Մարդու իրավունքները ներառված են Ազգի իրավունքների մեջ, ինչպես Ազգինը` Աստվածային Կարգի մեջ… եւ այս ամենը միասնաբար ներառված են Արարչակարգում…

Ինչպես Ազատությունն ու Անկախությունը, այնպես էլ Ազգի֊Մարդու եւ Հայրենիք֊Պետության Իրավունքներն ու Պարտականությունները Արարչածին Երեւույթներ են, եղել են ի սկզբանե, կան ու կլինեն համադրելի ու փոխգործակցված…
Այստեղ խոսելով Մարդու մասին, կասենք`
Մարդն ունի Ազգություն եւ Մարդու Իրավունքը ներառված է Ազգի Իրավունքի շրջանակներում…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

֊ ֊ ֊

Մարդու Իրավունքը Բացարձակ Արժեք է ֊ Բնատուր Իրավունք` Ազգային Արժեհամակարգում…
Մարդը ունի Ինքնություն` Ծագում ֊ Ազգային Պատկանելություն… եւ տվյալ Ազգի բոլոր Մարդկանց Իրավունքներն ու Պարտականությունները ներառված են Ազգի Արդարադատության Համակարգում…
Այսպիսով` Ազգի Իրավունքը Գերակա է Մարդու Իրավունքի նկատմամբ, ինչը որեւէ կերպ չի կաշկանդում Անհատի Արարչատուր եւ Աստվածատես Իրավունքներն ու Պարտականությունները, քանզի Ազգը Բնածին Էություն է, որը Մարդու Ինքնության Արմատ֊Ակունքն է…
Ազգի Իրավունքն էլ չի կարող Գերակա լինել Իր Աստվածային Կարգի նկատմամբ, քանզի Արարչակարգ֊Տիեզերակարգից անմիջապես բխում է Աստվածային Իրավունքը, որն էլ ըստ Կարգի Գերակա է Ազգի Իրավունքի նկատմամբ` չսահմանափակելով Ազգի Բնատուր Իրավունք֊Պարտականությունները Երկրային (որոշակիորեն նաեւ Տիեզերական) Տիրույթում…
Աստվածային Կարգ֊Համակարգը պաշտպանում է Արարչակնիք Ազգային եւ Մարդկային Իրավունքներն ու Պարտականությունները եւ դա իրականացվում է Տեսակի Երկնա֊Երկրային Համակարգում…
Արարչակարգ֊Տիեզերակարգում են ներառված ինչպես Աստվածային, այնպես էլ Ազգային ու Մարդկային Իրավսւնքներն ու Պարտականությունները … Այսպես է նաեւ Հոգե֊Ոգեղեն Էակների եւ տարաբնույթ Տիեզերական Արարածների ու Մարմինների պարագայում…
Այս Իրավունքի ու Պարտականության Բուրգը` Հիերարխիան` Երկնային Սրբազան Իշխանությունը, Համատիեզերական (մեր դեպքում` նաեւ Համաշխարհային) Արդարադատության Առանցքն է…
Մեր դեպքում` Տիեզերքի Արարիչ ֊ Հայ Աստվածներ ֊ Հայ Ազգ/Հայ Մարդիկ Արարչակնիք Առանցքն է…
Հ.Գ.֊ …այս ամենի հետ որեւէ կապ չունեն մարդամերժ, ապազգային, անաստվածային … ի վերջո հակարարչական իրավունքներն ու պարտականությունները… / դրանք անազդակ են` չեն արձանագրվում Տիեզերքում, քանզի բացառապես երկրային չարաստեղծ եւ հակաբնական երեւույթներ են ֊ մերժելի Տիեզերքի կողմից… / …այսրոպեական են` առանց հետագա կյանքուղու..

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.