Մտավորականը դիպլոմով մոտավորականը չէ … Մտավոր կարողություններ եւ դրանք կյանքի կոչելու ձիրք եւ ունակություն կարող են ունենալ ինչպես ուսուցիչն ու արվեստագետը, զինվորականը, ազգային կամ պետական գործիչը, այնպես էլ բանվորը եւ գյուղի աշխատավորը… Կարիք չկա ամեն կիրթ մարդու, առավել եւս որեւէ ձեռքբերովի վկայականակրի մեջ մտավորականի տեսնել եւ մտավոր ունակություններ փնտրելով` առաջնորդող ու ազգային մտքերի սպասել… Պետք է տարբերել կիրթ մարդուն` ուսյալից, կիրթ մարդն ընդունակ է լսել ու հասկանալ, բայց մտքերի շտեմարանը ուսյալ մարդու մոտ է, ով նաեւ ուսանել֊ուսուցանել գիտի … եւ նա՛ է մտավորականը, որ եւ՛ միտք է տալիս եւ՛ հետեւում է այդ մտքի ընթացքին… Այսպես է նաեւ դասատուի եւ ուսուցչի պարագայում, վերջինը դաս տալուց, դասը սերտելուց եւ հարցեր տալուց բացի սովորեցնում է մտածել նաեւ պատասխանները գտնելու մասին… Ինչպես կիրթ մարդուն ուսյալից պետք է տարբերել, այդպես էլ ֊ խելացիին` գրագետից, իմաստունին` գիտունից, հանճարին` տաղանդավորից… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.