Հայի Գենը Տիեզերագիր ունի… Արարչակնիք է եւ Աստվածօծյալ… եւ ոչոք ու ոչինչ չեն կարող ապակոդավորել֊գաղտնազերծել այն…

Տիեզերական (ավելի ստույգ` Արեգակնային Համակարգի) Գարուն է այլեւս (թերեւս 2012 թ.֊ից)… եւ արդեն հայտնվել են ու դեռ կհայտնվեն մարդիկ, ովքեր Հայի Գեն կամ Հայի Գենի հետ խառնագեն ունեն որոշակի, որ կզգան Տիեզերքի Ազդակները, իրենց Գենի Ձայնը` կխոսեն Գենի հետ…
Բայց կհայտնվեն նաեւ խեղկատակներ, եսակենտրոն շահ հետապնդողներ, այլակենտրոն դավաճաններ կամ թշնամիներ, որ կփորձեն պղտորել ամեն բան Հայի Ինքնագիտակցության Վերելքը, կատարելով իրենց տերերի կամ փողատուների պատվերները (որոնք գիտեն, որ Հայի Գենը Զարթնում է) կամ կհայտնվեն “հին փրկիչներ” (հայ եւ չհայ), որ կփորձեն հոտառությամբ մնալ գուշակությունների ոլորտում, “մնալ երկնակամարում”…
Պետք է զգալ֊գիտակցել`  ոչոք եւ ոչինչ չի կարող Հայի Գենը ապակոդավորել֊գաղտնազերծել… դա բացառությամբ Արարչի Տիրույթում է… 

֊ ֊ ֊

ՀԱՅ֊ի ԳԵՆ֊ը` ՏիեզերաԾինն է… ֊ Արարչակնիք եւ Աստվածօծյալ… / Տիեզերագիր ունի`  Տիեզերական Հիշողություն Ի Սկզբանե` Տիեզերածնությունից ցայսօր… ֊ Ինքնին Արարչածին Գաղտնագիր է, որ անհասանելի է երկրային ու երկնային չարիներին, խելապակաս կամ դավադրագործ “փրկիչներին”, հայազգի, թե այլազգի…
Զգույշ եղեք հայե՛ր եւ կՀԱՅ֊անա՛ք… դրա համար հայազգի կամ այլազգի դավադիրների կարիքը չկա՛ ֊ դրանց էլ իրենց պատիժներն են սպասում…
Իսկ բնական աղետները` ջրհեղեղներ, հրդեհներ, երկրաշարժներ, լեռնասահքեր, հրաբուխներ, մրրիկներ ֊ հիվանդություններ … … … դեռ կսաստկանան եւ շատ երկրներ կզգան դրանց պատճառած դժվարություններն ու հետեւանքները…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

֊ ֊ ֊

ՀԱՅ֊ը Տիեզերատեսակ է, որ իր մեջ կրում է Բնության ոչ թե 4, այլ 5 Տարերքներ`  Հող, Օդ, Ջուր, Հուր, Եթեր… երբ առկա է Եթերը, Ջուրը Կրակը չի հանգցնում, Օդը Հողը չի չորացնում ֊ Կրակն էլ այն չի այրում….
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

֊ ֊ ֊

Հայի Գենը (Ծինը) Արարչակնիք է եւ Աստվածազարմ ֊ եւ ուրեմն` Տիեզերահաս է…
Գիտակցորեն եւ ենթագիտակցորեն զգա Գենիդ ներկայությունը … եւ խոկա ու զրուցիր Նրա հետ …. Տիեզերքի Արարումից` ցայսօր…
* Միտքը Տիեզերքինն է ֊ Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

