Աստված(ներ)ի համար մարդը թափանցիկ է իր մարմնով, մտքով ու հոգով ֊ եւ Աստված(ներ)ին խաբելու ֊ մոլորեցնելու ոչ մի հնարավորություն չունի մարդը… Հավատը մարդու անձնական ապրելակերպով է պայմանավորված, ազգային գործերով եւ Աստված(ներ)ի նվիրական պաշտամունքով… Հոգու՛ Պաշտամունքով, ո՛չ նյութական֊կռապաշտական… / փողը մարդաերկրածին է եւ չունի երկնաաստվածային արձագանք ֊ Տիեզերքում ի սկզբանե չի եղել ու չկա փողի արտացոլանքը եւ մարդկային, ազգային ու աստվածային գործերն են Հոգու Հարստությունը վերարտադրում Տիեզերաաշխարհներում… Աստված(ներ)ին Հոգով են դիմում եւ Հոգու մեջ են արձագանքները զգում ֊ Տաճարը/Եկեղեցին Հոգու Տուն են, եթե արդարության արդյունք շինություն են… եւ կարող են Աստված(ներ)ի հետ Երկրային շփման կետ ծառայել… Մնացյալ քարափայտա…֊կռապաշտական “շփման կետերը” անհոգի են մնում, առացել եւս երբ դեպի վեր հղված փառաբանումը/աղոթքը դուրս է գալիս մարդատյացի ֊ ազգուրացի ֊ աստվածամերժի մարմնից… Մարդու հարստահարումը եւ Ազգի ուրացումը Աստվածասիրության հետ ոչ մի աղերս չունեն… Հավատի վրա “փող լվանալը” խստագույնս կպատժվի եւ այս… եւ հատկապես Վերին Կյանքում… Սպասեք` կտեսնե՛ք… Բայց շա՜տ ուշ կլինի.. (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.