Բարեկամությունը՝ բարի կամեցողությունն է եւ ո՛չ միայն հայերեն․․․ – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տարիներ շարունակ, նորանկախ Հայաստանի առաջին իսկ օրերից, ողջունել կամ քննադատել եմ հայռուսական (ոչ միայն ՀՀՌԴ) հարաբերությունները, այն քաղաքականությունը, որն առնչվել է մեր ազգային խնդիրներին, Հայաստանի ու Արցախի հանրապետություններին կամ միջազգային այն իրողություններին, որոնք եւս առնչվել են Հայության ու Հայաստանի շահերին

Դա իհարկե արել եմ նաեւ հայեվրոպական, հայամերիկյան, հայչինական, հայիրանական եւ այլ երկրների եւ ռազմաքաղաքական ուղղությունների հետ հարաբերությունների մասով, ինչն այստեղ քննարկման չի առնվելու։

Սույն հոդվածում կխոսեմ միայն հայռուսական հարաբերությունների մասին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ փլուզումից հետո եղել ու դեռ մնում է գերտերություն, համաշխարհային ազդեցիկ բեւեռ, որ ցայսօր արգելակում է իսրայելաանգլոսաքսոնական (ամերիկյան) համաշխարհային գաղտնի կառավարության` ,,մեկ ազգմեկ պետություն,, մարդակործան, ազգամերժ եւ հակաստվածային միաբեւեռ աշխարհայարգի հաստատումը (որի դեմ խոսում ու գրում եմ շուրջ 30 տարի)…

Հատուկ անդրադարձներ են եղել սիոնամասոնական (որ այսօր դարձել են ․․․սորոսական կամ այլ․․․) իշխանակարգի եւ կապիտալի ծավալման դեմ, նմանատիպ գաղտնիկիսագաղտնի այլ հարցերի եւս, որ քաղաքական ասպարեզում ամրագրվել են որպես ,,դավադրության տեսությոններ,, ու հատկապես Հայաստանի համար ճակատագրական իրավիճակներում․․․ 

Երբ Մոսկվան աջակցել է Երեւանին` Բաքվի հակահայ բազմաբնույթ ծավալումների դեմ եւ այսպես շարունակ․․․, ողջունել եմ, հակառակ դեպքերում` Հայ Արիական Միաբանությունը անվարան քննադատել է հայռուսական (ՀՀՌԴ) բարեկամության եւ ռազմավարական ու ռազմական համագործակցության խեղված, հաճախ միակողմանի (հոգուտ միայն Ռուսաստանի) դրսեւորումները

Իսկ հայռուսական դաշնակցային հարաբերություններում Հայաստանըհայը դարերի ընթացքում երբեք չի խախտել որեւէ պայմանավորվածություն, բայց Ռուսաստանըռուսը (ռուսաստանցին) խախտել է բազմաթիվ անգամներինչը արձանագրել են մեր եւ ռուսաստանյան շատ պետական եւ այլաբնույթ գործիչներ․․․ եւ հայերն ատամները սեղմած շարունակել են ազնիվ մնալ տրվածգրված խոսքին, քանի որպատճառները դժվար չէ կռահել․․․

Չխորանալով այս ամենի մեջ՝ այսքանն էլ նշելով, որ պարզ լինի իմ, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄին կից` Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ)) տեսակետները եւ վերաբերմունքը, շարունակեմ միտքս՝ ուղղակի մի քանի առաջարկներ անելով։ Մինչեւ Ռուսաստանի Դաշնությունը չհասկանա, որ բարեկամությունը բարի կամքի հստակ դրսեւորումն է դաշնակցի եւ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, ոչ մի վստահություն չի ներշնչի իր նկատմամբ․․․

Անհնար է հասկանալ, թե ինչպես կարելի է հայտարարել, որ Ռուսաստանի բարեկամ ու ռազմավարական գործընկեր (նաեւ՝ ռազմական դաշնակից, որի տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազա) Հայաստանի թշնամի երկրներին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառելը ,,պարզապես բիզնես է, ոչ մի անձնական խնդիր,,․․․