֊ ֊ ֊

Աստված(ներ)ի համար մարդը թափանցիկ է իր մարմնով, մտքով ու հոգով ֊ եւ Աստված(ներ)ին խաբելու ֊ մոլորեցնելու ոչ մի հնարավորություն չունի մարդը…
Հավատը մարդու անձնական ապրելակերպով է պայմանավորված, ազգային գործերով եւ Աստված(ներ)ի նվիրական պաշտամունքով…
Հոգու՛ Պաշտամունքով, ո՛չ նյութական֊կռապաշտական… / փողը մարդաերկրածին է եւ չունի երկնաաստվածային արձագանք ֊ Տիեզերքում ի սկզբանե չի եղել ու չկա փողի արտացոլանքը եւ մարդկային, ազգային ու աստվածային գործերն են Հոգու Հարստությունը վերարտադրում Տիեզերաաշխարհներում…
Աստված(ներ)ին Հոգով են դիմում եւ Հոգու մեջ են արձագանքները զգում ֊ Տաճարը/Եկեղեցին Հոգու Տուն են, եթե արդարության արդյունք շինություն են… եւ կարող են Աստված(ներ)ի հետ Երկրային շփման կետ ծառայել…
Մնացյալ քարափայտա…֊կռապաշտական “շփման կետերը” անհոգի են մնում, առավել եւս երբ դեպի վեր հղված փառաբանումը/աղոթքը դուրս է գալիս մարդատյացի ֊ ազգուրացի ֊ աստվածամերժի մարմնից…
Մարդու հարստահարումը եւ Ազգի ուրացումը Աստվածասիրության հետ ոչ մի աղերս չունեն…
Հավատի վրա “փող լվանալը” խստագույնս կպատժվի եւ այս… եւ հատկապես Վերին Կյանքում…
Սպասեք` կտեսնե՛ք… Բայց շա՜տ ուշ կլինի..
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

֊ ֊ ֊

Արարչածին֊Բնածին Հայ Տեսակը (Հայ Աստվածների եւ Հայ Հոգե֊Ոգեղեն Էությունների Տիեզերաաշխարհներ, Հայ Ազգի (Մարդու)` Երկիր Մոլորակ ֊ Հայկական Լեռնաշխարհ) Արարչակնիք ՏիեզերաԳեն ունի, որի գաղտնազերծումը Երկնա֊Երկրային Բանալիների համադրում է պահանջում … եւ անհաս է երկրածին չարակամներին / արհեստածին մեր թշնամիներին… եւ առհասարա՛կ … … … քանզի Արարչակնիք է եւ Աստվածօծյալ…
֊ ֊ ֊
…բազում հազարամյակներ շարունակ բոլոր ժամանակների բոլոր հզորները փորձել են իսպառ ոչնչացնել Հային ու Հայք֊Հայաստանը (հզոր ենք եղել, թե պետականազուրկ) ֊ անգամ եթե ցանկացել են Հայաստանը պահպանել ինչ֊ինչ ռազմա֊քաղաքական նկատառումներով, ապա հաճախ “Հայաստանն առանց հայերի” տեսնելու տրամադրությամբ…
…չի՛ ստացվել ու չի՛ ստացվելու…
…բազմաթիվ հնագույն երկրներ ու ազգեր, որ հզոր պատմություն են կերտել, այլեւս չկա՛ն ֊ մենք`  Հայն ու Հայք֊Հայաստանը, Հայ Աստվածների կամոք կա՛նք ու կլինե՛նք…
…քանզի որպես փյունիկ վերհառնելու առաքելություն ունենք… / քանզի Արարչակնիք ՏիեզերաԳեն ունենք, որի գաղտնազերծումը Երկնա֊Երկրային Բանալիների համադրում է պահանջում … եւ անհաս է երկրածին չարակամներին / արհեստածին մեր թշնամիներին… եւ առհասարա՛կ … քանզի ինչպես մի՛շտ եւ հավե՛րժ`  Արարչակնիք է եւ Աստվածօծյալ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

