Այո՛, նախկինները մեղավոր են ֊ մեղքը անչափ֊ահռելի մեծ է, որ առանց մատը մատին խփելու սրանց (իրենց փոխարինող կազմերի հետ) թողեցին օտարի, հաճախ թշնամու հրահանգներով երգել֊քայլելով, ազգայինը պախարակելով ու փողոցներում խորոված անել֊ուտելով գալ իշխանության եւ դեռ թողնում են որ լափեն֊թափեն ու ծախեն մնացած ամեն ինչ ու բան… ու դեռ հղփանան֊ հոխորտան ու խնդան դեռ մնացած ազգի ու ազգայինի վրա…
Այո՛, նախկինների մատը մատին չխփելու եւ դրսի ու ներսի թուրքերին չկանխելու֊չպատժելու մեղքը մեր երկրի մի զգալի մասի խիստ ցավոտ կորուստը բերեց եւ հազարավոր քաջեր զոհվեցին ֊ կորան անհետ ու… ֊ …մի կռվող֊հաղթական առողջ գեն֊սերունդ կորցրեցինք, նաեւ հոգեպես` ներքին ծախվածության դավաճանության ներքին բարձրաստիճան հարվածների պատճառով… ու էլի կորուստներ ունեցանք … եւ առժամանակ կքեցինք այդ ծանրությունից ֊ իսկ միակամ, աշխարհի բոլոր անկյուններում ոտքի ելած սփյուռքի մեջքը ջարդվեց եւ չի ուղղվում ցայսօր…
Այս մասին ախր շատ էինք խոսել֊ասել֊զգուշացրել ժամանակին… / շատերն են ասել… բայց…
Բայց պիտի՛ ոտքի կանգնենք ֊ այլընտրանք չկա՛ / դուրսը թշնամի ֊ ներսը թշնամի … / ուշանում ենք ցավոք… եւ Հայաստան֊Արցախում եւ Սփյուռքում…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* * *
Ասու՛մ էինք, որ միջազգային օրենքների գերակայությունը ազգային օրենքների ու ավանդույթների նկատմամբ` հանգեցնելու է զանգվածային գենախեղումների, հոգեխեղումների սեռախեղումների եւ օտարահպատակության ու հայատյացության…
…ազգապղծություն, հայրենադավություն, անբարոյականություն, արժեզրկումների եւ կաշառատվություն֊կաշառակերության մի մեծ շարան… / ահա օրվա իրողությունը, որ դեռ ընդլայնում է առուծախի սահմանները` ի հաշիվ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքների նեղացման…
…այսքան տականքի առկայությունը` աններելի թողտվության եւ իմաստազուրկ քաղաքական խաղերի հետեւանք է ֊ ահա՛ նախկինների անենամեծ ու աններելի սխալը…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)



