Երբ փորձում են կրկնել պատմությունը` վտանգները մեծանում են… Որպեսզի հաջողենք` պե՛տք է առաջ գնալ հին սխալները բացառելով…

Փորձում են կրկնել այն, ինչի մասին խոսել ենք դեռ 2014թ.֊ ից… (Ղրիմը` Ռուսաստանինն է, ինչպես Կոսովոն` Սերբիայինը, Արցախը, Նախիջեւանն ու Ջավախքը` Հայաստանինը…֊ http://www.hayary.org/wph/?p=3880)

Արեւմուտքը Ռուսաստանի դեմ արդեն այսօրվա իր գործելաոճը կիրառել է … ավելի ստույգ, երբ ԱՄՆ֊ն զգացել է, որ հնարավոր է Եվրոպա֊Ռուսաստան մերձեցում, խառնակչությամբ է զբաղվել (այսօր էլ վտանգ կա, որ եվրոպացիները կնդվզեն հակառուսական պատժամիջոցների պատճառած ամերիկածին անհարմարություններից)…

Որպես հակառուսական պատժիչ տարածքներ Արեւմուտքը առավելապես դիտարկում է Կովկասը (Հայաստան֊Ադրբեջան / Ռուսաստան֊Վրաստան), Մերձավոր Արեւելքը (Սիրիա / Իրաք / Իրան) եւ Բալկանները (Սերբիա֊Կոսովո / Սերբիա֊նախկին Հարավսլավիայի երկրներ)… 

Հարավսլավիայի, ապա Սերբիայի կազմաքանդումը, իրաքյան 2 պատերազմները, սիրիայան պատերազմը… Արցախի խնդիրը, հայ ֊ թուրք֊ադրբեջանական հակամարտությունը մշտապես օժանդակում են ԱՄՆ֊ին` խաթարելու Ռուսաստան֊Եվրոպա հնարավոր մերձեցումը…

Այս խարդավանքները օժանդակում են նաեւ Իսրայելին` ինչը դեռ ամուր է պահում հրեական եւ անգլո֊սաքսոնական դաշինքը, ինչպես նաեւ Թուրքիային որպես ԱՄՆ֊ի մահակ գործածելը (իհարկե նաեւ Անկարային ինչ֊ինչ հարցերում աջակցելով)…

Այսօր էլ նման իրավիճակ է` մի ճակատում արդեն Ռուսաստանին հիմնականում պարտության մատնելով (Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների թուրքացման֊ադրբեջականացման գործընթաց), անցել են երկրորդ ճակատին` ուկրաինական, որտեղ եւս մեծ հույսեր ունեին, բայց թերեւս տանուլ են տալիս եւ ստիպված բացում են եւս մեկ հին ճակատ` Սերբիա֊Կոսովո, մինչ այդ շոշափափելով թուրք ֊ սիրիա֊ռուսական (+իրանական) ուղղությունը, որտեղ եւս հաջողություն չգրանցեցին…

Եվ նորից անցան իրենց (ներքին ու արտաքին թուրքերով պայմանավորված) հաջողված Արցախի ճակատ, այստեղ դեռ թուրքահաճ իշխանություններ ունենալով Երեւանում ու Ստեփանակերտում…

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.