Անհնար է հասկանալ, թե ինչպես կարելի է 44-օրյա Հայրենական՝ հայթուրքաադրբեջանական պատերազմից հետո ստորագրել Ռուսաստանի ԴաշնությունԱդրբեջանի Հանրապետություն ռազմավարական գորրծընկերային պայմանագիր (երբ թուրքադրբեջանական դաշինքին աջակցել էր իսրայելաանգլոսաքսոնական բեւեռը, հատկապես տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուլացնելու, ապա չեզոքացնելու համար)․․․

Անհնար է հասկանալ, թե ինչպես կարելի է ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ կառույցներում, որոնք մերժվել են Ադրբեջանի կողմից եւ Բաքուն մասնակցել է ընդդեմ ԱՊՀի ստեղծված ՎՈւԱՄի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ստեղծմանը, ամեն գնով ձգտում է ԵՄ մտնելու, ինչը ԵԱՏՄի դեպքում՝ ձեւականպարտադրված ձգտում է, իսկ Թուրքիայի աջակցությամբ սատարում է ՆԱՏՕին, որը ՀԱՊԿին թշնամական կառույց է համարում․․․ այսքանից հետո Հայաստանի հետ հավասարապես բարեկամ ու գործընկեր երկիր համարել Ադրբեջանին․․․

Նույնը այս կառույցների դաշնակից այլ եկների կողմից է նկատվում, եթե ԱՊՀԵԱՏՄՀԱՊԿ թուրքախոս երկրները նաեւ համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան) երկրներ են եւ հստակ ադրբեջանամետ են ի սկզբանե, ապա Ռուսաստանի ու Բելառուսի ադրբեջանամետությունը խեղկատակություն է՝ ընդդեմ դաշնակից Հայաստանի, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի դուստրձեռնարկությունն է, որ գործում է ընդդեմ ՌուսաստանԲելառուս Միության, հատկապես Կովկասի տարածաշրջանում․․․

Եվ Մոսկվայում դեռ զարմանում են, որ բարեկամ հայերը սկսել են ձգվել դեպի Արեւմուտք կամ որոշակիորեն աշխարհի 3-րդ բեւեռի ձգտող՝ Չինաստան ․․․ Խոսքը այսօրվա արեւմտաթուրքահաճների մասին չէ, ինչն ակնհայտ է, այլեւս շատ վտանգավոր, ուղղակի այս խնդիրը դեռ նախկինում էլ կար՝ ոչ այս չափով իհարկե․․․

Այսօր էլ ընթացող ռուսուկրաինական չհայտարարված պատերազմում (որ իրականում` ԱրեւմուտքՌուսաստան գլոբալհամապարփակ հակամարտության մաս է` հանուն նոր աշխարհակարգի) Հայ Արիական Միաբանությունը նույն ռուսաստանյան գործելաոճն է նկատում, իսկ Արեւմուտքի ռազմաքաղաքատնտեսական մահակն ընդդեմ Մոսկվայի` ծավալապաշտ Թուրքիան էայս երկրի ռազմատնտեսական մեքենան, որի հետ է նաեւ Ադրբեջանը, այս շարքում են կանգնած նաեւ համաթուրքական դաշինքի Ղազախստանը, Ուզբեկստանը եւ․․․

Մոսկվայում պետք է վերջապես հասկանան, որ թուրքադրբեջանցին Հայության եւ Հայաստանի գենետիկ թշնամին է, որը փորձում է իր համաթուրանական ծրագրերով դառնալ եվրասիական (որոշակի նաեւ աֆրիկյան / ,,Մեծ Թուրան,, ծրագիրը) գերտերություն եւ անգամ համաշխարհային բեւեռ`Ռուսաստանի փոխարեն (որն իհարկե իսրայելաանգլոամերիկյան բեւեռը կգործածի առժամանակ)՝ ներառելով համաթուրքական դաշինքի (,,1 ազգ – 6 պետություն,,) հնարավորություններն ու տարածքները եւսԻսկ ծավալումը նախատեսում է նաեւ Ռուսաստանի Դաշնության մասնատում (թուրքալեզու տարածքներով՝ Ղրիմի թաթարներ, Թաթարստան, ԲաշկորտոստանԿովկասից մինչեւ ՍախաՅակուտիաՀեռավոր Արեւելք ․․․ չինական Ույղուրստան…), ինչպեսեւ Հայաստանի Հանրապետության կործանում (Արցախի Հանրապետության օրինակով)…

