Հայրենասիրությամբ արված ներդրումները (առավելապես սփյուռքահայության) Հայաստանի տնտեսության մեջ երբեք զանգվածային բնույթ չեն կրել եւ առաջիկայում էլ չեն կրի… Ուստի` պետք է գալիք պետական համակարգում նկատի ունենալ, որ բարեգործությամբ երկիրը կապրի֊կշնչի, բայց առաջընթաց չի ապահովի եւ Հայաստանի հարկային ոլորտը պետք է վերջ տա “ուրագի քաղաքականությանը”` միշտ դեպի քեզ ֊ միշտ դեպի քեզ֊ին (ոչ ճկուն հարկահավաքություն) եւ գործի֊աշխատի “սղոցի քաղաքականությամբ”` մեկ դեպի քեզ ֊մեկ դեպի մեզ֊ի ձեւաչափով, անգամ ամենահայրենասեր ներդրողը, բարեգործը ի վերջո կսպառվի, եթե չկարողանա նաեւ շահույթ ապահովել` իր գործն ու բարեգործությունը, ներդրումային ցանկությունը շարունակելու համար…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* * *
(Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ մամուլի խոսնակ, www.hayary.org – ի գլխավոր խմբագիր) / ֊ “Գաղտնիք չէ, որ եթե անվտանգային խնդիրները չեն լուծվում, ապա տվյալ երկրում ներդրումներ չեն լինում։ Սա անվիճելի է։ Սակայն՝ մեդալի մյուս կողմն էլ «կարդանք»։ Անվիճելի է, երբ խոսքը այլ «ազգության» կապիտալի մասին է։ Իսկ եթե խոսենք մեր «ազգության» կապիտալի մասին, ապա դրա ներհոսքն ապահովելով ու տնտեսությունը ոտքի հանելով նույնպես կարող ենք նպաստել անվտանգային խնդիրների էլ ավելի արագ լուծմանը։ Բայց դրա համար պետությունը պետք է աշխատի, որպեսզի հայ ձեռներեցը՝ խոշոր թե փոքր, գիտակցի, որ աշխարհի որ անկյունում էլ լինի՝ ինքն ուժեղ է ու իր կապիտալը՝ մնայուն, եթե ջանքներն ի շահ հայրենիքի են գործադրվում։ Մեծ իմաստասերն ու զորավար Նժդեհը Իսրայելի օրինակն է բերում․ «Նա յաղթեց, որովհետեւ նրա մօտ գերագոյն հակակշիռը պատկանում է ազգին, որը ներկայացւում եւ արտայայտւում է իր ընտրանիի միջոցաւ։ Նա յաղթեց, որովհետեւ նրա մէջ պարտականութիւն է անհատական երջանկութեան ձգտիլը, սակայն, յօգուտ Իսրայէլի բարօրութեան… Եւ հէնց այդ է պատճառը, որ հրէութիւնը այսօր տէր է մի անպարտելի ոյժի – ոսկու եւ խելքի եղբայրութեան – իր ծոցի մէջ»։ Մեր պետությու՛նը պետք է աշխատի։ Որովհետեւ բոլոր հայ դրամատերերը չէ, որ հօգուտ հայրենիքի ծառայելու օգուտը գիտակցում են, այո, գուցե հայրենասեր են, բայց հայկականությունը խորքային իրենց ներսում չեն կրում։ Հայրենասիրությունը գործնական քայլի չեն վերածում։ Պետությունը դրամատիրոջ հետ պետք է աշխատի նրա իսկ հոգեբանությամբ՝ ցույց տալով հայրենիքում նրա անելիքի շահը, քաղելիք պտուղը, համբավը, համապատասխան երաշխիքներ տրամադրի եւն”…



