100 տարի…
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ հզոր բնապահպանական ցույցեր եղան Աբովյանում կառեւցվող գազապահեստարանների շինարարության դեմ. ապա այն վերածվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ)` Հայաստանի (ՀԽՍՀ) հետ վերամիավորման աննախադեպ պայքարի։ Թվում էր պայքարը կդադարի ոչ միայն համայնավարական բռի ու բոնի ճնշումներից. այլեւ մեր երկրին պատած արհավիրքից. երբ 1988թ դեկտեմբերի. 7֊ին սոսկալի երկրաշարժը ավերեց երկրի 1/3֊ը եւ հսկայական վնաս հասցրեց պետության տնտեսությանն ու հարյուր հազարավոր մարդկանց սեփականությանը։ Բայց Արցախի վերամիավորման պայքարը չդադարեց. չնայած անվտանգության ծառայության. ոստիկանության. դատախազության անդադար անօրինականություններին. կալանավորումներին. երկրում պարետային ժամի հաստատման եւ սովետական զինուժի տեղակայման ու նման այլ ճնշիչ հանգամանքներին… Պայքարը հետզհետե վերածվեց զինված բախումների նախ ԼՂ֊ի տարածքում, ապա ՀՀ սահմաններին…
Հետեւեցին Սումգայիթի հայերի ցեղասպանությունը, Բաքվի եւ Դաշտային Արցախի հայերի ջարդերը… ապա հարյուր հազարավոր փախստականներ ու գաղթականներ հայտնվեցին Հայաստանում, որ դեռ ավերիչ երկրաշարժի պատճառած ցնցումների մեջ էր…
…բայց մենք ազգովի դիմակայեցինք. անմռունչ կարգավորում էինք ավերված երկրի տարածքի 1/3֊ը, այն ազատում փլատակներից` չմռռանսլով շարունակել փրկարարական աշխատանքները, դիմավորում ու տեղավորում էինք փախստականներին ու գաղթականներին, զենք֊զինամթերք էինք հայթայթում, որ պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության սահմանները, կամավորական ջոկատներ էին կազմավորվում…
Այս ամենը տեղի էր ունենում աննորմալ֊անմարդկային պայմաններում, գազ չկար` նավթի, փայտի վառարաններ էին օցտագործվում, հոսանքն ու ջուրը օրվա մեջ մի քանի ժամ էր լինում, հացը, ուտելիքի մի մասը կտրոններով էինք գնում` չափաբաժիններով. օգնություններ էլ էին լինում սփյուռքահայերից եւ այլ երկրներից…
Բայց չկար ընկճում, մարդիկ միմյանց ոգեւորելով չէին դադարեցնում պայքարը ֊ մի կտոր հացը կիսելով էինք ապրում` հարեւանը` հարեւսնի, ընկերը` ընկերոջ, բարեկամը` բարեկամի … հետ…
…եւ այսպես տարիներ շարունակ … այսպես էր որ 10 տարում 100 տարի ապրեցինք` մեծացանք, հասուբացանք, հզորացանք միանգամից…
1994թ. Արցախյան 1֊ին պատերազմն ավարտվեց մեր փառահեղ հաղթանակով` չնայած բոլոր դժվարություններին ու դաժանություններին… ֊ եւ մեր վերականգնված երկիրը երկու մասի բաժանված (բայց իրականում միավորված)` Հայաստանի եւ Արցախի հանրապետություններ, սկսեց զարգանալ ու զորանալ, մեր կամավորական բանակը վերածվեց հայկական պետական զինուժի … եւ այսպես մյուս բոլոր ոլարտները կազմակերպվեցին կյանքի կոչվեցին … պետաշինարարական գործընթաց էր…
…մեր սերունդը Ազգային Պետության կերտման եւ Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին էր (հասկանալի էր, որ Հանրա֊պետության ճանապարհով պիտի անցնեինք)…
Հայաստանն աշխարհի ռազմա֊քաղաքական բեւեռների հետ հետզհետե ավելի սերտ ու համադրելի էր համագործակցում եւ տարածաշրջանում դառնում էր ռազմա֊քաղաքական խաղացող, ինչը Հայոց Նպատակներին պիտի կյանքի ուժ տար…
(այո ֊ մեր ներքին կյանքում եղան իշխանական լուրջ եւ արատավոր բացթողումներ եւ դա քննադատվում եւ պախարակվում էր ֊ պայքար կար դրա դեմ… ու պետք է շտկվեր անպատճառ)…
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Բայց այլ բան եղավ, երբ օտարահպատակ. ազգահայրենդավների ու հոգեբարոյազուրկնրի դրամաշնորհատենչ զանգվածը դրսի հովանավորւթյամբ ներսում բերվեց իշխանության (դրամաշնորհը սրանց համար “օրինական կաշառք” է եւ սրանց համար կապ չունի օտարի ազգությունն ու սեռը. եթե անգամ թուրք է կամ անբարո կամ անդեմ մարդ)… ֊ էլ չենք խոսւմ մեր փողասեր նյոււթապաշտների հայրենադավության, դավաճանության եւ ազգի թշնամի դառնալու մասին…
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Սրա մասին այլ առիթով…
Այսքան հիշողությունը որպես նախաբան այն բանի համար էր, թե ինչպես մեր շուրջ 30 տարվա անմնացորդ կյանքը մի 2֊3 տարում սպառվեց ու ոչնչացվեց… (վերջին 10 տարին. որ մեր ասելիքը հասցնում է 30 տարվա, ավելի հանգիստ անցավ համեմատության մեջ, քան մինչ այդ` 20 տարիները)…
…մեր սերունը կարծես ՈՐԲԱՑԱԾ լինի` զրկված իր աննախադեպ լեցուն անցյալից, որը նվիրել էր Ազգին ու Հայրենիքին` Հորն ու Մորը…
Դաժան ու դավաճանական ժամանակներ են… Բայց դիմանալ ու դիմակայել է պետք, որ նորից լծվենք գործի ֊ նորից հաղթելու եւ այլեւս ու միշտ հաղթանակելու համար…
…մեր սերունդը դա կարող է անել, չնսյած երկրորդ անգամ է նույն ճանապարհով եւ մաքառումներով անցնելու, բայց նոր սերունդը եւս ապացուցեց, որ ինքն էլ կարող է…
Ուրեմն առա՛ջ դեպի հաղթանակներ / փա՛ռք Հային ու Հայքին / փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին / փա՛ռք մեր Նվիրյալ Նահատակներին ու Հոգիներին Հայոց….