Համաթուրքական ծավալումները զուգորդվում են համաիսլամական նկրտումների հետ, նախ եւ առաջ ի դեմս Պակիստանի, որը գրեթե բոլոր հարցերում Թուրքիայի ու Ադրբեջանի կողքին է եւ ցայսօր չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը (հայտարարելով, որ ,,պակիստանցին ու ադրբեջանցին 1 ազգ են (իսկամական ազգ) 2 պետությունում,,)… Անկարան փորձում է նաեւ իսլամական Թուրքիա կերտել, ինչպեսեւ՝ համաարաբականությունը համադրել համաթուրանականության հետ` ընդդեմ Իսրայելի ձեւական ահազդու հայտարարություններ անելովԲայց հանրահայտ է` սիոնիզմն է ծնել պանթուրքիզմը եւ ցայսօր թուրքիզմը թալմուդականների հոգեզավակն է, ինչպես հուդաքրիստոնեությունը եւ հուդամահմեդականությունը, ինչն էլ կրոնաքաղաքական հակամարտություններում է կիրառվում

Մոսկվայի համար իրո՞ք այդքան դժվար է հասկանալ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն կարող Ռուսաստանի համար նույնակարգ դաշնակից լինել, ինչպիսին Հայաստանն է (մեր դեպքում նույնն է` Իրանի, Հունաստանի, Չինասռանի, Հնդկաառանի, արաբական աշխարհի եւհամար), ուրեմն ինչու՞ է հետաձգվում հստակ հայամետ ռուսականռուսաստանյան, ԱՊՀՀԱՊԿԵԱՏՄական քաղաքականությունը․․․

Այն, որ համաշխարհային գլոբալ հարցեր կան եւ բազմաճյուղ դիվանագիտություն, հասկանալի է, բայց հենց դրա համար էլ պետք է դաշնակից երկրների մեջ փոխվստահություն լինի, հավատ միմյանց նկատմամբ, այլապես ամեն ինչ տանուլ կտրվի այդ գլոբալ ու բազմաճյուղ հորձանուտում․․․

Հայռուսական հարաբերություններում էլ շատ բան ուշացած կլինի, եթե ոչ կործանված․․․ Այո, ինչպես Հայաստանի Հանրապետության համար, այնպես էլ` Ռուսաստանի Դաշնության, որը Կովասում կկորցնի իր երբեմնի ազդեցությունը, ապաեւ Միջին Ասիայում, նույն թուրքական գործոնով պայմանավորված, Մերձավոր Արեւելքում, երբ Հայաստանից հետո հերթը հասնի Սիրիային, Իրանին, Իրաքինեւ այսպես շարունակ` կհասնի Արեւելյան Եվրոպա եւ այլուրսա շղթա է, որ հենց այդ գլոբալ ու բազմաճյուղ խաղերից է ստեղծվել եւ այս շղթայի միմյանց պահող օղակները պիտի ամուր լինեն, վստահեն իրար որ չկտրվեն ու ցած չնկնեն

Մոսկվան պիտի վերանայի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը (կամ նախապես որոշակի ձեւակերպումներ), ընդհուպ Արցախի Հանրապետության գործունեությանն ոըղղված

Մոսկվան պիտի վերանայի Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր միակողմանի պարտադրող վերաբերմունքը, վերանայի նաեւ Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանին հավասար գործընկեր դիտարկելու վերաբերմունքը, ինչպեսեւ՝ հայթուրքական հարաբերությունններում թուրքամետ նկրտումները․․․

Մոսկվան պիտի վերանայի Հայաստանին որպես ռազմական դաշնակից համարելու խոհրդանշական քաղաքականությունը, ինչը պետք է դրսեւորվի հենց այսօր, նաեւ պատերազմի դաշտում, եթե կա պատերազմական իրավիճակ․․․

Մոսկվան կարող է նաեւ հակառուսական ճնշումների դեմ նոր միջազգային քաղաքականություն վարել, որը նոր իրավիճակներ կառաջացնի այսօրվա գլոբալ աշխարհին համար՝

