Հայկականության Բնականությունը…

Հայը, որպես Տիեզերատեսակ, հավատարիմ է մնացել Բնակարգին, չնայած Երկրում Չարի Իշխանության պարտադրած ներքին բնազանցություններին, որ որոշակի տեղ են գտել Հայի Հոգեւոր ու Մտավոր Կյանքի եւ Կեցակարգի մեջ…
Բնազդական֊Բնախոսական֊Բնազգացական Երեւույթները Ամրագրված են Հայի Գենի մեջ եւ Պարբերաբար Վերազարթնում են անգամ այս Չարի Աշխարհում, թեկուզ մասնակի, բայց ազդեցիկ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) 

֊ ֊ ֊

Հին հավատներում (եւ դրանցից բխող էպոս֊առասպելներում, ասքերում եւ տարաբնույթ զրույցներում) Բարին միշտ հաղթում է Չարին, ինչն ավարտվում է Չարի սպանությամբ, որնչացմամբ… / եւ արձանագրում է, որ Լույսը հաղթեց Խավարին եւ ոչնչացրեց այն…
Սակայն, առաջ անցնելով նշեմ, որ Ցերեկ֊Գիշեր֊Ցերեկ պարբերականությունը չի ոչնչանում, ինչպես շարունակական է Ծնունդ֊Մահ֊Ծնունդ պարբերականությունը, քանզի Երկրային Մահվանը հաջորդում է Երկնային Ծնունդը եւ Կյանքը շարունակվում է ֊ ամրագրելով Ծնունդ֊Կյանք֊Մահ֊Ծնունդ Հավերժապատումը…
Դառնալով Բարու եւ Չարի պայքարին, պիտի հիշեցնեմ նախկինում ասվածը, այդ պայքարում միայն Հայոց Հավատում է, որ Բարին չի սօանում Չարին, հաղթում եւ սանձում է, ենթարկեցնում է իրեն, եթե կարիք կա` անգամ նվաստացնելով… / բայց չի՛ սպանում֊ոչնչացնում, քանզի սպանությունը որպես չարիքի հակադարձում, ինքնին չարիք է եւ նոր չարիք է ծնում…
*** Իհարկե այստեղ կան բացառություններ, երբ պայքարը պատերազմող հակառակորդի դեմ է, որը թշնամական քայլի է ձգտում եւ վտանգ է սպառնում իր Տեսակի գոյությանը…
Արդարադատության Վերին ու Ներքին Ատյաններում Տեսակի Ինքնապաշտպանությունն Արդարացված է… Անգամ Վերին Պատիժներ կան Սահմանցած…
Նույնն է նաեւ Վրեժի Պարագայում, երբ սպանությունը կամ պարտությունը չեն արձանագրվել կռվի մեջ կամ պատերազմի դաշտում (անհատական, թե զանգվածային) ու դաժանաբար իրականացվել է Անհատի կամ Տեսակի ոչնչացմանն ուղղված (Տեսակա(Ցեղա)սպանություն)…
Ահաբեկչության (Անհատի կամ Տեսակի) Արդարացված Պատասխանն է Վրեժը, որ
Վերին ու Ներքին Արդարադատության կողմից Արդարացվում են…
Արարված տեսակը, Աստված է, մարդ, կենդանի կամ բույս, Արարչության Արդյունք է եւ որեւէ Տեսակի ոչնչացումը հակարարչական երեւույթ է, որին հետեւում է Բնական Պատիժների Կարգը` Բնական Աղետների Տեսքով…
Հայկականության Հիմքը` Բնապահպանությունն է…
…Դառնալով սկզբում նշվածին, որ միայն Հայոց Հավատում է, որ Բարին սանձում է, իրեն է ենթարկացնում Չարին, բայց չի սպանում…
Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի եւ Չարի (Խավարի) Վիշապի նենամարտում, Վահագնը հաղթում է Վիշապին եւ սանձում, դարձնում է իր հպատակը… / եւ դա է պատճառը, որ Վահագնին Վիշապաքաղ են կոչել, Վիշապին քաղող֊սանձող, ո՛չ` սպանող֊ոչնչացնող…
Եթե Երկրում Բարին ու Չարին խառնել ու խեղել են իրենց գործառույթները, ապա Երկնքում Բարին ու Չարին պահպանում են իրենց գործառույթները եւ պարտվողը հնազանդվում է հաղթողին, վստահ լինելով, որ դավադրաբար չի ոչնչացվի…
Երկրում բոլորովին այլ իրավիճակ է, չկա՛ Բնակարգ, չկա՛ Հավատարմություն Տրված Խոսքին…
…Տիեզերքում Բարին եւ Չարին Արարչածին Բեւեռներ են, որ Հավասարակշռում են Տիեզերական Օրինաչափությունները… / Սպիտակն ու Սեւը անհամատեղելի են, բայց պարտադիր են, դրանցից են ծնվում բոլոր մյուս Գույները` Բնությունը Դարձնելով Բազմերանգ…
Պարզապես վաղուց Երկրում խառնվել֊խառնակվել են Բարու եւ Չարի գործառույթները, Չարին գերազանցել է իր իրավունքները, Բարին` Չարի դեմ պայքարում առաջնորդվել է Չարի չարիք բերող ձեւերով եւ տկարացել է որակապես ու պակասել է նաեւ քանակապես… / եւ Երկիրը վաղուց հայտնվել է Երկնա֊Երկրային Չարի֊ների Տիրույթում ու սպառնում է ոչ միայն Մարդկությանը, այլեւ Մոլորակի գոյությանը…
*** Մեկ այլ Բացառություն էլ կա Հայոց Տիեզերահավատի ֊ Հայ Աստվածների եւ այլ Աստվածների ու Նրանց Ազգերի Հավատների մեջ… / Ի Վերուստ Ուժի եւ Սիրո Համերաշխությունն ու Համադրությունն է Իշխում Հայոց Ազգային Հավատում, որպես Աստվածային Զույգի Դրսեւորում, որը Եզակի է Աստվածային Համակարգում… / Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի ու Սիրո եւ Գեղեղցկության Աստվածուհու Կապը Արարչակնիք է ֊ Համատիեզերական եւ այդպիսով է, որ Վահագնի Հզոր Ուժը չի վերածվում Բիրտ Ուժի, քանզի Սիրո Աստվածուհու Ներկայությունը Ուժի Գործառույթների Կիրառման մեջ նույնքան Հզոր է եւ Հզոր Ուժը մնում է Արդարադատ ու ո՛չ երբեք Բիրտ…
Հայոց Տիեզերահավատը Արարո՛ղ է եւ ո՛չ Ավերող… / Հայ Ութ Աստվածները Ութաթեւ Աստղի Խորհուրդն ունեն ֊ Հավերժական Պտույտի Թեւերն են…
(Աստվածահայր Արա, Աստվածամայր Անահիտ, Նանե եւ Աստղիկ Աստվածուհիներ, Միհր, Վահագն, Տիր եւ Վանատուր Աստվածներ / Հայը չունի մահաբեր աստված, իսկ Սպանդարամետ կամ Սանդարամետ Երեւույթը ոչ թե Աստված է, այլ երկրային ընդերքի (եւ մեռյալների) Պահապան Դից)..

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.