Նավասարդի տոնն է – Օգոստոսի 11-ին հայ արիներն ու համախմբված ազգայնականները նշում են Նավասարդը – այս Սրբազան տոնը նշվում է դարեր շարունակ՝ ի փառս Դյուցազուն Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի…

Այն, ինչի մասին դեռ լռում են քրիստոնեական շրջանի հաստատումից ի վեր, մենք վերստին կբարձրաձայնենք՝ իրականում Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ վերանվաճեց այն – վերականգնեց ու վերամիավորեց իր եւ իր Պապերի Երկիրը

Հայ արիներն ու համախմբված հեթանոս-արիադավան ազգայնականները փառաբանում են Դյուցազուն Հայկին՝ Հայկ Նահապետին – Աստվածամարդ Հայորդուն, ով Հայ Աստվածների եւ իր Սրտի կամոք վերադարձավ եւ ազատագրեց Հայոց Հայրենիքը՝ 4514 տարի առաջ

Փա՛ռք Հայ Աստվածամարդուն եւ իր Դյուցազնական Տոհմին…

Փա՛ռք Հային ու Հայքին…

Փառ՛ք Հայ Աստվածներին…

Հայկ Նահապետը, մինչեւ Հայոց Անպարտ Սպարապետ Գարեգին Նժդեհի ժամանակները (ով խոսել է Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի հետ), եղել է վերջին Հայ Աստվածամարդը, ով խոսել է Հայ Աստվածների հետ (նաեւ Աստվածահայր Արայի … գուցեեւ՝ Արարչի) կատարել Աստվածային եւ Արարչական Առաջադրանքներ

Մեր Փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Հայոց էպոսի Սասնա Դավիթը, Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք կատարել է բազում Մեծագործություններ, որոնցից մեկն է Արարատ Աշխարհը նենգորեն զավթած Բելին հաղթելը… Վերատիրելով Հայոց Երկիրը, նա Հային վերստին բերեց ազատ կյանք, վերականգնելով Հայի Երկնա-Երկրային Զորությունները… 

Այս անգամ եւս պիտի հերքենք քրիստոնեական շրջանի հաստատումից ի վեր կատարված որոշ աղավաղումներ.- Հայկ Նահապետը Հայ Ազգի Հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները, հայ, թե այլազգի: Հայ Ազգը Արարչի Արարած 7 Բնածին Ազգերից մեկն է՝ հենց Առաջինն Արարվածեւ Հայոց Փառահեղ Նախնին Հայ Ազգի այն ներկայացուցիչներից է, ով Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարել է իր եւ Հայ Տեսակի Առաքելությունը… Եվ Հայկը կատարեց իր Երկնային Առաջադրանքը, որ Երկրային Առաքելությունն էր իր՝ վերակագնվեց Հայի Իշխանությունը Հայոց Հավիտենական Արարչակնիք եւ Աստվածատուր Հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (Հայերի) Նախապապերի՝ Հայ Ազգի Բնօրրանում-Բնաշխարհում

Սակայն այս իրողությունը (արտաքին ու ներքին) պատմաստագիտությամբ շարունակում են աղավաղել: Նախ փորձեցին Հայոց Պատմությունն սկսել հուդաքրիստոնեության ներխուժման պահից, իբր Հայն այդպես միայն Ազգ ձեւավորվեց, որ հազիվ 2 հազար կամ մի քիչ ավել-պակաս տարեկան է: Եղան պատմա-անբաններ, որ խեղկատակության վերածեցին պատմությունը, թե Հայկը եւս քրիստոնյա է եղել, թե քրիստոնեությունը հայի մեջ ի վերուստ է եղել… եւ այլ ցնդաբանություններ…  Բայց չհաջողելով սուտը, սինաբանությունը մեռավ հենց սկզբից, քանզի ինքնին հակահայկականություն էր, հետո, ցայսօր էլ դեռ փորձում են մեր պատմությունն ու ինքնությունը սահմանափակել 4-5 հազար տարվա մեջ՝ մոռացության մատնելով տասնյակ եւ ավելի հազարամյակների հասնող մեր Արաչական Տիեզերածին Անցյալը: Անգամ Աստվածազարմ Հայկին Աստված հռչակելով՝ փորձել են մեր Աստվածներին մարդեղեն դարձնել՝ իբր հիմնավորելով Հայ Աստվածների ոչ Արարչածին ու Հավերժական լինելը (այսօր էլ հուդա-քրիստոնյաները ,,մեռած աստվածներ,, են ասում Հայ Աստվածներին, Ովքեր Արարչի Զավակներն են)Սա թշնամական (ներքին ու արտաքին) դավադրություն է – հայադավություն (ամեն հայկական բան մոռացության մատնելու, հային եկվոր ու խառնածին դարձնելու եւ ՀԱՅ-ի երկնաերկրային անցյալը սեփականացնելու ծրագիր-մոլուցք)

