Արեւմուտք֊Ռուսաստան հակամարտությունը համաշխարհային “մեկ ազգ ֊ մեկ պետություն” ստեղծելու / …միադեմ, որ նույնն է` խառնադեմ֊անդեմ համամոլորակային իշխանություն հաստատելու մոլուցքի հերթական փուլն է… …գաղափարա֊քաղաքական, սոցիալ֊տնտեսական, կրթա֊մշակութային … … … անգամ կեցության ոլորտում լուրջ տարաձայնություններ չունեն հակամարտող կողմերը, ուղղակի միաբեւեռ ու երկբեւեռ աշխարհակարգերի ձեւավորման հարցն է նորից լուծվում… Աշխարհին տիրելու, այն ոչ մեկի հետ չկիսելու մոլուցքը մեծ է արհեստածին ազգերի մոտ… …եւ սա շուտով կվերածվի Արեւմուտք֊Արեւելք հակամարտության, ինչը Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, արաբական եւ այլ պահպանողական երկրների ներգրավմամբ կունենա նաեւ աշխարհայացքային լուրջ տարաձայնություններ … բախումը կվերածվի որոշակի դիմագիծ ունեցող եւ անդեմ երկրների ազգային֊ապազգային հակասությունների, ազգային հավատների ու միջազգային կրոնների, աղանդների, բարոյախոսությունների … առճակատման… Եվ Արեւմուտքը կպարտվի վերջնականապես… Արեւմուտքը երբեք չի հաղթի Արեւելքին, քանզի արեւելյան ու արեւմտյան քաղաքակրթական արժեքների բախումը նյութական հակամարտությանը հավելում է հոգեւորը` պայքարը դարձնելով բնական ու հակաբնական երեւույթների կենաց մահու կռիվ… / Բարու եւ Չարի, Լույսի ու Խավարի պարբերափուլի հերթական կռիվ… Իսկ Բարին֊Լույսը միշտ հաղթում է` անկախ իրավիճակային ժամանակավոր տատանումներից… հատկապես երբ Տիեզերական Գարնան նպաստավոր փուլն է մտել ընթացքի մեջ` Բարին֊Բնականը պետք է վերադառնա֊վերահաստատվի հետզհետե֊փուլերով… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.