(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
֊ ֊ ֊
Հայիզմը (Արմենիզմը)` Հայկականությունն է միակ գաղափարաբանությունը, որը հիմնավորապես ֊ փաստացի ու գործնական առումներով կկասեցնի պանթուրքիզմի֊համաթուրանականության (նաեւ պանադրբեջանիզմի֊համաադրբեջանականության) աշխարհաքաղաքական ընթացքը…
… պանարաբիզմը (համաարաբականությունը), պանիրանիզմը (համաիրանա(պարսկա)կանությունը), պանքուրդիզմը (համաքրդականությունը), պանսլավոնիզմը (համասլավոնականությունը, անգամ մեծա (վելիկո)ռուսական շովինիզմ֊ազգայնամոլությունը), այսօր ռուս֊բելառուսական միությամբ պայմանավորված, ինչպեսեւ պանիսլամիզմը (համաիսլամա (մահմեդա)կանությունը) … եւ տարածաշրջանում գործող այլ …֊իզմեր ու իստ֊եր դա չեն կարողանում եւ չեն կարողանալու` առանց հայի անմիջական գործողությունների… / սիոնիզմը (համահրեականությունը), որը թուրքիզմ֊պանթուրքիզմի ծնողն ու սնողն է, եւս առանց հայկական ներկայության հիմա չի կարողանալու ազատվել համաթուրքական ծավալվող վտանգից (դա կզգացվի, երբ համաթուրքական դաշինքը կգործի զգալի ծավալով (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան /”մեկ ազգ ֊ վեց պետություն”/))…
Կրոնական հակամարտությունները եւս վտանգներ են պարունակում եւ Հայաստանը դրանց չի կարող դիմակայել քրիստոնեական֊համաքրիստոնեական (էկումենիկ ուղեգծի ջանքերով հանդերձ) քայլերով… / այդ քայլերը շատ նման են եվրա֊ամերիկյան երկակի֊եռակի չափորոշիչներով քաղաքականությանը… / հատկապես որ հուդա֊քրիստոնեությունն ու հուդա֊մահմեդականությունը հենց հակամարտելու համար էլ ստեղծվել են Թալմուդի֊հուդայականության հիմքի վրա…
…թուրքը` պանթուրքիզմը, որպես սիոնիզմի հոգեզավակ, վաղուց մտել է նաեւ կրոնական ասպարեզ եւ պանարաբիզմի հետ զուգահեռ փորձում է պանիսլամիզմը ներառել համաթուրքական շահերում` մերթ ընդ երթ հանդես գալով հակահրեա(իսրայելա)կան եւ հակաքրիստոնեական դիրքերից (հակաբուդդայական դիրքերից էլ հանդես կգա, երբ չինական ույղուրների հարցին հասնի)…
…պանթուրքիզմը կարողացավ նաեւ առաջին քայլն անել իսլամականացման ուղղությամբ` տարիներ առաջ Պակիստանի նախագահը (մի երկրի, որը ցայսօր չի ճանաչել Հայաստանի անկախությունը) Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարեց, թե իրենք “մեկ ազգ են` երկու պետությունում, իսլամական ազգ” (ինչպես համաթուրքական 6 երկրների դաշինքում է ասված` որպես մեկ ազգ)… / իսկ այսօր Անկարան փորձում է Թուրքիայի հանրապետությունը վերաձեւել իսլամական պետության (հիշենք` ժամանակին Ստամբուլը վերածվել էր “իսլամական պետություն” ահաբեկչական կառուցի հավաքագրման համաշխարհային կենտրոնի)…
Սրա դեմն առնելու համար` պանթուրքիզմ+պանիսլամիզմ հակահայկականության, պետք է Հայաստանում ճանաչել ոչ միայն Հայկականության ռազմա֊քաղաքական սկզբունքները, այլեւ` Հայոց Ազգային Հավատի իրավունքները… / ինչպես Իրանում (մահմեդականություն եւ զրադաշտականություն), Հնդկաստանում (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն… եւ Հինդուականություն), Ճապոնիայում (բուդդայականություն եւ սինտոյականություն), Չինաստանում (բուդդայականություն֊լամայականություն եւ կոնֆուցիականություն) եւ այսպես շարունակ զուգահեռ գործում են միջազգային կրոններն ու ազգային հավատները…
Հայոց ազգային հավատը, ինչպես հայկականության դեպքում է (+ բնիկների իրավունքը), կարող է դիմակայել գաղափարա֊կրոնական ծավալումներին` առանց հակադրվելու քրիստոնեական, մահմեդական եւ հուդայական առճակատումներին, անգամ կարող է միջնորդական ջանքերով հանդես գալ, որպես ոչ միջազգային շահեր հետապնդող կրոն, այլ ազգային չեզոք բնիկ֊հավատ…
Հայկական հեթանոսությունը (հեթանոս֊էթնոս֊ազգ) ոչ օտար ձեւակերպմամբ կկոչվի արիա(արարչա)դավանություն` Հայոց Տիեզերահաս Հավատ, որի կողմից կիրառվող միջազգային եւ ազգամիջյան ջանքերը կարող են հստակ զուգահեռվել Հայկականության գաղափարաբանության հետ` վասն Հայի ու Հայքի` դիմակայեյով գաղափարա֊քաղաքական եւ կրոնա֊հավատամքային հակահայ եւ հայաստանավնաս ու պետականակործան գործողություններին…
Մտածել է պետք, այլապես օտար, անգամ հակահայ գաղափարները, բարոյախոսությունները եւ կրոններ֊աղանդները կշարունակեն ապականել ու ոչնչացման տանել Հային ու Հայաստանը…



