Հայոց Հայրենիքը հանրաքվեով չի տրվել, որ հանրաքվեով կամ ինչ֊որ որոշմամբ հանձնվի օտարին֊թշնամուն…

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) ու Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) հայտարարում են, որ Արցախի տարածքների հանձնումը շարունակական կդարձնի Հայի Երկրի մասնատումն ու թշնամուն հանձնելու ստոր քաղաքականությունը, իսկ Արցախի ու Հայաստանի հանրապետությունների տարածքների ու իրավունքների պաշտպանությունը շարունակական կդարձնի Հայի Հայրենիքի վերատիրման գործընթացն ու Ազգային Արժեհամակարգի վերաընկալումը…

֊ ֊ ֊

(հայրենադավությունն ու ազգուրացությունը մահացու մեղքեր են)… 

…ո՛չ մի անձ, խումբ, կազմակերպություն, ամբոխ կամ հասարակություն, հանրություն կամ ժողովուրդ … անգամ ազգը` իրավունք չունի  շահարկման առարկա դարձնել Հայի Բնօրրանի որեւէ հատված, առավել եւս` Հայոց Հայրենիքն ամբողջովին…

Հայոց Հայրենիք֊Բնօրանը եւ Հայ Ազգի Ինքնությունն ու Առաքելությունը Արարչակնիք են եւ Աստվածազարմ, ուստիեւ` անձեռնմխելի են եւ անբեկանելի…

Տիեզերաազդակ Հայոց Հայրենիքը` Հայկական Լեռնաշխարհ ֊ Արարատյան Աշխարհը հանրաքվեով չի տրվել հային, որ հանրաքվեով, ավելին ինչ֊որ որաշմամբ կամ հայտարարությամբ օտարվի եւ հանձնվի հայի թշնամիներին…

Հայրենիքն ու Ազգը Մարմին եւ Հոգի են` անբաժան միմյանցից` մեկը` մյուսով է զորանում ու հարատեւում ֊ մեկի կորուստը` մյուսի մահն է կանխորոշում…

Եվ Հայ Արիական Միաբանությունն (ՀԱՄ) ու Հայ Ազգայնականբերի Համապմբումը (ՀԱՀ) առաջնորդվում են` Հայրենիքը` Մարմինն է, Ազգը` Հոգին, իսկ Պետությունը Միտքն է` Մարմնի եւ Հոգու միասնությունն ու միակամությունը, զորությունն ու զարգացումը ապահովելու համար…

Փա՛ռք Հային ու Հայքին…

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.