Հայ Արիական Միաբանությունը հայտնել էր, որ 2020թ.-ի Հայրենական պատերազմում իշխանությունների դավաճանական փաստով պայմանավորված դաժան պարտությունից (ո՛չ հայ զինվորի) եւ ծանր կորուստներից հետո դադարեցրել է բոլոր ազգային եւ հոգեւոր տոնակատաևությունները (մինչեւ որեւէ հաղթական իրադարձության արձանագրումը ներքին կամ արտաքին թշնամիների նկատմամբ)։ Այս պատճառով է, որ հայ արիները Վարդավառը եւս նշում են Հայ Արիադավան Ծիսակարգով (հիմնականում՝ Գաղտնածեսերով)՝ Հայ Արի Քրմերի եւ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ…
Փա՛ռք Հային ու Հայքին, Հայոց Անկասելի Հաղթարշավին․․․
Վարդավառյան Տոնը հայ արիները նշում են որպես Հայոց աստվածային համակարգի 8 Աստվածներից մեկի՝ Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը… Հայ Արի Քրմերը Սրբազան Գաղտնածես է՝ Աստվածականչ – Աստղկականչ կատարեցին վաղ առավոտյան՝ ի շահ Հայոց Երկրում մարդկային, ազգային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման… / այդ սերն է, որ մեզ ինքնաճանաչվելու եւ մեր Արարչական Գենը մաքուր պահելու «պահանջ» է դնում…
Սերն է Տիեզերքի Շարժիչ Ուժը… Ինչպես միշտ, արիադավան հայերը Աստղիկ Աստվածուհուց խնդրում են, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը զորավոր եւ նուրբ լինի (ոչ թե հզոր, բայց բիրտ), լինի այնպես, ինչպես Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի ուժն է հավերժորեն նուրբ ու արդար պահում Աստղիկի Սերը…
Տոնի ընթացքում նաեւ ձոներ են հղվում Աստղիկ Աստվածուհուն՝ սիրող զույգերին միշտ սիրո մեջ պահելու, հատկապես նորապսակներին աջակցելու համար… որ սերը հավերժի՛ հայոց ընտանիքներում եւ հայության մեջ՝ միմյանց նկատմամբ․․․
Լուսադեմին, ժամը 5․00-ին, 5 վայրերում համաժամանակյա սրբազան գաղտնածես արվեց։ 5-ը Աստղիկ Աստվածուհու թիվն է․․․
Սրբազան գաղտնածեսից հետո, դարձյալ համաժամանակյա, փառաբանման ծես արվեց, դաղձի եւ ուրցի թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակը շաղ տրվեցին ջրերում` ի փառս Աստղիկ Աստվածուհու եւ ի նշան հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:
Ռազմի ու Զորության Աստված Վահագնի ուժն է նուրբ ու արդար պահում Աստղիկի սերը, եւ այդպիսի սերն է զորավոր ու արդար լինում՝ Վահագնի զորությամբ պարուրված, միաժամանակ Աստղիկի Սերն է արդար պահում Վահագնի ուժը՝ զերծ պահելով նաեւ բիրտ ուժ լինելուց․․․
Ասել եւ ասում ենք` Աստղիկը սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է Տիեզերքում, քանզի, ինչպես նշել ենք նախկինում, միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում՝ Վահագնի եւ Աստղիկի Հավերժական Սիրո․․․ Եվ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի ու Հայոց Սիրո ու Գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է Ներաստվածային պատմության մեջ, եւ ունի յուրօրինակ առաքելություն․․․
Վարդավառի տոնի՝ Աստղկական Սիրատոնի առաքելությունն ավարտվում է զանգվածային ջրախաղերով – ջուրը մաքրագործության խորհուրդն ունի․․․
Այսօրվա Գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ էր, եւ Հայոց երկրում մարդկային, ազգային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն էր՝ հանուն Հայի ու Հայքի Վերազարթոնքի…
Հայ Արիական Միաբանության Լրատվական Կենտրոն
24․07․2022թ․ – Քաղաքամայր Երեւան
http://www.hayary.org/wph/?p=2309… – Հայ Արիական Տոնացույց՝ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները եւս․․․
http://www.hayary.org/wph/?p=6388… – Հայ Արիական Տոնացույցը՝ Արարչակնիք Գաղտնիքների Բանալի – Սա այլեւս պարտադիր Տոնացույց է Հայ Արիականների Քրմական Դասի համար, որ կիրառվում է տոնական ու ծիսական բոլոր միջոցառումները կազմակերպելիս… Մարդը պարտադիր ունի Ազգային պատկանելություն, ունի Աստվածներ, ունի իր Տեսակն Արարող Գերէություն, որ Տիեզերքի Արարիչն է…շ
֊ Փա՛ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին…
* * *
Ձոն առ Աստղիկ.