֊ ֊ ֊

Հավերժի Ուղին ծանոթ է ՀԱՅ֊ին…
…ելի՛ր Ազգ Հայոց, պտտի՛ր Արարչաստեղծ Գենիդ թափանիվը` Զորանալով Տիեզերական Գարնան Ազդակներից…
…մենք կարո՛ղ ենք եւ պարտավո՛ր ենք կանգնել մեր Սկզբի Արահետին` ԱրԱրչի Հետքին…
…մենք լինելով Նախնական Ազգ, հաղթել ենք հենց իրեն` Ամենազոր Ժամանակին … պարզապես այսօր դա գիտակցել է պետք` ընկալելով ՀԱՅ֊ի (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) Տիեզերաիմաստ իրողությունը…
…մենք եղել ենք ու կանք կյանքի` հանուն լուսի եւ ընդդեմ խավարի պայքարող առաջապահներ, ունենք Գենետիկ֊Ծինաբանական կարողություններ վերագտնելու ՀԱՅ֊ի նախնական Որակները…
Ուրեմն` 
դարձ ի շրջանս յուր..
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

֊ ֊ ֊

…մենք կարո՛ղ ենք եւ պարտավո՛ր ենք կանգնել մեր Սկզբի Արահետին` ԱրԱրչի Հետքին…
…մենք լինելով Նախնական Ազգ, հաղթել ենք հենց իրեն` Ամենազոր Ժամանակին … պարզապես այսօր դա գիտակցել է պետք` ընկալելով ՀԱՅ֊ի (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) Տիեզերաիմաստ իրողությունը…
…մենք եղել ենք ու կանք կյանքի` հանուն լուսի եւ ընդդեմ խավարի պայքարող առաջապահներ, ունենք Գենետիկ֊Ծինաբանական կարողություններ
վերագտնելու ՀԱՅ֊ի նախնական Որակները…
Ուրեմն`  դարձ ի շրջանս յուր..

֊ ֊ ֊

ՀԱՅ ֊ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…
ՀԱՅ֊ը Տիեզերատեսակ է, որ ունի Հայ Աստվածների եւ Հոգե֊Ոգեղեն Տիեզերաաշխարհներ, ինչպեսեւ Երկիր Մոլորակ` Հայ Ազգի եւ Մարդու Աշխարհ…
ՀԱՅ֊ը Համակարգ(ային)֊Տեսակ է..
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

֊ ֊ ֊

Հա՛յ,- ճանաչի՛ր Ինքնությունդ եւ Էությունդ ու կշտկես մեջքդ ֊ ուժ կտաս բազուկներիդ եւ մտքիդ…
Հա՛յ,- Գիտակցի՛ր Առաքելությունդ… ու կհաղթե՛ս` քեզ վերագտնելով ինչպես օրվա հորձանուտում, այնպես էլ`  Անցյալ֊Ներկա֊Ապագա Հավերժի մեջ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

֊ ֊ ֊

Հայոց Հավատադարձը Հայոց Վերելքի ֊ Վերազարթոնքի ամենակարճ ուղին է…
(Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)
Հայ Աստվածների Պաշտամունքը թույլ կտա, որ ըստ Տիեզերակարգի` Երկինք֊Երկիր կապը վերահաստատվի, Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնը վերստին վերադառնա իր ամբողջական Տիեզերական Գործառույթներին (ինչպես բոլոր մեր Աստվածները)… եւ նորեն ստանձնի Հայ Տիեզերաաշխսրհների (Հայ Աստվածների եւ Հայ Հոգե֊Ոգեղեն, ինչպեսեւ Երկիր մոլորակում Հայ Ազգի ֊ Հայության) Գերագույն Գլխավոր Հրամանատարի իրավունքներն ու պարտականությունները` դրանից բխող բոլոր Երկնային ու Երկրային հետեւանքներով… / …ինչն էլ մեր հաջորդական հաղթանակները կվերածի Հայոց Հաղթարշավի…
Փա՛ռք Հային ու Հայքին… / Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին…

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.