Ինչպես է, որ Հայաստանում այլեւս իշխանազուրկ իշխանությունը դեռ երկու հովանավոր բեւեռներ ունի, որ միմյանց հակադիր լինելով, անգամ թշնամի` ակամա միասնաբար խանգարում են ոտքի ելած հայաստանյան հայությանն ու որոշակիորեն համախմբված ընդդիմությանը… * * * Միանշանակ է, որ եվրա֊ամերիկյան հակահայկական եւ թուրք֊ադրբեջանամետ հատվածին (անգլո֊սաքսոնական եւ իսրայելա֊ամերիկյան ուղղորդմամբ) անհրաժեշտ է խեղկատակություն ու կապիկություն անելով էլ լինի` պաշտպանել այս թուրք֊ադրբեջանա֊”հայկական” իշխանությունը Հայաստանում… Զարմանալի չէ, որ ուսաստանյան հակահայ եւ թուրք֊ադրբեջանամետ հատվածին եւս պետք է, դեռ, որ վերոշեշտյալ …֊…֊”…” հայավնաս իշխանությունը մնա, քանզի լավ հնարավորություն կա թուրք֊եվրա֊ամերիկյան ճակատի դեմ հանդես գալով` ՀՀ֊ԼՂՀ շահերը ցինիկաբար խաղացնելով դառնալ “Սյունիքի միջանցքի” միակ վերահսկողը… Ինչպես Վաշինգտոնն ու Բրյուսելը, այնպես էլ Մոսկվան լավ գիտեն, որ դիցուկ` Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո նման միջանցքի մասին զրույցները “Մեղրիի միջանցքի” նման երեւակայական են դառնալու (չնայած ռուսաստանյան իշխող վերնախավը դեմ է մեր օրվա բացահայտ արեւմտամետ իշխանություններին եւ կողմ է օրվա համեմատաբար ռուսամետ ընդդիմության առաջնորդին)… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.