Ինքնամաքրվե՛լ է պե՛տք` Ա՛զգ Հայոց…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)
֊ ֊ ֊
…հանրահայտ խոսք կա, որ հայերս ծայրահեղությունների Ազգ ենք…
(իրականում սա միտում ունեցող խառնաշփոթ է ֊ Ավանդական Ազգը կապ չունի այս խոսքի հետ` ժողովրդին է դա առնչվում)
Եվ մենք կասենք` մեր ժողովուրդը կա՛մ անձնուրաց ազգասեր է` նվիրական հայրենասիրությամբ պարուրված, կա՛մ` անձնուրաց այլասեր է` ճղճիմ օտարահպատակության պատրաստ… / այս հակադրությունը ապազգային պետության գոյությամբ է պայմանավորված, եւ հայրենասիրության արթնացումը բացառապես Հայ Գենի Զորության ազդեցությունն է…
Ի բնե հայրենապահպան ժողովուրդը (որ ազգամերժների հնարած եզրույթ է) ապազգային պետա֊հանրային միջավայրի պայմաններում վերածվում է օտարասեր ամբոխի…
Եվ ամբոխը` այդ անսիրտ֊անուղեղ֊անհոգի ամենահոշոտիչը, կորցնում է իր ազգային արարիչ կերպը` ապազգային ավերիչ բնույթին տրվելով…
Եվ հենց այստեղ մեջբերելով` հայը ծայրահեղությունների Ազգ է եզրույթը, կհամատեղենք, որ այո՛, հայը կա՛մ ազգային է, կա՛մ` ապազգային, որը չհայն է, այլեւս կապ չունի հայի հետ, քանզի չունի Տեսակի Ինքնության զգացում, հրաժարվում է իր Ծագման Արարչատուր Վկայագրից֊Գենագրից եւ Բնատուր Բնօրրան֊Հայրենիքից…
Չկա՛ նաեւ հայի միջանկյալ հատված, չնայած հայի եւ չհայի միջեւ “ամրացել” է այսպես կոչված ժողովուրդը… / բայց այն անցումային փուլ է կարծես… Ազգային Պետության դեպքում վերածվում է Ազգի, ապազգայի հանրա(յին) պետության դեպքում` ամբոխի (ազգի տականքի), այսօրվա բնորոշմամբ` ժեխի, վերոնշյալ անսիրտ֊անուղեղ֊անհոգի հատվածի, որի միայն գենն է պիտանի լինելու սերնդատվության համար, այն էլ` երբ այդ սերունդը հայտնվի Հայապատկան Հայաստանում…
Եվ ուրեմն` Հայը բացառապես Ազգ է ֊ Արարչածին եւ Աստվածազարմ Ազգ, Տիեզերատեսակ ՀԱՅ ֊ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (որ ունի իր Աստվածների եւ Հոգե֊Ոգեղեն Էակների Տիեզերաաշխարհները եւ Հայկական Լեռնաշխարհը Երկրում` որպես Հայ Ազգի Բնօրրան` Հայոց֊Արարատյան Աշխարհ)…
Փա՛ռք ՀԱՅ֊ին եւ Բարի Վերադարձ ֊Վերազարթոնք` Տիեզերական Գարնան Ազդակներին Համահունչ …
https://news.am/arm/news/725247.html



