Եղիցի՛ Լույս… այն ինչ Երկնքում է, նույնն էլ Երկրում է…

*…այն ինչ Երկնքում է` նույնն էլ Երկրում է, պետք է դա վերահաստատել մեր մեջ` վերահաստատելով Երկինք֊Երկիր Տիեզերակապն իր բոլոր Զորություններով…
Դժվար է, բայց ժամանակն է գիտակցել այս ամենը (իհարկե ով հնարավորինս մաքրագեն է մնացել)` հասկանալքվ նաեւ, որ Հայ Տեսակի (ՀԱՅ / Աստվածներ ֊ Հոգե֊Ոգեղեն էություններ ֊ Ազգ/Մարդիկ) դեմ պայքարը 1.000֊ամյա կամ` 10.000֊ամյա պատմություն չունի, ինչպես ներկայացվում է` երկրային փոշին այս ու այն կողմ ցրելով` պատմություն֊գիտությունը/հնեաբանությունը միայն Երկրում քուջուջ անելու ֊ պեղելու վերածելով` առանց Երկինքն ըմբռնելով… 

ՀԱՅ֊ի դեմ պայքարը նախապես Աստվածային (Տիեզերակռիվ) բնույթ է կրել… / …ոմանց համար անընկալելի “դավադրության տեսությունները” ծնունդ են առել Հայ Աստվածների դեմ` ոչ Աստվածային Գործառույթների կիրառմամբ` Տիեզերական Չարիների հետ պայմանավորվածություններով… եւ հարյուր հազարավոր ու ավելի֊ավելի֊ավելի… տարիների պատմություն ունի (այստեղ շատ չենք ծավալվի դեռ)…

Դավաճանությունը` Տիեզերակարգի եւ Աստվածային Որակների նկատմամբ, որոշ Աստվածային Համակարգերի կողմից Երկնքից Երկիր է իջել… եւ ամրագրվել Երկնային ու Երկրային չարիների հետ գործակցությամբ…
Հենց այդ Աստվածների հովանավոր ազգերն էլ Երկրում (ապա միացան խառնածինները` անծագում֊անհայրենիք արհեստածին “ազգերը”) շարունակեցին “դավադրության տեսությունները” Հայ Ազգի (Հայ Մարդու) ու Հայոց Հայրենիքի դեմ…
Երկրում հաջողելով` հայի գենախեղ տականքի օժանդակությամբ, Հայ Աստվածներին էլ թուլացրեցին Երկնքում` Հայ Աստվածներին զրկելով Հայոց Հավատի Հետեւորդներից, Մաքրարյուն Հայերից սնվել֊զորանալու հնարավորությունից… ապաեւ` Հայոց Հայրենիքից եւ Հավիտենարժեք Արժեհամակարգից… ….գենախեղումներից ու հավատափոխումներից հետո` արժեհամակարգայինվերաձեւումներով Հայ Աստվածները հրամցվեցին֊համարվեցին չգոյ` “չաստվածներ”, Հայկական Սրբազան Լեռնաշխարհը` սխալմունք, Հայ Ազգը(Մարդը)` ոչ բնիկ ֊ խառնագեն եկվոր երեւույթ…
Ապա ձեւավորված չարի աշխարհում֊աշխարհակարգում, որ դեռ ցայսօր գոյատեւում է… արգելվեց խոսել֊գրել որեւէ հայկական իրականության ու երեւույթների, համընդհանուր ճշմարտությունների մասին.. Այսպես էլ կեղծիքն ու ստորությունը, ազգահայրենդավությունը հայության մեջ բուն դրեց, երբ հայը օտարի, թշնամու եւ ներքին տականքի խառնակչությամբ հեռացավ ՀԱՅ֊ից եւ դադարեց սնվել Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ) Էությունից եւ Տիեզերաճանաչողությունից…
Հայկականության նկատմամբ դավաճանությունը նյութական ծախու֊շահախեղումից բացի մտա֊հոգեւոր բնույթ ստացավ արդեն Հայոց Հավատի / Արժեհամակարգի հրաժարումից` Հայ Աստվածներին ուրանալուց հետո…
Եվ Հայոց Միտքը այլեւս գերի ընկավ նյութախեղ, մտատկար ու հոգեխեղ դավաճանական ներքին ու արտաքին հորձանուտում…
Եվ պարզ է, որ դավաճանական հիվանդության ետքայլի֊բուժման համար պետք է նախ Հավատադարձ (Երկնա֊Երկրային) կատարել, որ Հայոց Միտքը ճշմարիտ հոգեւոր սնուցումից հետո ինքնամաքրվի֊ինքնաէանա նաեւ մարմնապես` գենախեղումներից… / ինչը թույլ կտա վերակերտել Եռահամակարգ գործող (մարմին֊միտք֊հոգի) Հային, ով կմտածի ու կգործի սրտով, ուղեղով, հոգով` միաժամանակ եւ վասն Հայի ու Հայքի զորացման ու զարգացման / Հայոց Արժեհամակարգի մեջ…
Այդժամ Հայ Աստվածները կկարողանան վերջնականապես հաղթել (ոչ թե դիմակայել) Երկնքում, ինչն իր հայանպաստ արտացոլանքը կգտնի Երկրում / Հայոց Աշխարհում…
Այսպես կվերականգնվի Տիեզերքի Արարիչ ֊ Հայ Աստվածներ ֊ Հայ Ազգ (Մարդ) Տիեզերակապը, որը տանում է Տիեզերական Արահետով` Արարչի Հետքով` Հավերժի ճանապարհով.
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.