Ակնհայտ է, որ համաշխարհային փոփոխությունները ծրագրման վերջնական փուլում են, հենց այսօր այն իր կիզակետին է հասել… չի բացառվում, որ շուտով այլ հակամարտություններ էլ ի հայտ կգան Իրանի եւ Չինաստանի մասնակցությամբ… եւ քանի որ իսրայելա֊անգլո֊ամերիկյան ծրագրերում մահակի դերը Թուրքիային է տրված, ապա կսրվեն ադրբեջանա֊իրանական (նաեւ Ադրբեջանից մի քանի անգամ ավելի բնակչություն ունեցող իրանական Ադրբեջան֊ների մասնակցությամբ) հարաբերությունները` բախումների վերածվելով…
Կսրվեն նաեւ թուրք֊չինական հարաբերությունները` Չինաստանի ույղուրների մասնակցությամբ եւ թուրքմենա֊ուզբեկա֊ղազախա֊ղրղզական թուրքերի աջակցությամբ (Թուրքիան վաղուց է փորձարկում միջինասիական թուրքական գործոնը)…
Չի բացառվում, որ Պակիստանն էլ կշահարկի իսլամական գործոնը` աջակցելով թուրք֊իսրայելա֊արեւմտյան շահերին (ինչպես մեր 44֊օրյա պատերազմի ընթացքում), նաեւ ընդդեմ Հնդկաստանի հանդես գալով (Քաշմիրի խնդիրը), որը չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին,ինչպես Չինաստանն ու Իրանը… Իհարկե, անմասն չենք մնա նաեւ մենք` կանգնելով նոր թուրք֊ադրբեջանական հարձակման վտանգի առջեւ…
Հայաստանը, չնայած ներքին թուրքերի իշխանությանը, այդպես էլ չմարսվող ոսկոր է մնացել թուրքական կոկորդում (“անիծյալ սեպ” է, ինչպես թուրքերն են ասում)…
Այս եվրա֊ասիական (ասիական սպասվելիք բախումներին հավելենք` ընթացող ռուս֊ուկրաինական պատերազմը եւ Ռուսաստանի թուրքական տարրի չբացառվալ աշխուժացումը) հակամարտություններին եթե ոչ ուղղակի, բայց կմասնակցեն Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի որոշ երկրներ եւս, դե Կանադան եւ Ավստրալիան արդեն մասնակցում են հակառուսական գործողություններին եւ ակնհայտ է, որ 3֊րդ Աշխարհամարտը այլեւս բացահայտ է ընթանում, թեկուզ տեղային հակամարտություններով…
Վաշինգտոնն ամեն քայլի կգնա, բացառությամբ ատոմային ռումբի կիրառման, քանի որ դա բումերանգի պես կհարվածի նաեւ իրեն եւ հայտնի չէ, թե ում վերջը կգա իրապես եւ ինչ կմնա մոլորակի վրա… Վաշինգտոնը նաեւ այնպիսի քայլեր է անում (ինչպես միշտ Լոնդոնի միջոցով ու Անկարայի խառնակչություններով), որ Եվրոպա֊Ռուսաստան հաշտեցում չլինի հանկարծ, իսկ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան (ուրեմնեւ արաբական աշխարհը հիմնականում) հաշտվեն, վախենալով համաարաբական (ավելի քան 20 ասիական ու աֆրիկյան երկիր) ընդվզումից։ Վաշինգտոննն ու Լոնդոնը փորձում են հաշտեցման տանել նաեւ Հայաստանին` Թուրքիայի ու Ադրբեջանի հետ` Ռուսաստանին ամբողջապես կտրելով Կովկասից… ինչպես նաեւ որոշակի տարածքով պահպանեն Հայաստանը`այնուամենայնիվ թուրքական ծավալապաշտությունը վերահսկելի պահելով (ոչ մեզ համար)… Ռուսաստանը, Իրանը, Չինաստանն ու Հնդկաստանը պետք է հասկանան (նաեւ Արեւմուտքին չենթարկվող ազդեցիկ լատինաամերիկյան Բրազիլիան ու Արգենտինան), որ իսրայելա֊անգլո֊ամերիկյան մահակի` Թուրքիայի կասեցումը, ապաեւ` ոչնչացումը միայն Հայաստանի միջոցով է հնարավոր իրականացնել…/ հայությունն էլ պիտի հասկանա, որ մեզ նոր եւ հայամետ ազգակենտրոն իշխանություն է պետք Հայաստանում…