(Արմենուհի Մելքոնյան` Հայ Արիականության Միաբանության մամուլի խոսնակ)
………………………….
…այսօր ուզում եմ Աստղիկ աստվածուհուց խնդրել։
– Դու միայն սիրո Աստվածուհի չես, Դու մեր Ռազմի աստծո՝ Վահագնի սիրելին ես։ Ռազմի՛ աստծո։ Դու էլ ռազմիկ ես։ Ուստի քեզ եմ դիմում ո՛չ ավանդական ձոնով, այլ՝ ձոն խնդրանք-պահանջով։
– Մեր Բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի բոլոր հատվածների հանդեպ, որոնք այսօր այլ պետությունների տարածքներում են, մեր սերն անշեջ պահիր։ Որ ոչ մի հատված մեզ համար պատմական չդառնա։ Մենք ունենք Հայրենիք եւ՝ վերջ։ Եվ մեր ամբողջական հայրենիքը վերատիրելը հայերիս պարտքն է եւ՝ վերջ։ Վա՛ռ պահիր մեր սերը։ Բորբոքի՛ր, վրեժո՛վ լցրու, դեպի նպատակն ուղղորդի՛ր։ Բորբոքի՛ր վրեժը։ Բորբոքի՜ր, որ հայրենիքից թանկ մեկ էլ հայրենի՛քը լինի։
– Սերը՝ հայ ռազմիկի հանդեպ, պի՛նդ պահիր։ Ռազմիկի՛, հայ տղամարդու՛ հանդեպ, որ հայ կինը չթուլանա, աչքն օտարազգուն չգցի, օտար ափեր չփնտրի, որ սերունդը խառնարյուն չլինի, որ վրեժը բորբոքելը հեշտ լինի։
– Սերը՝ հայ մայրերի հանդեպ, առյուծանման պահիր, որ ամուսնու կողքին, որդու կողքին, դստեր կողքին լինի՝ պատերազմի դաշտում կամ թիկունքում, ամենուր, ուժ տա նրանց, չթուլացնի, օրվա դժվարություններից չընկրկի, որ նրանց վաղվա օրվա պատգամը տա։
– Սե՛րը, Սե՜րը պահիր։ Այն սերը, որ հայրենակցի հանդեպ անձնազոհ է, հայրենիքի հանդեպ ինքնամոռաց է, թշնամու հանդեպ՝ դաժան։
Այն սերը, որ ուժ է տալիս, թեւեր է տալիս ու նպատակ։ Այն սերը, որ կսատկացնի նրանց, ովքեր կփորձեն խլել այդ ուժը, կտրել այդ թեւերը ու կգողանան նպատակը։
Թշնամին պիտի դողա հայ աղջկանից, հայ կնոջից, հայ մորից, որովհետեւ պիտի տեսնի, որ աղջկա, կնոջ, մոր սերը առ հայ ռազմիկը անսասան է։ Թշնամին պիտի սարսռա, երբ տեսնի հայ կինարմատի սերը առ հայրենիք։
Այսօր այս ձոնն եմ քեզ հղում, եւ խնդրում եմ ա՛յն սերը, որից պիտի սարսափի թշնամին։
Փա՜ռք Հայոց սիրո աստվածուհի Աստղիկին։



