Ազգային Ինքնությունը չգիտակցող մարդը անդեմ է կամ հազարադեմ, որ նույնն է…
Ուղղակի մարդը ինքնաբավ չէ եւ չի կարող Համամարդ լինել ֊ ուղղակի առօրյան գիտակցող մարդանման մի երկոտանի մարմին է, որ ուտում է, ծառայում ու քնում, ինչպես իր առօրյան սահմանված անցկացնող մարդուն ծառայող չորքոտանիները…
Ազգային Ինքնագիտակցությամբ Մարդն է, որ Համամարդ է դառնում` Հիմք ունենալով իր Ինքնությունը` Մարդ֊Համամարդ համակարգում, ինչպես Ազգայինից են անցնում Միջազգայինի` ազգայինների֊ազգամիջյան համադրությամբ, ոչ պարտադրմամբ կամ հակադրությամբ…
Մարդու ինքնությունը ինքնատիպության ֊ տեսակի արժեհամակարգի գիտակցմամբ մտնում է Ազգային Համակարգ…
Անինքնությամբ մարդը դուրս է Անցյալ֊Ներկա֊Ապագա անխախտ կապից եւ ինքնաբերաբար հայտնվում է Ապազգային Համակարգում (ազգամերժ օրենքներ եւ կենսակերպ), որն անմարդկային (մարդատյաց օրենքներ եւ անբարո կեցակարգ) եւ հակաստվածային (կեղծաստվածային օրենքներ եւ հավատ) ուղղություններ ունի…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
“Ազգային Ինքնություն.֊ ունե՞նք, թե՞ փնտրենք…” ֊ http://www.hayary.org/wph/?p=676
Ասու՛մ էինք, որ միջազգային օրենքների գերակայությունը ազգային օրենքների, ավանդույթների ու սովորույթների նկատմամբ` հանգեցնելու է զանգվածային գենախեղումների, հոգեխեղումների սեռախեղումների եւ օտարահպատակության ու հայատյացության, ազգապղծության ու հայրենադավության, արժեզրկումների եւ կաշառատվություն֊կաշառակերության եւ էլի նման մի մեծ շարանի…
Ահա օրվա իրողությունը, որ դեռ ընդլայնում է հայրենադավ առուծախի սահմանները` նաեւ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքների նեղացման…
Այսքան տականքի ու դավաճանների առկայությունը` աններելի թողտվության եւ իմաստազուրկ քաղաքական խաղերի հետեւանք է ֊ ահա՛ նախկինների անենամեծ ու աններելի սխալը, որ պարտավոր ենք ազգովի ուղղել…
Շտապել է պետք, քանզի այսօր ներքին տականքին գումարվել են այլեւս բացահայտ գործող ներքին թուրքերը… որ արդեն նույնականացվել են արտաքին թուրքերի հետ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)