…Համաշխարհային գաղտնի հին (որ հստակ հակահայ է եւ թուրքամետ) կառավարությունը պիտի կործանվի… Հայաստանի այս կառավարությունը` եւս… Համաշխարհային նոր կառավարությունը կնախաձեռնի գործնական քայլեր, որ նաեւ տեսանելի կլինեն սույն թեման ըմբռնողների համար… պարզապես մենք` հայերս այլեւս սպասելու ժամանակ չունենք ֊ Ազգային Պետության պահանջը այսրոպեական է…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)
֊ ֊ ֊
Այո՛, թերեւս կսկսվեն տեղային ուղղորդված պատերազմներ…
Կգծվեն նոր համաշխարհային քարտեզներ…
Կհայտնվեն համաշխարհային կապիտալի նոր տերեր… / նոր ռազմա֊քաղաքական եւ դրամա֊տնտեսական ծրագրեր…
Կձեւավորվեն միջազգային ուղղորդիչ նոր կառույցներ… եւ այսպես շարունակ…
Համաշխարհային գործընթացները վստահաբար հանգելու են Հայաստանի եւ հայության դերի ու նշանակության կարեւորմանը (սա մեր կամքից անկախ, բայց հաջորդիվ մեր կամքը պետք է լինելու)… / եւ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է … հետո … առաջիկա 3 տարվա ընթացքում, ըստ էության հանրա֊պետությունից ազգային պետության վերածվելու խնդիր կառաջանա, որ առաջ քաշվի Միացյալ Հայաստանի միջազգային կարեւորությունն ու նախնական տեսքը` աշխարհի քարտեզի վրա… կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի հետ լինեն նաեւ Արցախի Հանրապետությունը + Նախիջեւանի Հանրապետությունը… / իսկ թե հետո կշարունակի ծավալվել արեւելյան ուղղությամբ (Ադրբեջանի), թե արեւմտյան (Թուրքիայի) … կորոշվի այլ տարածաշրջանների ծավալումների հետ մի համապատկերում (չի բացառվում, որ Ջավախքի Հանրապետության պայքարը եւս ծրագրային ուժ ստանա նոր աշխարհակարգում)…
* (Թուրքիան եւ Ադրբեջանը միանշանակ մասնատվելու են համաշխարհային փոփոխությունների ընթացքում)…
* (չի բացառվում, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանի ժողհանրապետությունը կձեւավորեն համաշխարհային այն բեւեռը, որը կհակադրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եվրոպական համագործակցության ձեւավորված բեւեռին` Երկբեւեռ Աշխարհը ավարտին հասցնելու համար, ինչպեսեւ փակելով Եռաբեւեռ Աշխարհի (չինա֊իրանական …) թեման)… …միաբեւեռ կամ խառնաբեւեռ աշխարհի գոյությունն այլեւս ձեռնտու չէ աշխարհի գաղտնի նոր տերերին ֊ նաեւ ժողովրդավարությունն է սպառել իրեն… եւ Երկբեւեռ Աշխարհը (ԱՄՆ֊ԽՍՀՄ օրինակով) նոր` ազգային դիմագծերի որոշակի ընդգծմամբ, կդառնա առաջիկա փոփոխությունների նախապայմանը..
ԱՇԽԱՐՀՆ ԱԶԳԱՅՆԱՆՈւՄ է / ԵՎ ՍԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է ՆԱԵՎ…