Կրկին հիշեցնենք, որ պատմահայր Մովսես Խորենացին է անգամ արձանագրել (ում աշխատությունների հիմնարար մասը նույնպես ոչնչացվել է հուդաքրիստոնեական գրաքննությամբ, ինչպես Նարեկացու եւ շատերի գործերը…), որ Հայք վերադառնալով՝ Հայկը հանդիպում է Հսկաների Ցեղի ցիրուցան ներկայացուցիչների, որ Հայքի Բնիկներն էին եւ նրանց հնարավոր չէր եղել ստրկացնել, ապրել են լեռներում՝ տիտաններից անկախՀայկը վերադառնալով նվաճված Հայք, հանդիպել է հսկա մարդկանց բազում խմբերի, որ մեկուսացել էին հայոց լեռներում եւ ապրում էին ինքնուրույն՝ ինքնապաշտպանվելովՄեր փառահեղ Նահապետն անգամ զարմացել է այդքան հսկաների առկայությունից, բայց քաջաբար ու վճռական գործերով՝ կարողացել է իր շուրջը համախմբել նրանց… /…ինչպես դա արեց Մսրից Հայք-Հայրենիք վերադարձած Սասնա Դավիթը (Մսրա Մելիք – Բելին հաղթելով)

Հաղթելով Բելին՝ Հայկը զարկ տվեց վերազարթոնքին, հայության վերելքի մի նորդարաշրջան բացեց ու հետագա սերունդները դա գնահատելով փառաբանեցին Հայկյան հաղթանակը, իսկ Նավասարդը երկար ժամանակ (Մարտին նշվող Հայոց Ամանորից հետո) նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Վերածննդի ու Կյանքի օրՕգոստոսը հին Նավասարդ ամիսն է: ՆավԱսԱրդ՝ուժականությանզորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: Իսկ այսօր մերթ ընդ մերթ կազմակերպվող Նավասարդյան խաղերը դեռ զուրկ են Նավասարդի Բուն էությունից…

Նախկինում, Գարնան Վերազարթոնաի տոնիՀայոց (Բնական) Ամանորի հետ (Մարտի 21-ին) զուգահեռ, Նավասարդը որոշ ժամանակ նշվել է որպես Նոր Տարի, քանզի Հայկի հաղթանակը նոր էջ բացեց Հայոց Հզոր Պատմության մեջ

Հայ Արիական Միաբանության «Արցախյան պատերազմ(ներ) մասնակիցների» խորհուրդը Նավասարդյան օրերին այցելում է նաեւ մեր երկրի սահմանամերձ հատվածներ՝ իրենց հավատարմությունը հավաստելով Ազգին ու Հայրենիքին, Հայի Ուժին, ինչպես նաեւ երդման արարողություններ են կազմակերպերպում՝ այցելելով Հայկ Նահապետի, Սասունցի Դավթի, Տորք Անգեղի եւ այլ հուշարձանների մոտ, Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղված 3 սրբավայրեր…

Հայկյան սերունդը վերականգնելու համար պետք է հրաժարվենք մեր հին սխալներից՝ թույլ տալով օրվա հայությանը հասնել մեր պատմության իրականությանը, Ազգային Համակարգի հաստատմանը, ինչն էլ թույլ կտա իրապես ճանաչել Հայի Ծագումն ու Ինքնությունը Հավատն ու Առաքինությունը … եւ Երկնա-Երկրային Առաքելությունը

Եվ մեր հաղթանակները կվերածվեն հաղթարշավի, մեր թշնամիներն էլ կհայտնվեն պատմության աղբանոցում՝ կազմելով Տիեզերական Սեւ Խոռոչների «սննդակարգի մաս»

Տիեզերական Գարունը (այս դեպքում՝ Արեգակնային Համակարգի) ընթացքի մեջ է (տեսակետ կա՝ 2012թ.-ից) եւ ՀԱՅ-ի Առաքելության գիտակցումը անշրջելի է, ինչպես «դարձ ի շրջանս յուր»-ը…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

2022թ. – Քաղաքամայր Երեւան

This entry was posted in Նյութեր. Bookmark the permalink.