Համաշխարհային երկու բեւեռների հետ զուգահեռ պետք է աշխատել երրորդ բեւեռին ձգտող Չինաստանի հետ եւս, քանզի այս աշխարհակարգը փոփոխման ընթացքի մեջ է… / իհարկե նոր ազգային իշխանություն է պետք սրա համար…
Նաեւ քարտեզապատերազմները պակաս կարեւոր չեն միջազգային ասպարեզում, ոչ միայն քարոզչական, այլեւ իրականության բացահայտման տեսանկյունից… / ոմանց նման քարտեզների պակաս չունենք հազարամյակների առումով, բայց ոմանց նման քարտեզապատերազմելու պակասն ունենք եւ շա՜տ ենք զիջել մեր դիրքերը միջազգային ասպարեզում…
…այս քոչվորները հասկացել են, որ գաղափարա֊քաղաքական քարոզչությամբ կհասնեն ներքին համախմբման եւ արտաքին խառնակչությամբ` գոնե ժամանակավոր նպաստավոր դիրքերի, թքած ունեն ստի ու պատմական կեղծարարության վրա ֊ ու դեռ հասնում են իրենց ստոր նպատակներին` մեր անգործության պատճառով…
Իսկ երբ մենք մեր երկրում խոսում ենք մեր ազգային յուրահատկությունների եւ բնական առավելությունների ու հնարավորությունների մասին, նաեւ` բնական տարածքների, որ իրական են ու պատմականորեն փաստարկված … լռություն է եւ՛ մեր պետական եւ՛ “միջազգային հանրություն” ասվածի կողմից… ֊ մեռած է մեր դիվանագիտությունը… բահց կարող ենք արտաքին ոլորտում իրավիճակ փոխել եւ ներքին ոլորտում ազգային զարթոնքի ու համախմբման հիմք ստեղծել…
…”մեր” վերեւների հակահայ քարոզչությունը թերարժեքության բարդույթի սրսկմամբ` հայի բնականությունն ու իրականությունը որպես գերարժեքության բարդույթ է ներկայացնում` թշնամու ջրաղացին պարբերաբար ջուր լցնելով ֊ միաժամանակ թշնամու կեղծիքները որպես իրականություն (անգամ` անհրաժեշտություն) հրամցնելով…
Հայը պիտի՛ ճանաչի իր Ինքնությունը, որը եւ՛ Երկրային է եւ՛ Երկնային… / միայն այսպես կհաջողե՛նք ու մեր ձայնը լսելի կդարձնե՛նք` համակարգված գործելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելով…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)



