…”հպարտ “հայ” քաղաքացու” թուրքական օրակարգը եւ “հայի հետեւից կրակելու “արվեստը””…

…էս անգամ էլ մի “հպարտ քաղաքացի” շնչակտուր “քայլելով” հասավ ինձ եւ մի անգամից, թե “սխալ եք ասում, որ առաջիկա եռամսյա հավաքներում ընդդիմության տղերքը վտանգված են”… “մոռանում եք, որ հենց դրա համար էլ խաղաղության դարաշրջան ենք մտնում”… ու այսպես շարունակ…
…համբերատար լսեցի ու հարցրեցի, արդյո՞ք ինքն է լսել իմ կողմից արված նման հայտարարություն, նա էլ` թե “ի՞նչ տարբերություն ով է ասել, նման մտածողներից չե՞ք… մեր թուրքական օրակարգի դեմ եք չէ՞…
……նորից հնարավորինս հանդարտ խոսեցի “հպարտ քաղաքացու” հետ` ասելով, որ դեռ 1990թ.֊ ից եմ ծանոթ “հետեւից կրակելու” միջոցին, երբ ՀԱԲ֊ի (Հայոց Ազգային Բանակի) կամավորականների հետեւից կրակահերթեր էին լինում եւ՛ ՀՀ սահմաններին եւ՛ սահմաններից ներս, անգամ Երեւանում, մինչեւ անգամ սեփական տղերքին վերացնելով` ՀԱԲ֊ին էին մեղադրում … նշեցի, որ անգամ այդ տղերքի (հայտնի պատմություն է) ծնողների խոստովանանքը կա` ընդդեմ ՀՀՇ֊ի (Հայոց Համազգային Շարժման)…
…1992թ. Արցախի Շահումյանի շրջանի մի դեպք հիշեցրի /շատ բաներ դեռ չենք մանրամասնել, հայկական ոգին չկոտրելու համար, բայց թերեւս պիտի ասվեր/… այդ ժամանակ դաշնակցական կամավորական խմբի հետ էի մեկնել Գաղթուտ, Մանասիշեն եւ Կարաչինար ֊ ադրբեջանաբնակ Շեֆեկ գյուղերի սահման, ու մեր դիրքի հերթական հերթափոխի ժամանակ մեր գյուղ իջնելու ընթացքում մի քանի կրակահերթ եղավ մեր խմբի ուղղությամբ (երբ ականջներիդ կողքից փամփուշտի սուլոցն ես զգում ֊ զիգզագ վազքով ենք հայտնվել գյուղի տների արանքում…), այն դիրքերից, որ ադրբեջանական չէր կարող լինել եւ գիտեինք, որ “երկրապահներ” էին այդ դիրքերը հսկում…
Եվ տվյալ դիրքեր մեր ֆիդայական ոգով այցից հետո միայն “խաղաղության դարաշրջան” հաստատվեց մեր կողմում (հիմա տղաները կհիշեն)…
Էլի դեպքեր նշեցի եւ “հպարտ քաղաքացին” հայտնեց, որ ինքը այդ տարիներին չի կռվել, բայց չի էլ լսել նման “պատմություններ”…
(44֊օրյա Հայրենականի ժամանակ էլ զերծ չմնացինք այս դավաճանական գործելաոճից)… 

…ես շարունակեցի եւ անցա “թուրքական օրակարգին”, որ հայկական պետության օրակարգ է դարձել… այսքանն էլ բավարար էր, որ “թուրքական օրակարգը” “եռամսյա հավաքի” հետ կլորացնեմ ու մտցնեմ…
…թուրքի հետ խաղաղությու՞ն ֊ այն էլ` “խաղաղության դարաշրջա՞ն”… թե` նոր ցեղասպանությու՛ն, որ սկսել են 2018֊ին` որպես 1915֊ի շարունակություն եւ 1993֊1923թթ. 30֊ամյա Հայոց Մեծ Եղեռնի ավարտ…
Ես ձեր մերը…
…մի քանի` գենախեղ, ներքին թուրք, դավաճան, չհայ, սեռախեղամոլագար բառերի եւ այլ համառոտ պարզաբանումներս հունից հանեցին “հպարտ քաղաքացուն” եւ ստիպված էի հին ֆիդայական ձեւերով ճանապարհել անկոչ֊անդուր֊անուղեղ խոսակցիս…
Զարմացած եմ, որ դեռ համբերել գիտեմ, եւ ու՞մ… բայց իզուր` պետք չէ՛ համբերել, ինչպես դանդաղ շտապելն է անտեղի այլեւս…
(Արմեն Ավետիայան, 
Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.