Թույլը բարեկամ չունի ֊ տկարին հոշոտում են չորս կողմից… / Քծնանք է թույլի սերը…

Ինքն իր մահախոսականը գրողին` գրողի ծոցն են ուղարկում…
Ասել եւ ասում եմ`  հենց թուլացանք (իսկ հիմա ոչ թե ազգային պետություն չունենք, այլ մեր պետության անունն է միայն առկա տարածաշրջանում … եւ դեռ գոյատեւում ենք բացառապես աշխարհի հակամարտ ուժերի պայքարի շնորհիվ` իհարկե էլի մեզ տիրելու) եւ եթե անատամ դարձանք` մեր թշնամի հարեւանները (մեր ՏՈւՆԸ զավթած)`  թուրք֊ադրբեջանական հայակերները մեզ իսպառ ոչնչացնելու իրենց գործին կանցնեն, չկա՛ Հայաստան, չկա՛ պանթուրքիզմի֊մեծթուրանի կանխման խնդիր… 

Մեր թշնամիները (եւ ոչ միայն նրանք) ծիծաղում են “հայկական” ֊ “խաղաղության դարաշրջանի” սինաբանության վրա, որ իրենք են հուշել… / ինչը գրեթե փոխադարձ սիրո ինքնասպան դրսեւորում է` թշնամուն ուղղված սիրասուն կանչով… / մոռանում են Նժդեհի պատգամը (ում ատում են ռուս֊թուրքական հակահայ մտածելակերպով)`  քծնանք է թույլի սերը, ասել է Մեծ Հայը` հասկացնելով, որ թույլին չեն սիրում, անգամ չեն սիրաբանում, բռնաբարում ու սեռա…հարում են…

Ինչեւէ, վստահ եմ, դրան չի հասնի, դեռ ոտքի կկանգնենք…
Մեր մյուս հարեւաններն էլ չեն հրաժարվի մասնակցել ինքնակամ խորովվողի մսահամտեսին` ամեն մեկն իր պատառը համտեսելով կտանի ֊ եթե ռուս֊թուրքական երախը ինչ֊որ բան թողնի, եթե դա էլ մենք թույլ տանք…
Վրաստանն իր կերածին (բայց դեռ չմարսածին ֊ Ջավախքին) նաեւ Լոռու պատառը կփորձի ավելացնել ու էլի… իսկ Իրանը Ուրմիա֊Կապուտանի եւ հարակից պատառների կերած֊խմածին կփորձի Սյունիքը հավելել, որ Նախիջեւանի պատառի հետ վաղուց էր փորձում համտեսել ու էլի…
Այո՛, այսօր մեր շահերը պաշտպանող երկրներ կան, նույն Իրանը դրանցից մեկն է (իհարկե իրենց շահն էլ մեջը…), բայց եթե այսօրվա Հայաստանը պատրաստվում է “Էրիվանի վիլայեթի” վերածվել… ապա ինչու՞ հրաժարվել ինքնաոչնչացման գնացողից օգտվելու պատեհ առիթից…
Մե՛նք ենք մեր Ուժն ու Կամքը / Հարեւանն ու Բարեկամը`  աշխարհի հայերով (չհայերը վաղուց թուրքեր են), եւ միայն այդ Կամքն ունենալով եւ Ուժը ցուցադրելով կվերականգնենք մեր Պետականությունն ու Հաղթարշավը…
…պե՛տք չէ, որ մեզ սիրեն, Համահայկական Սերը Ինքնաբավ է ու Նպատակասլաց…
…թո՛ղ հարգեն մեր Կամքն ու Ուժը եւ մեր գոյատեւման խնդիրը վերստին Հարատեւման Ուղի կտանենք…
Փա՛ռք Հային ու Հայքին…
(Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)
https://hhpress.am/hanrapetutyun/2022/14303 ֊ “Ելքերը կորսված չեն” (Արմենուհի Մելքոնյան)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.