Չինաստանը Ռուսաստանի հետ է` ընդդեմ եվրա֊ամերիկյան միաբեւեռության հաստատման ֊ բայց Պեկինը 3֊րդ համաշխարհային բեւեռի ձեւավորման նախսձեռնողն է մնում իրականում…

Չինաստանն այսօր Ռուսաստանի կողքին է, քանի որ եվրա֊ամերիկյան դաշինքը ռուսական կողմին ծնկի բերելուց հետո հաստատ կանցնի Չինաստանի ծնկի բերմանը…
Թայվանի շուրջ ամերիկյան հակաչինական խաղերը նման են ուկրաինական հակառուսական խաղերին, ինչը մենք տեսանք ադրբեջանական հայահայ խաղերի ժամանակ, որը փորձ եղավ եվրա֊ամերիկյան միաբեւեռ աշխարհի հաստատման գործողություններից առաջ…
…ինչպես հակահայկական եւ հակառուսական ծավալումների դեպքում`  հակաչինական գործողությունները եւս կուղեկցվեն իսրայելա֊թուրքական մահակի կիրառմամբ…

Թուրքիան Արեւմուտքի պատվերն իրականացնելու համար որպես նվեր Հայաստանի դեպքում թիրախավորել էր Արցախն ու Սյունիքը (հետո Հայաստանն ամբողջությամբ կպահանջեր), Ռուսաստանի դեպքում թուրքական թիրախը Ղրիմի թաթարներն էին, ոչ թե Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետությունների “ազատագրումը”… / Չինաստանի դեպքում թիրախ կդառնա թյուրքաբնակ Ույղուրստանը…

Դառնալով Չինաստանին, կասեմ, որ հստակ է այդ երկրի, որ աշխարհի թվով մեծ տարածք ունեցող 3֊րդ երկիրն է (Ռուսաստանից եւ Կանադայից հետո)`  ամենաշատ բնակչությամբ, ավելի քան 1,3 մլրդ., ցանկությունն է դառնալ 3֊րդ համաշխարհային բեւեռը` Արեւմուտքից (ԱՄՆ֊ԵՄ/ՆԱՏՕ) եւ Ռուսաստանից (ԱՊՀ֊ԵԱՏՄ/ՀԱՊԿ) հետո…
Եվ Հայաստանը պետք է վերականգնի նախկինում հաջողված փոխլրացնող արտաքին քաղաքականությունը (“եւ֊եւ”֊ի ձեւաչափը`  “կամ֊կամ”֊ի փոխարեն) ինչպես
Համաշխարհային երկու բեւեռների, այնպես էլ 3֊րդ բեւեռին ձգտող Չինաստանի հետ, որին կարող են աջակցել Իրանը եւ արաբական ու լատինաամերիկյան (գուցե նաեւ` աֆրիկյան) մի շարք երկրներ (+տնտեսության զարգացմամբ առաջ է անցել ԱՄՆ֊ից)…
Զուգահեռ պետք է աշխատել, քանզի այս աշխարհակարգի փոփոխման ընթացքը արագացված է ընթանում ֊ փոփոխման ընթացքի մեջ է, իհարկե նորի ձեւավորման պրպտումնռրով…
Աշխարհի նոր գաղտնի կառավարության դեմքն ամեն դեպքում ազգայնանում է, ժողովրդավարության (իրականում` ամբոխավարության) դուրս նետմամբ…
Եվ Հայաստանում նոր եւ ազգային իշխանություն պետք է ձեւավորվի, նոր աշխարհակարգում տարածաշրջանայի խաղալիքից խաղացողի (ոչ միայն տարածաշրջանային) վերածվելու, մեր ազգային նպատակները միջազգայնացնելու համար…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.