Կարելի է կազմավորել տարածածրջանի ռազմաքաղաքական դաշինք` Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի, Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի եւ այլ երկրների հետ։ Դաշինքը պետք է ընդդիմանա Արեւմուտքի ռազմաքաղաքական եւ հոգեւորբարոյախոսական ոտնձգություններին եւ կանխի Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները (Թուրքիան շրջապատված է թշնամի երկրներով, որ դարեր շարունակ վնասվել են թուրքերից)…

Կարելի է ստեղծել զուգահեռ գործող ՄԱԿ, պայմանավորվելով, որ դաշնակից եւ համախոհ երկրները դուրս գան միակողմանի գործող ՄԱԿից

Կարելի է ստեղծել զուգահեռ գործող միջազգային կառույցներ, որոնք եւս միակողմանի են եւ միացել են հակառուսական պատժամիջոցներին (քաղաքատնտեսական, հոգեւորշակութային, մարզական կամ այլ), ինչպես նաեւ կառույցներ, որ դեմ կլինեն թուրքաադրբեջանամետ քաղաքականությանը

Մի խոսքով՝ կարելի է նախաձեռնել նոր աշխարհակարգ` ազգային դիմագծերի ներդաշնակությամբ, ազգային պետությունների ձեւավորմամբ… / քանզի միեւնույնն է՝ աշխարհը գնալով ազգայնանում է․․․

Իհարկե շատ բան կարելի է դեռ առաջարկել, բայց հոդվածիս իմաստն այն է, որ ուշացնում ենք այլեւս, դանդաղ շտապելն այս դեպքում կործանարար էՆաեւ Մոսկվայի համար․․․

Իսկ Ռուսաստանի Դաշնությանը առաջիկայում, Ուկրաինայից բացի, բախումներ ու խառնակչություններ են սպասում Կալինինգրադի ուղղությամբ (Լեհաստան, Մերձբալթյան երկրներ, գուցե նաեւ Սկանդինավյան երկրներ), Բելառուսում, Մերձդնեստրում (Մոլդովա, Ռումինիա). Սիրիայում (+Լիբանան) եւ Իրանում (Իսրայելի ջանքերով), Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Միջինասիական թրքապետություններումբուն Ռուսաստանում (եւ ոչ միայն թրքախոս հատվածներում)… եւ սատանան գիտի թե էլ որտեղ

Իսկ ձեւավորված Հայաստանի Ազգային Պետության (ՀԱՊ՝ ՀՀ փոխարեն) շահերը հաստատ համահունչ կլինեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի, Իրանի եւ այլ՝ մեզ համախոհ երկրների շահերի հետԱնգամ, որոշ եվրոպական ազդեցիկ երկրների շահերի հետ․․․

Ցավոք, Հայ Արիական Միաբանության հնարավորությունները չեն ներում, որ այսօր մենք ինքներս առաջ քաշենք մեր ծրագրերը (ինչպես նախկինում, ինչպես ներազգային ու միջազգային հարցերում) եւ փորձենք իրականացնել դրանքպաշտպանելով Հային ու Հայոց Սրբազան Երկիրը․․․

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

25072022թքաղաքամայր Երեւան

ՀԳԵթե Արեւմուտքը մի քիչ խելոք լիներ, վաղուց Կովկասում մի անդավաճան դաշնակից կգտներ ի դեմս Հայաստանի։ Թուրքիան ու Ադրբեջանը մի օր էլ իսրայելաեվրաամերիկյան դաշինքին կդավաճանեն՝ հանուն համաթուրանականության, ինչը գիտակցելով էլ այս դաշինքը չի ցանկանում Հայաստանը լիովին ոչնչացնել (թեկուզ Երեւան մարզով ու Էջմիածին հոգեւոր կենտրոնով պահելով), մի օր այն Թուրքիայի դեմ հանելու համար․․․

– – –

http://www.hayary.org/wph/?p=8155#more-8155

– – –

https://www.facebook.com/profile.php?id=100063835985027…

https://m.facebook.com/story.php?story_fbid=838057283843257&id=100029169784366&m_entstream_source=timeline

https://m.facebook.com/story.php?story_fbid=836433414005644&id=100029169784366&m_entstream_source=timeline

https://m.facebook.com/story.php?story_fbid=832233984425587&id=100029169784366

https://m.facebook.com/story.php?story_fbid=831465891169063&id=100029169784366&m_entstream_source=timeline

 

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.